Հյութերը ծնվել է ավստրիական Շտիրիա երկրամասի Գրաց քաղաքում։ Աշխարհի գավաթի խաղարկությունում իր նորամուտը նշել է 2011 թվականի նոյեմբերին Կանադայում՝՝ Լեյք Լուիզում։ Այդ մակարդակի մրցումների արդյունքում առաջին անգամ պատվո հարթակ է բարձրացել 2013 թվականի դեկտեմբերին՝ Ֆրանսիայում՝ Վալ-դ'Իզերում անցկացված մրցափուլում գրավելով երրորդ տեղը ճեպավայրէջքում,։
Ծնկի ծանր վնասվածքը Հյութերին ստիպել է գրեթե ամբողջությամբ բաց թողնել 2020 և 2021 թվականների մրցաշրջանները[4]։ 2022 թվականին լավ մարզավիճակով վերսկսել է մասնակցությունը աշխարհի գավաթի մրցումներին և այդ մրցաշրջանում մրցափուլերից մեկն ավարտել է իր հաղթանակով, ևս երկուսում գրավել է մրցանակային տեղեր և իրավունք նվաճել երրորդ անգամ ներկայացնելու Ավստրիան ձմեռային օլիմպիական խաղերում։
2023 թվականին Կուրշևել-Մերիբելում կայացած աշխարհի առաջնությունում Հյութերը նվաճեց իր առաջին մեդալը այդ մակարդակի մրցումներում՝ բրոնզե պարգև՝ գերհսկա ոլորավայրէջքում երրորդ տեղը գրավելու համար։ Ընդ որում՝ նա երրորդ տեղը կիսեց Նորվեգիայի ներկայացուցիչ Կայսա Վիկհոֆ Լիեի հետ. երկուսն էլ մրցատարածությունն անցել էին ճիշտ նույն ժամանակամիջոցում՝ 1:28,39[5]: