Լև Ատամանով
Լև Ատամանով | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 8 (21), 1905[1][2] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[3][2] |
Մահացել է | փետրվարի 12, 1981[1] (75 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Հայկական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, մուլտիպլիկատոր և սցենարիստ |
Աշխատավայր | Հայֆիլմ[2] և Սոյուզմուլտֆիլմ[2] |
Պարգևներ և մրցանակներ | և [2] |
Անդամություն | ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն |
Լև Կոնստանտինի Ատամանով (իսկական անունը՝ Լևոն Կոնստանտինի Ատամանյան[4], փետրվարի 8 (21), 1905[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[3][2] - փետրվարի 12, 1981[1], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմերի ռեժիսոր, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1964), ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1978[5])։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1926 թվականին ավարտել է Առաջին պետֆիլմդպրոցը կինոռեժիսորի դիպլոմով։ 1928 թվականին աշխատել է ռեժիսորի օգնական «Պետզինֆիլմ» կինոֆաբրիկայում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմի գործողություններին։
Խորհրդային մուլտիպլիկացիոն կինոյի հիմնադիրներից մեկն է։ Աշխատել է Հայաստանում, որտեղ նկարահանել է «Շունն ու կատուն» (1938) և «Կախարդական գորգ» (1948) մուլտիպլիկացիոն ֆիլմերը։ «Շունն ու կատուն» առաջին հայկական մուլտիպլիկացիոն ֆիլմն է։ 1949 թվականից՝ «Սոյուզմուլտֆիլմ»-ի ռեժիսոր։ Նրա «Դեղին արագիլը» (1950), «Ալվան ծաղիկը» (1952), «Ոսկե այծքաղ» (1954), «Շունն ու կատուն» (1955), «Ձյունե թագուհին» (1957) և այլ ֆիլմեր պարգևատրվել են տարբեր միջազգային կինոփառատոնների, այդ թվում Կաննի կինոփառատոնի մրցանակներով և պատվավոր դիպլոմներով։ 1960-ներին՝ ռեժիսորական կոլեգիայի տիկնիկային միության նախագահ։ «Գավ անունով փիսիկը» մուլֆիլմաշարի ռեժիսորն է։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- animator.ru (ռուս.)
- Гинзбург С., Рисованный и кукольный фильм, М., 1957. (ռուս.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 3,0 3,1 3,2 Атаманов Лев Константинович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Հայկական սովետական հանրագիտարան, 1 հատոր, էջ 651 (հայ.)
- ↑ Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 2. Анкилоз - Банка. - М.: Большая Российская энциклопедия, 2005. - 766 с.: ил.: карт.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լև Ատամանով» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 651)։ |
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Փետրվարի 21 ծնունդներ
- 1905 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 12 մահեր
- 1981 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվայի հայկական գերեզմանատանը թաղվածներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ ռեժիսորներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Խորհրդային կինոռեժիսորներ
- Խորհրդահայեր
- 20-րդ դարի մուլտիպլիկատորներ
- Խորհրդային մուլտիպլիկատորներ