Jump to content

Կարինա Մարույամա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարինա Մարույամա
ճապ.՝ 丸山 桂里奈
Քաղաքացիությունը  Ճապոնիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 26, 1983(1983-03-26)[1] (41 տարեկան)
Ծննդավայր Օտա, Տոկիո, Ճապոնիա
Հասակ 1,63 ± 0,001 մետր[1]
Քաշ 56 կիլոգրամ[2]
Դիրք հարձակվող

Կարինա Մարույամա (ճապ.՝ 桂里奈մարտի 26, 1983(1983-03-26)[1], Օտա, Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի ֆուտբոլիստուհի, աշխարհի չեմպիոն։ Խաղացել է հարձակվողի դիրքում։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարույաման ծնվել է Տոկիոյում, 1983 թվականի մարտի 26-ին։ Սպորտային գիտությունների համալսարանն ավարտելուց հետո նա միացավ TEPCO Mareeze ակումբին 2005 թվականին և նշանակվեց «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի ֆուտբոլային բաժնում[3][4]։ 2005 թվականի մրցաշրջանում նա ընտրվել Է Ճապոնիայի «լավագույն երիտասարդ խաղացող» անվանակարգում։ Խաղացել է հայրենիքում մինչև 2009 թվականի մրցաշրջանը, իսկ 2010 թվականին տեղափոխվել է ԱՄՆ Ֆիլադելֆիա Ինդեպենդենս ակումբ։ Սակայն արդեն սեպտեմբերին վերադարձել է Ճապոնիա և միացել JEF United Chiba ակումբի կազմին։ 2012 թվականին նա ձևակերպել է տրանսֆեր ճապոնական մեկ այլ Speranza Osaka-Takatsuki ակումբի հետ։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2016 թվականին։

Կարիերան հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականի օգոստոսին Մարույաման հրավիրվել է երիտասարդական հավաքական՝ մասնակցելու մինչև 19 տարեկանների աշխարհի առաջնությանը[5]։ Հոկտեմբերին նա հրավիրվել  Է ճապոնիայի ազգային հավաքականի մասնակցելու 2002 թվականի ասիական խաղերին, իր նորամուտը նշեց մրցաշարում հոկտեմբերի 2-ին Հյուսիսային Կորեայի հավաքականի դեմ։ Հետագայում երկու անգամ խաղացել է աշխարհի առաջնություններում (2003 և 2011 թվականերին) և երեք անգամ ամառային Օլիմպիական խաղերում (2004, 2008 և 2012 թվականերին)։ 2011 թվականին Գերմանիայում կայացած աշխարհի առաջնությունում նա խփեց խաղի միակ գոլը՝ հաղթելով Գերմանիայի հավաքականին և դրանով իսկ առաջին անգամ դուրս բերեց Ճապոնիան աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ[6], հետագայում ճապոնուհիները դարձան աշխարհի չեմպիոններ։ 2012 թվականի ամառային Օլիմպիական խաղերում Ճապոնիայի հավաքականի հետ նվաճել է արծաթե մեդալ։

Ընդհանուր առմամբ հավաքականի կազմում անցկացրել է 79 խաղ և խփել 14 գոլ, ավարտել է ազգային թիմում խաղալը 2014 թվականին։

Վիճակագրությունը հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճապոնիայի հավաքական
Տարի Հանդիպումներ Գոլեր
2002 5 0
2003 12 6
2004 11 3
2005 3 0
2006 9 1
2007 1 0
2008 17 3
2009 2 0
2010 0 0
2011 8 1
2012 5 0
2013 4 0
2014 2 0
Ընդհանուր քանակ 79 14
  • Կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոն (1)՝ 2011
  • Կանանց ֆուտբոլի Ասիայի գավաթի չեմպիոն (1)՝ 2014

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. Nihon Tarento Meikan — 2013.
  3. «【特別版】丸山桂里奈、福島復興とともに復活五輪へ/五輪なでしこプレミアム/デイリースポーツ online». www.daily.co.jp. 2012 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.
  4. «なでしこ丸山、東電時代を語る». ライブドアニュース. 2013 թ․ հուլիսի 11. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.
  5. «FIFA». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.
  6. Germany 0:1 Japan a.e.t. Արխիվացված 2011-07-11 Wayback Machine FIFA

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարինա Մարույամա» հոդվածին։