Jump to content

Կարմիրն ու սևը (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմիրն ու սևը
ֆր.՝ Le Rouge et le Noir
ԵնթավերնագիրChronique de 1830 և Chronique du XIXe siècle
ՀեղինակՍտենդալ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
Թեմաcareerism?, Բուրբոնների վերականգնում, կեղծավորություն և սեր
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Լեզուֆրանսերեն
Կերպար(ներ)Ժուլիեն Սորել
Նկարագրում էՓարիզ, Ֆրանշ-Կոնտե, Բեզանսոն և Verrières?
Երկիր Ֆրանսիա
Հրատարակման տարեթիվնոյեմբեր 1830
OCLC18684539
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/stendhal/rotschwa/rotschwa.html
ՎիքիքաղվածքԿարմիրն ու սևը
 The Red and the Black Վիքիպահեստում

Կարմիրն ու սևը (ֆր.՝ Le rouge et le Noir), ֆրանսիացի գրող Ստենդալի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է։ Այն հրատարակվել է 1830 թվականին (որոշ տեղերում նաև 1831 թվականին)[1]։ Այն շատ լայն տարածում է գտել ողջ աշխարհում և դարձել է տարբեր քննադատական և վերլուծաբանական գրքերի սյուժեն։ Վեպն ընդգրկված է բոլոր ժամանակների և ժողովուրդների 100 լավագույն գրքերի ցանկում[2]։ Այս ստեղծագործության մեջ արտահայտվում են 19-րդ դարի կյանքը ապրումները և հասարակական դասերի տարբերությունները։ Գրքի գլխավոր հերոսը Ժուլիեն Սորելն է։

Գլխավոր հերոսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը կազմված է երկու հիմնական մասերից։

Գլխավոր հերոսը հասարակ փայտագործի տղա Ժուլիեն Սորելն է։ Նա շատ գրագետ և գեղեցկադեմ երիտասարդ է։ Նրանով հետաքրքվում են բոլոր կանայք և աղջիկները, իսկ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք և աղջիկները նրանով հետաքրքրվելու հետ նրան նաև նայում են բարձրից։ Դա շատ վատ ազդեցություն է ունենում Սորելի վրա։

Հերոսներն են՝

  • Մադամ Լուիզ դը Ռենալ (Ժուլիենի սիրուհին և տան տիրուհին)
  • Պարոն դը Ռենալ (Վարիեռ քաղաքի քաղաքագլուխը և Տիկին Ռենալի ամուսինը)
  • Վանահայր Շելան (Ժուլիենի առաջին ուսուցիչը և նրա պաշտպանիչը)
  • Մարկիզ դը լա Մոլ (Ժուլիենը աշխատում էր նրանց մոտ)
  • Մատիլդա դը լա Մոլ (Մարկիզի դուստրը և Ժուլիենի երկրորդ սիրուհին)
  • Նորբերտ դը լա Մոլ (Մարկիզի տղան)
  • Ֆուքե (Ժուլիենի միակ հավատարիմ ընկերը)
  • Պարոն Վալենո (Վարիեռի երկրորդ քաղաքագլուխը)
  • Էլիզա (Պարոն դը Ռենալի տան ծառայողը, որը սիրահարված է Ժուլիենին և ցանկանում է ամուսնանալ նրա հետ, սակայն Ժուլիենը նրան մերժում է)
  • Վանահայր Պիրար
  • Վանահայր Կաստանե
  • Պարոն դը Կրուասենուա (Փարիզի բուրժուա, որը սպանվում է մենամարտի ժամանակ)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Philippe Hamon et Alexandrine Viboud, Dictionnaire thématique du roman de mœurs en France, 1814—1914 : J-Z, Presses Sorbonne Nouvelle, 2008, p. 151
  2. Всемирная библиотека (Норвежский книжный клуб)(ռուս.) // Википедия. — 2020-10-19.
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմիրն ու սևը (վեպ)» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմիրն ու սևը (վեպ)» հոդվածին։