Կառլի կամուրջ
Կառլի կամուրջ Karlův most | |
---|---|
Անունով | Կառլոս IV կայսր |
Երկիր | Չեխիա |
Տեղանք | Պրահա 1, Հին քաղաք և Մալա Ստրանա |
Տեսակ | քարե կամուրջ, կամարաձև կամուրջ, հետիոտնային կամուրջ և փողոց |
Նյութ | ավազաքար |
Թռիչքների քանակ | 16 |
Հատում է | Վլտավա |
Ճանապարհ | Հին քաղաք |
Ճարտարապետ | Պետեր Պարլեր |
Երկարություն | 520 |
Լայնություն | 9, 5 |
Բացման տարեթիվ | 1402 |
Ժառանգության կարգավիճակ | Չեխիայի ազգային հուշարձան և Չեխիայի մշակույթի հուշարձան |
Կառլի կամուրջ (չեխ․՝ Karlův most), կամուրջ Պրահայում՝ Վլտավա գետի վրա։ Միացնում է Պրահայի Մալայա ստրանա և Ստարե մեստո թաղամասերը։ Կառուցվել է միջնադարում։ Կամրջի երկու կողմերով տեղադրված են 30 արձաններ։ Երկարությունը 520 մետր է. լայնությունը՝ 9, 5 մետր։ Հենվում է 16 հզոր կամարների վրա։
Կամուրջը կառուցվել է 1357 թվականին և փոխարինելու է եկել 12-րդ դարում կառուցված Ջուդիթի Կամրջին (Judith’s Bridge)։ Այժմ այն համարվում է զբոսաշրջության ամենահայտնի վայրերից մեկը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամուրջը համարվում է կապող միջոց Պրահայի ամրոցի և Հին Քաղաքի միջև։ Կամրջով անցնում էր, այսպես կոչված, «Թագավորական ճանապարհը» (իսկ այժմ անցկացվում է Պրահայի մարաֆոնը)։ Կամրջի հետ կապված են քաղաքի պատմության կարևոր իրադարձությունները։ Օրինակ՝ 1420 թվականին կամուրջը հուսիտներին օգնեց անցնել Մալա երկիր, իսկ 1648 թվականին Հարդաչանները հարձակվել են շվեդների վրա։
Յուդիթի կամուրջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուդիթի կամուրջը՝ Կառլի կամրջի նախորդը, կառուցվել և ավերվել է 1172 թվականին, Վլադիսլավ II-ի և նրա կնոջ՝ Յուտտա Տյուրինգսկայի օրոք։ Կամրջից օգտվում էին մինչև Կառլ IV-ի գահակալությունը, բայց այդ ժամանակ առևտրի, հասարակական և կառուցողական վերելքի համար առաջացավ ավելի ժամանակակից կամրջի անհրաժեշտություն։ 1342 թվականին Յուդիթի կամուրջը գրեթե հիմնահատակ քանդվեց ջրհեղեղից։ Նրա բեկորներից մեկի մնացորդը գտնվում է Լուժիցկոյ սեմինարիայի փողոցներից մեկի տներից մեկի նկուղում, 82 (Մալա Երկիր)։
Նոր կամուրջը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոր կամուրջը կառուցվել է Կառլ IV-ի նախագծով։ Կառուցել են այն Յուդիթի տեղում։ Կամրջի կառուցումը ընթացել է 1357 թվականից մինչև 15-րդ դարասկիզբ։ Այն վստահվել է Պյոտր Պարլեժին։ Հին հատվածում Պյոտր Պարլեժի ճարտարապետները կառուցել են կամրջի աշտարակը մոտավորապես 1380 թվականին։
Ըստ լեգենդի[1][2]՝ համաձայն չեխ պատմաբան և աստղագետ Զդենեկ Գորսկու[3][4]՝ առաջին քարը դրել է Կառլ IV-ը 9.7.1357 առավոտյան 5:31 ։ Այս ամսաթիվը և ժամը ընտրել են աստղագուշակների խորհրդով։ Եթե գրել թվերը հակառակ տեսքով՝ 1 3 5 7 (տարի) 9 (օր) 7 (ամիս) 5 (ժամ) 3 1 (րոպե), ապա մենք կստանանք անհաշվելի թվերի սկզբում ծագող, իսկ հետո նվազող շարք (պալինդրոմ)[5].:
Այդ ժամանակահատվածում մեծ կարևորություն էր տրվում մոգական թվերին։ Այդպիսի պահին հիմնադրված կամուրջը պիտի կանգուն մնար հարյուրավոր տարիներ։
Ըստ ավանդության ՝ հենց Կառլի կամրջից է պարկի մեջ անց կացված նետտվել Չեխիայում սուրբ համարվող Ձան Նեպոմուցկին։ Հենց այն տեղում, որտեղ սրբի մարմինն ընկղմվել է Վլատվայի մեջ, ջրի վրա երևացել են հինգ աստղերի ձևով կրակի. այդ ժամանակվանից Յան Նեպոմուցկին պատկերում են հինգ աստղ գլխին։
Մինչ 1908 թվականը Կառլի կամրջով անցնում էր ճանապարհ ձիերի համար, իսկ 1905 թվականին էլեկտրաֆիկացվեց, որից հետո նրանով արդեն անցնում էր տրամվայ։ Այդ երթուղին հեռացվեց 1908 թվականին։
Կա վարկած, որ եթե դիպչես Կառլի կամուրջը զարդարող քանդակներից մեկին և երազանք պահես, ապա անպայման կկատարվի։ Իսկ սիրահարների երազանքը կկատարվի այն դեպքում, եթե պահեն այն և համբուրվեն ՝ կանգնելով կամրջին։
Կամրջի Հին Վայրի աշտարակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևելյան աշտարակը համարվում է անցում կամրջից դեպի Հին Վայր և այդ պատճառով անվանվում է Հնավայրի աշտարակ։ Այն զարդարում են գեղարվեստական բարձր որակի քանդակներ, Սրբազան Հռոմեական կայսրության զինանշաններ։ Սուրբ Վիտին, Կառլ IV-ին և Վացլավ IV-ին պատկերող քանդակները գտնվում են երկրորդ հարկում։ Չեխական հողը գրաված սուրբ Վոյտեի և սուրբ Սիգիզմունդի արձանները դրված են ամենավերևում։
Երբ 1648 թվականին սվեդները գրավեցին Պրահան, ոչնչացվեցին աշտարակը զարդարող քանդակները։ 1848 թվականին հեղափոխական ալիքի տարածմամբ ՝ Հնավայրի աշտարակի դարպասների մոտ կանգնեցվեցին բարիկադներ։
Մալոերկրյան աշտարակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշտարակները կառուցվել են տարբեր ժամանակահատվածներում։ Ավելի ցածում գտնվողը և ավելի մեծը ի սկզբանը ռոմանական, իսկ 1591 կառուցվում էր Ռենեսանսի ոճով։ Իյրիժ արքայի կառավարման ժամանակահատվածում կառուցվեց երկրորդ, ավելի մեծ աշտարակը։ Այս աշտարակի համար օրինակ ծառայեց կամրջի հակառակ հատվածում գտնվող Հնավայրի աշտարակը։ Արքա Վացլավ IV-ի օրոք աշտարակների միջև դարպասներ կառուցվեցին։ Մինչ կամուրջը քանդակներով զարդարելը, երկու աշտարակները միակ զարդարանքն են եղել։
Քանդակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարրոկոյի տարածման ժամանակ կամուրջը զարդարվել է քանդակների պատկերասրահով ՝ կառուցված ժամանակի լավագույն վարպետների կողմից ՝ Մատիաշի, Բրաունի, Բրոկոֆի և նրա որդիների ՝ Բրոկոֆի, Միխայելի և Ֆերդինանտ Մաքսիմիլիանի։ Քանդակները և քանդակախմբերը թվով 30-նն են, մեծ մասը տեղադրվել են 1683-ից մինչև 1714 թվականները։ Հիմանականում դրանք հստակ արտապատկերում են այն քանդակների, որոնք XX դարում տեղափոխվեցին Ազգային թանգարան։
Մի քանիսը քանդակներից և քանդակախմբերից.
- «Սուրբ Լուիտգարդի հայտնությունը» (1710), որի հեղինակը համարվում է Մ. Բրաունը, համարվում է ամենագեղեցիկ քանդակախումբը կամրջի վրա
- «Խաչելություն» խումբը համարվում է ամենահինը, թվագրվում է 1657 թվական։ Պարունակում են քառագրեր։
- Բրոկոֆի աշխատանքը ՝ պատկերած մի թուրքի, որ գերի ընած քրիստոնյաների, տեղադրվել է 1714 թվականին և համարվոմ է ամենապոպուլյար արձանախումբը։
- «Կույս Մարիամը որդու հետ և սուրբ Աննան», «Կույս Մարիամը և սուրբ Ֆոմա Ակսվինսկին», «Կույս Մարիամը և Սուրբ Բեռնհարդը» քանդակագործ Մաչի Վյացլավ Յակուլի աշխատանքներն են։
Սանդուղք դեպի Կամպու
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճարտարապետական կոմպլեքսի մասին է համարվում նեոգոթական մոնումենտալ սանդուղքը, որը տանում է դեպի Կամպու կղզի։ Սանդուղքը կառուցել է 1844 թվականին։
Կամուրջը ֆիլմում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառլի կամուրջը ուրվագծվում է բազմաթիվ ֆիլմերում։ Բրայան Դե Պալմայի թրիլլերում ՝ «Առաջադրանքը իրագործված չէ», Կառլի կամրջի վրա իրագործվում է հերոսներից մեկի սպանությունը։ Ժամացույցների գովազդում, նկարահանված Թիմ Բյորտոնի կողմից, Կառլի կամուրջը կատարում է տանիքի դեր, որի վրա ճակատամարտ է սկսվում հերոսների միջև։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կամուրջը հարավից
-
Կառլի կամուրջը գիշերը
-
Կառլի կամուրջը Կամպույից
-
Կառլի կամրջի սանդուղքը
-
Կառլի կամուրջն օրվա մեջ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «MOSTY.CZ — Karlův most». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «Charles' Bridge (Karluv most) | Prague Spot». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ Zdeněk Horský: Založení Karlova mostu a kosmologická symbolika Staroměstské mostecké věže, Praha 1979
- ↑ Pražský orloj — The Prague Astronomical Clock — Zdeněk Horský
- ↑ Հոդված Կառլի կամրջի մասին (չեխերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլի կամուրջ» հոդվածին։ |
|