Կեժմարոկը (սլովակ.՝ Kežmarok, գերմ.՝ Kesmark/Käsmark, հունգ.՝ Késmárk) գտնվում է հյուսիսային Սլովակիայում, Պոպրադ գետի ափին։ Բնակչությունը կազմում է գրեթե 17 հազար մարդ։
Կեժմարոկը ձևավորվել է XIII դարում, երեք մոտակա բնակավայրերի բնակիչների վերաբնակեցումով. դրանք սլովակ ձկնորսներ էին, գերմանացի հանքափորներ ու թագավորական զորքի խաղաղապահներ։ Քաղաքի մասին առաջին հիշատակումները եղել են 1251 թվականին, Բելա IV թագավորի մի գրության մեջ, որտեղ բնակավայրի մասին գրել է «Կեսմարկտ»։ Քաղաքային կարգավիճակ ստացել է 1269 թվականին, իսկ 1380 թվականից դարձել է ազատ թագավորական քաղաք։ Քաղաքն աճում ու բարգավաճում էր, դառնալով հարուստ առևտրի կենտրոն և արհեստի ու արվեստի քաղաք։
1950 թվականին Կեժմարոկը հայտարարվեց հնագույն ճարտարապետական կոթող - արգելոց։