Jump to content

Խոսե Կադալսո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոսե Կադալսո
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 8, 1741(1741-10-08)[1][2][3]
ԾննդավայրԿադիս, Անդալուզիա, Իսպանիա
Մահացել էփետրվարի 26, 1782(1782-02-26)[3] (40 տարեկան)
Մահվան վայրՖրանսիա
ԳերեզմանIglesia de Santa María La Coronada
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունգրող, սպա և բանաստեղծ
 José Cadalso Վիքիպահեստում

Խոսե Կադալսո-ի-Վասկես դե Անդրադե կամ Կադախալսո (անգլ.՝ José Cadalso y Vázquez de Andrade; հոկտեմբերի 8, 1741(1741-10-08)[1][2][3], Կադիս, Անդալուզիա, Իսպանիա - փետրվարի 26, 1782(1782-02-26)[3], Ֆրանսիա), իսպանացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, նեոկլասիցիզմի ներկայացուցիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագումով հին բասկերի տոհմից է։ Խոսե Կադալսո ի Վասկեսը ծնվել է Կադիսում։ Մայրը մահացել է ծննդաբերության ժամանակ, իսկ հայրը, ով այդ ընթացքում Ամերիկայում էր աշխատանքի բերումով, որդուն ճանաչում է միայն 13 տարեկանում։ Այսպիսով նրան խնամում է իր հորեղբայր Մաթեո Վասկեսը, ով ճզվիտ էր։ Նա զբաղվում է տղայի դաստիարակությամբ և ուղարկում է նրան Հիսուսի միաբանություն, ապա Փարիզի Collège Louis-Le Grand քոլեջում սովորելու։ Երբ հայրը հետ է վերադառնում, Խոսեն հետևում է նրան և գնում Լոնդոն, ապա Իտալիա, Գերմանիա, Հոլանդիա և վերջապես Իսպանիա։ Իսպանիայում Մադրիդի Seminario de Nobles սեմինարիա է ընդունվում։ Ավարտելով կրթությունը` ուսումնասիրել է ճշգրիտ և հումանիտար գիտություններ, Եվրոպայի տարբեր քաղաքների պատմությունն ու գրականությունը։

Հոր մահից հետո, ով ժառանգություն չէր թողել, ստիպված էր ընտրել զինվորական կարիերան։ 1762 թվականին ընդունվել է Բուրբոնների հեծյալ գունդ, որի կազմում մասնակցել է Յոթնամյա պատերազմին։ 1764 թվականին նշանակվել է հեծելագնդի հրամանատար։ Բնակություն է հաստատել Մադրիդում, որտեղ կապ է հաստատել իսպանական քաղաքական կիրթ էլիտայի ilustrados («Փայլատակում») ներկայացուցիչների հետ։ 1768 թվականին ստիպված է եղել սկանդալի պատճառով լքել Մադրիդը, որտեղ նրան անվանում էին իսպանական արիտոկրատների անպարկեշտ բարքերի Պամֆլետ։

Ստեղծագործական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարագոսայում Կադալսոն բնակություն հաստատելով` գրել է իր բանաստեղծական ստեղծագործությունները, որոնք տպագրվել են «Ocios de mi juventud» (1773) հավաքածուի մեջ։ Վերադառնում է մայրաքաղաք և կոմս Պ. Արանդայի պալատական թատրոնում բեմադրում է «Don Sancho García» (1771) նեոկլասիցիզմի ողբերգությունը։

Փայլուն հաջողություն նրան բերեցին 1772 թվականին իր կողմից լույս ընծայված «Fruditos a la Violeta, curso completo de todos los ciencias» արձակ երգիծանքները։ Դա իսկական ծաղր էր այդ ժամանակվա գիտության վրա։ Նմանապես շատ մեծ հաջողություն ուներ Կադալսոյի «Ocios de mi Yuventud» (1773) բանաստեղծությունների հավաքածուն։ Հեղինակի մահից հետո մի շարք թղթերի մեջ գտնվել են սրամիտ նամակներ «Cartas Marruecas» անվան ներքո, իբր Մարրոկոյի հյուպատոսության անդամներից մեկի կողմից գրված հայրենիքում գտնվող ընկերներին։

Կադալսոյի «Դոն Սանչո Գարսիա, կոմս Կաստիլսկի» ողբերգությունը (հրատարակված 1771 թվականին Խուան Վալե կեղծանվամբ, որը բեմադրվել է նույն թվականին «Դելա Կրուս» Մադրիդի թատրոնում) խորհրդանշում է իրենով կլասիցիզմից ռոմանտիզմ անցման սկիզբը։ Այն դեռ գրված էր կլասիցիզմի ոճով, բայց բովանդակությունը միջնադարյան իսպանական էպոսից էր փոխառվել։ Պիեսը բեմական հաջողություն չի ունեցել, սակայն մեծ ազդեցություն է ունեցել իսպանական ռոմանտիկ դրամատուրգիայի ձևավորման վրա։

Իր ստեղծագործությունների ավելի հաջողված հրատարակությունը 3 հատորով լույս է ընծայվել 1823 թվականին Մադրիդում։

Մասնակցել է Ջիբրալթարի պաշարմանը։ 15 օր անց այն բանից հետո, երբ իրեն շնորհվել էր գնդապետի կոչում, Կադալսոն սպանվեց ռումբի բեկորներից 40 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Թատերական հանրագիտարան. Հատոր 2/Գլուխ. հրտ. П. А. Марков — М.: Советская энциклопедия, 1963.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոսե Կադալսո» հոդվածին։