Jump to content

Կատերինա Ջիննազի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատերինա Ջիննազի
Ծնվել է1590[1][2][3][…]
ԾննդավայրՀռոմ, Պապական մարզ
Վախճանվել էնոյեմբերի 30, 1660(1660-11-30)[4][5]
Մահվան վայրՀռոմ, Պապական մարզ
Քաղաքացիություն Պապական մարզ
Մասնագիտություննկարչուհի
Ոճբարոկկո
Թեմաներգեղանկարչություն
 Caterina Ginnasi Վիքիպահեստում

Կատերինա Ջիննազի (իտալ.՝ Caterina Ginnasi. 1590[1][2][3][…], Հռոմ, Պապական մարզ - նոյեմբերի 30, 1660(1660-11-30)[4][5], Հռոմ, Պապական մարզ), բարոկկոյի դարաշրջանի իտալացի նկարչուհի։ Հատկապես ակտիվ էր Հռոմում։

Ջիննազին որբացել է պատանեկան տարիքում, և հորեղբոր՝ Կարդինալ Դոմենիկո Ջիննազիի խնամքի տակ է անցել, ով Հռոմի Սուրբ Ուսումնարանի դեկանն էր։ Նա կազմակերպել է իր և զարմիկի ամուսնությունը, բայց նա ընտրեց միայնակ մնալ և նվիրեց իրեն նկարչությանը։ Նա սկսեց նկարչության դասընթացները նկարիչ Գասպարե Սելիոյի մոտ, ապա Ջիովաննի Լանֆրանկոյի մոտ[6]։ Նա Ջիովաննա Գարզոնիի ժամանակակիցն էր։

Հռոմում նրա հաջողությունը հիմնականում սահմանափակվում էր կրոնական զոհասեղանի պատկերներով։ Նա նկարում էր «դել Անջելո Կուստոդի եկեղեցու Պահապան հրեշտակը»։ Նրա աշխատանքների մեծամասնությունը, սակայն, ավարտվում էին Սանտա Լուսիա ալ Բոտտեժ Օսքուր եկեղեցու համար, որ պահպանվել էին նրա հորեղբոր հովանավորչության օրոք։ Կարդինալ Դոմենիկոյի մահից հետո նրան պարգևատրեցին, որպեսզի Ջիննազի պալատում Սուրբ Թերեզայի

Կարդինալ Ջիննազի, վերագրված Կատերինա Ջիննազի

պատվերով ընտանեկան պալատին կից հողամասում հիմնադրի միանձնուհիների համար կուսանոց։

Գիննազին մինչև իր մահը բնակվեց Սանտա Լուսիայի այս կուսանոցում։ Իր ընտանիքի նման նա թաղվեց այնտեղ[7], սակայն, 1938 նթվականին այս եկեղեցին ու կուսանոցը քանդվեցին Վիա դել Բոտեժ Օսքյուրի տարածքի ընդլայնման ընթացքում։ Եկեղեցու նախամուտքը այժմ կանգնեցված է Կաթոլիկ կրոնական կազմակերպության Մաեստրո Պիե Ֆիլլիպպինիի շենքում[8]։ Ընտանիքի բարոկկոյական ոճով տապանաքարերը, որոնք Սուրբ Լուսիայում էին, տեղափոխվեցին ժամանակակից ոճով վերակառուցված «Ջիննազի պալատի» ժամանակակից մատուռ[9], որոնք մի ժամանակ հին պալատի ճակատային հատվածում տեղադրված վերարկուով ձեռքեր էին։

Այս շենքի ներսի ժամանակակից աղոթատանը Կատերինա Ջիննազիի անհատական աշխատանքներն են, որոնք ներառում են Սուրբ Լուսիայի Մարթիրդոմի զոհասեղանի պատկերները և Վերջին Ընթրիքի սրբապատկերը։ Շենքի տապանաքարերի արձանագրությունները Կատերինայի համար վերադառնալն է անառողջ բարեփոխումներին կյանքից հետո, այդ արձանագրությունը թարգմանվում է. «Կատերինա Ջիննազի, Կարդինալ Ջիննազի զարմուհի, նրա առաքինության պատճառով, աղքատի մայր և դեռևս անպտուղ։ Նա չի օգտագործել գումար Աստծուց շահ գնելու համար այս երկրի վրա, բայց առաջարկեց այն որպես բարեգործություն բոլորի նկատմամբ։ Տան կահ-կարասիում, սննդի մեջ, կացարանում միայնակ տառապեց, և մահից հետո ապրելու համար նա ապրեց այնպես, կարծես իր բնակարանը ոչ այլ ինչ էր, քան գերեզմանը։ Վաղ ձմռան մի առավոտ սրբազան վայրեր այցելելով, իր աստվածային սիրուց ջերմանալով, նա մրսեց, և այդ պատճառով մահացավ, բայց նրա ողորմաշությունը երբեք չի մահանա»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/31799
  2. 2,0 2,1 Caterina de Ginnasi — 2008.
  3. 3,0 3,1 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
  5. 5,0 5,1 5,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  6. Passeri, page 306
  7. 09
  8. Castelbolognese Site
  9. Palazzo Ginnasi, Largo dei Ginnasi (Centro Storico), Largo di Santa Lucia Filippini, 5
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատերինա Ջիննազի» հոդվածին։