Կանճրակ, գաթի ծաղիկ (լատին․՝ Carthamus), բարդածաղկավորների ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա բույսերի ցեղ։
Ցողունն ուղղաձիգ է, ճյուղավորվող, ամուր, մազածածկ կամ մերկ, բարձրությունը՝ 40-90 սմ։ Տերևները հերթադիր են, կաշեկերպ, նշտարաձև, փշոտ։
Ծաղկաբույլը բազմածաղիկ զամբյուղ է, ծաղիկները՝ մանր, երկսեռ, սպիտակավուն, դեղին, նարնջագույն, վարդագույն, ծիրանագույն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը երկարավուն, քառանիստ, սպիտակ, մերկ, փայլուն սերմնապտուղ է։
Միամյա, ձիթատու և ներկատու բույս Է։ Ցողունի բարձրությունը՝ 40-100 սմ է և ուղղաձիգ կանգուն, մերկ, տերևները՝ նստադիր, նշտարաձև, կաշեկերպ, ծաղկաբույլը՝ զամբյուղ, ծաղիկները՝ խողովակաձև, սպիտակ, դեղին, նարնջագույն։
Փոշոտումը՝ խաչաձև, պտուղը սպիտակ է, սերմնապտղի նման՝ չթափվող և պինդ պատյանով, ինչպես արևածաղկինը։ Պարունակում է 25-37% բուսական յուղ, որն օգտագործվում Է սննդի մեջ, ինչպես նաև մարգարինի, ներկերի, օճառի, օլիֆի, լինոլեումի արտադրությունում։
Հանդիպում է Երևանի շրջակայքում, Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում։ Աճում է ստորին լեռնային գոտուց մինչև վերինը՝ չոր, քարքարոտ լանջերին, անտառներում, ցանքերում և այլն։ Մշակվում Է Միջին Ասիայում և Հարավային Կովկասում։
Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են եթերայուղեր, ներկւսնյութեր (կարմիր և դեղին)։ Պատրաստուկներն օգտագործում են որպես լեղամուղ, քրտնաբեր և այլն միջոց։ Պսակաթերթիկներից ստացվող ներկը օգտագործվում Է գորգագործության մեջ։
Հայտնի Է մոտ 19 տեսակ, մշակվում Է մեկը՝ գաթի ծաղիկը (Carthamus tinctorius)։
Հայտնի է 25, Հայաստանում՝ 7 տեսակ՝
- կանճրակ խավոտ (C. lanatus),
- կանճրակ գիպսասեր (C. gypsicola),
- կանճրակ Թամամշյանի (C. tamamschyanae),
- կանճրակ թխակապույտ (C. glaucus),
- կանճրակ ներկատու (C. tinctorius) և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 238)։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|