Կենսաբանական ակտիվ նյութեր
Կենսաբանական ակտիվ նյութեր (ԿԱՆ), քիմիական նյութեր, որոնք փոքր խտության դեպքում ունեն բարձր ֆիզիոլոգիական ակտիվություն կենդանի օրգանիզմների որոշակի խմբերի (առաջին հերթին, մարդու, ինչպես նաև բույսերի, կենդանիների, սնկերի և այլնի նկատմամբ) կամ կամ նրանց բջիջների առանձին խմբերի նկատմամբ։ Նյութերի ֆիզիոլոգիական ակտիվությունը կարող է դիտարկվել ինչպես բժշկական օգտագործման հնարավորության[1], այնպես էլ մարդու օրգանիզմի նորմալ կենսագործունեության պահպանման[2] կամ օրգանիզմների խմբին հատուկ հատկություններ տալու (օրինակ՝ որպես հիվանդությունների նկատմամբ մշակաբույսերի դիմադրողականությունը բարձրացնելու) տեսանկյունից[3]։
Ըստ իրենց ծագման, ԿԱՆ-ը լինում են բիոգեն և աբիոգեն[3]։
Ուսումնասիրության պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենսաբանական ակտիվ նյութերի՝ որպես միացությունների հատուկ խմբի առանձնացումը քննարկվել է 1975 թվականին ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի բժշկակենսաբանական բաժանմունքի հատուկ նստաշրջանում[4]։
Ներկայում կարծիք է ձևավորվել, որ կենսաբանորեն ակտիվ նյութերը շատ կարեւոր են, բայց կատարում են միայն մասնակի, օժանդակ գործառույթներ։ Այս սխալ կարծիքի ձևավորման պատճառն այն է, որ հատուկ և գիտահանրամատչելի գրականության մեջ յուրաքանչյուր ԿԱՆ-ի ֆունկցիաները դիտարկվել են առանձին-առանձին։ Դրան նպաստել է նաև միկրոնուտրիերնտներին բնորոշ գործառույթների հատուկ շեշտումը։ Արդյունքում առաջացել են հատուկ կարծրատիպեր (օրինակ, վիտամին C-ն ծառայում է լնդախտի կանխարգելման համար և կիրառվում է միայն դրա համար)[4]։
Ֆիզիոլոգիական դեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենսաբանորեն ակտիվ նյութերն ունեն չափազանց բազմազան ֆիզիոլոգիական գործառույթներ[4], օրինակ՝ նպաստել անոթային ցանցի զարգացմանը, ապահովել անտիբակտերիալ ազդեցություն, նպաստել բջջային միգրացիային։ Օրինակ՝ որոշ նյութեր կարող են կանխարգելել չարորակ ուռուցքների աճը կամ ամբողջությամբ ճնշել դրանց զարգացումը[2]։
Սննդի կենսաբանորեն ակտիվ նյութեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սննդի հետ միասին մարդն ստանում է կենսաբանորեն ակտիվ նյութերի մեծ մասը, որոնք անհրաժեշտ են նրան նորմալ կենսագործունեության համար, այդ թվում՝ ալկալոիդներ, հորմոններ և հորմոնատիպ միացություններ, վիտամիններ, միկրոտարրեր, կենսածին ամիններ, նեյրոտրանսմիտեր։ Նրանք բոլորն ունեն դեղաբանական ակտիվություն, և շատերը ծառայում են որպես դեղագիտությանը վերաբերող ուժեղ ներգործող նյութերի մոտակա նախորդներ[4]։
ԿԱՆ միկրոնուտրիենտները կիրառվում են բուժկանխարգելիչ նպատակներով կենսաբանորեն ակտիվ սննդային հավելումների կազմում[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Головкин и др., 2001
- ↑ 2,0 2,1 Громова Н. Ю., Косивцов Ю. Ю., Сульман Э. М. Технология синтеза и биосинтеза биологически активных веществ: Учебное пособие. — Тверь: ТГТУ, 2006. — 84 с. — С. 7—18.
- ↑ 3,0 3,1 Поликсенова, 2007
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Гичев Ю. Ю., Гичев Ю. П. Руководство по микронутриентологии. Роль и значение биологически активных добавок к пище. — М.: «Триада-Х», 2006. — С. 20—25
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Георгиевский В. П., Комиссаренко П. Ф., Дмитрук С. Е. Биологически активные вещества лекарственных растений. — Новосибирск։ Наука, Сиб. отд-ние, 1990. — 333 с. — ISBN 5-02-029240-0.
- Головкин Б. Н. и др. Биологически активные вещества растительного происхождения / Отв. ред. В. Ф. Семихов. — М.: Наука, 2001. — Т. I. — 350 с. — 1000 экз. — ISBN 5-02-013183-0 — УДК 58
- Головкин Б. Н. и др. Биологически активные вещества растительного происхождения / Отв. ред. В. Ф. Семихов. — М.: Наука, 2001b. — Т. II. — 764 с. — 1000 экз. — ISBN 5-02-013184-9 — УДК 58
- Головкин Б. Н. и др. Биологически активные вещества растительного происхождения / Отв. ред. В. Ф. Семихов. — М.: Наука, 2002. — Т. III. — 216 с. — 1000 экз. — ISBN 5-02-013185-7 — УДК 58
- Попков Н. А., Егоров И. В., Фисинин В. И. Корма и биологически активные вещества։ Монография. — Беларуская навука, 2005. — 882 с. — ISBN 985-08-0632-X.
- Галактионов С. Г. Биологически активные. — «Молодая гвардия», серия «Эврика», 1988.
- Поликсенова В. Д. Биологически активные вещества биогенной и абиогенной природы как индукторы неспецифической устойчивости томатов к стрессам // Вестник БГУ. Сер. 2 : журнал. — 2007. — № 3. — С. 83—86.