Կաղապար:Այսօր/Նոյեմբերի 30
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Նոյեմբերի 30
- 1823 թ. – մահացել է Միքայել Չամչյանը, հայ ականավոր պատմաբան, քերական, լեզվաբան, աստվածաբան և մանկավարժ, Մխիթարյան միաբանության անդամ (ծն. 1738 թ.):
- 1825 թ. – ծնվել է Ուիլյամ Բուգրոն, ֆրանսիացի նկարիչ (մահ. 1905 թ.):
- 1853 թ. – Սև ծովում տեղի ունեցավ Սինոպյան ճակատամարտը՝ Ռուսական կայսրության և Սարդինյան թագավորության միջև տեղի ունեցած Ղրիմյան պատերազմի նշանավոր մարտերից մեկը:
- 1872 թ. – Շոտլանդիայի մայրաքաղաք Գլազգոյում տեղի ունեցավ առաջին միջազգային ֆուտբոլային հանդիպումը Շոտլանդիայի և Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականների միջև:
- 1874 թ. – ծնվել է Ուինսթոն Չերչիլը, անգլիացի քաղաքական և պետական գործիչ, Միացյալ Թագավորության վարչապետ (մահ. 1965 թ.):
- 1939 թ. – սկսվեց խորհրդա-ֆիննական պատերազմը:
- 1965 թ. – ծնվել է Բեն Սթիլերը, ամերիկացի կատակերգակ դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ:
- 1985 թ. – մահացել է Մարկ Արյանը, ֆրանսահայ երգիչ, երգահան և բանաստեղծ (ծն. 1926 թ.):
- 2013 թ. – մահացել է Փոլ Ուոքերը, ամերիկացի դերասան՝ հայտնի «Ֆորսաժ» ֆիլմաշարից (ծն. 1973 թ.):