Կազիմեժ Պաժձյոր
Կազիմեժ Պաժձյոր | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն՝ | լեհ.՝ Kazimierz Sylwester Paździor |
Մասնագիտացում՝ | բռնցքամարտիկ |
Երկիր՝ | Լեհաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | մարտի 4, 1935 |
Ծննդավայր՝ | Ռադոմ, Լեհաստան |
Մահվան ամսաթիվ՝ | հունիսի 24, 2010[1] (75 տարեկան) |
Մահվան վայր՝ | Վրոցլավ, Լեհաստան |
Հասակ՝ | 171 սանտիմետր[2] |
Քաշ՝ | 59 կիլոգրամ[2] |
Կազիմեժ Պաժձյոր (լեհերեն՝ Kazimierz Sylwester Paździor, մարտի 4, 1935, Ռադոմ, Լեհաստան - հունիսի 24, 2010[1], Վրոցլավ, Լեհաստան), լեհ թեթևքաշային բռնցքամարտիկ։ 1956 թվականին նվաճել է Լեհաստանի գավաթը, 1957-ին դարձել հայրենի երկրի բռնցքամարտի առաջնության արծաթե մեդալակիր, այդ նույն տարում հռչակվել սիրողական բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն, երկու անգամ՝ 1958 և 1960 թվականներին արժանացել է Լեհաստանի չեմպիոնի ոսկե մեդալին։ Մարզական իր կարիերայի ընթացքում ամենամեծ հաջողությանը հասել է 1960 թվականին նվաճելով ամառային օլիմպիական խաղերի չեմպիոնի տիտղոսը (եզրափակիչ մենամարտում 4:1 հաշվով հաղթել է իտալացի անվանի մարզիկ Սանդրո Լոպոպոլոյին)։ Օլիմպիական չեմպիոնին մարզել է նաև լեհական բռնցքամարտի լեգենդներից մեկը՝ Անտոնի Չորտեկը։ 1961 թվականին Պաժձյորն ավարտել է մարզական կարիերան՝ իր հաշվեկշռում ունենալով 194 մենամարտ, որոնցից 179-ում հաղթանակ է տարել, 3-ն ավարտել է ոչ-ոքի և 12-ում պարտություն է կրել[3]։
1969 թվականին հեռակա կարգով ավարտելով Վարշավայի պլանավորման և վիճակագրության գլխավոր դպրոցը (ներկայումս՝ Վարշավայի տնտեսագիտական դպրոց)՝ Պաժձյորը մագիստրոսի աստիճան է ստացել[4] և աշխատել է հայրենի Ռադոմ քաղաքի մետաղամշակման գործարաններից մեկում՝ որպես տնտեսագետ։
Մեծ սպորտին հրաժեշտ տալուց հետո Պաժձյորն ընդունվել է Վարշավայի սպորտի ինստիտուտ, 1972 թվականին ավարտել է այն և երկար տարիներ աշխատել որպես բռնցքամարտի մարզիչ[3]։ Գնահատելով նրա ներդրած զգալի ավանդը լեհական սպորտի զարգացման գործում՝ 1990 թվականին նրան շնորհել են անվանի մարզական մեկնաբան, բռնցքամարտի մեծ սիրահար և գիտակ Ալեքսանդր Ռեկշայի անվան մրցանակ[5]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Zbigniew Puszko – Kazimierz Paździor, filozof ringu od A do Z, Radom 2003
- Bogdan Tuszyński – Polscy olimpijczycy XX wieku, Wrocław 2004
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Zmarł Kazimierz Paździor. Mistrz olimpijski z Rzymu
- ↑ 2,0 2,1 Olympedia — 2006.
- ↑ 3,0 3,1 Kazimierz Paździor. sports-reference.com
- ↑ «Olimpijczycy: Paździor Kazimierz Sylwester». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Aleksander Reksza Boxing Award. Bokser.org (13 November 2009). Retrieved on 2016-03-31.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Polski Komitet Olimpijski. «Արխիվացված պատճենը» (լեհերեն). www.olimpijski.pl. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 31 maja 2014-ին.
{{cite web}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - http://www.sports-reference.com/olympics/athletes/pa/kazimierz-pazdzior-1.html Արխիվացված 2016-03-04 Wayback Machine | tytuł = Kazimierz Paździor Biography and Olympic Results | opublikowany = Sports-Reference.com | język = en | data dostępu = 14 maja 2011
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կազիմեժ Պաժձյոր» հոդվածին։ |