Կոստա Ռիկայի վարչական բաժանում
Կոստա Ռիկայի վարչական բաժանում, համաձայն Կոստա Ռիկայի սահմանադրության[1] 168-րդ հոդվածի` երկիրը բաժանված է 7 նահանգների, որոնք իրենց հերթին բաժանվում են 81 կանտոնների, որոնք ղեկավարվում են կանտոնների բնակչության կողմից ընտրվող քաղաքագլուխների կողմից, իսկ կանտոնները բաժանվում են շրջանների։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոստա Ռիկայի գերբը բաղկացած է յոթ աստղերից, որոնք խորհրդանշում են երկիրը կազմող յոթ նահանգները։ Կոստա Ռիկայի անկախության հռչակումից և 1848 թվականի նոյեմբերի 30-ին Սահմանադրության ընդունումից հետո, 1848 թվականի դեկտեմբերի 7-ին հրապարակվեց № 36 օրենքը, որտեղ առաջին անգամ ի հայտ եկան այնպիսի տարածքային սուբյեկտներ, ինչպիսիք են նահանգները, կանտոնները և օկրուգները։ Այդ օրենքի համաձայն` երկրի տարածքը բաժանված էր հինգ գավառների։
- Սան-Խոսե, մեկ կանտոնով և տաս օկրուգով
- Ալախուելա, երկու կանտոնով և ութ օկրուգով
- Կարտագո, երկու կանտոնով և տասներեք օկրուգով
- Էրեդիա, մեկ կանտոնով և յոթ օկրուգով
- Գուանակաստե, չորս կանտոնով և ութ օկրուգով
Տարածքները, որոնք նախկինում պատկանում էին ներկայիս Պունտարենաս նահանգին, կարգավիճակով համարվում էին կոմարկաներ։ 1858 թվականի սեպտեմբերի 17-ի № 10 օրենքով այդ տարածքներին տրվեց նահանգների կարգավիճակ։ 1870 թվականի հունիսի 6-ի № 27 հրամանագրով Կարտագո նահանգի Լիմոն կոմարկայի արևելյան հողերն առանձնացվեցին։ Սակայն տեղական ինքնավարության պատշաճ կարգավիճակ չուներ մինչև 1902 թվականը, երբ օգոստոսի 1-ի № 59 օրենքով ձևավորվեց յոթերորդ նահանգը` Լիմոնը։
1848 թվականից մինչև 1980 թվականը կանտոնների քանակը երկրում ավելացել է` 10-ից հասնելով 81-ի։ Ձևավորված վերջին կանտոնը` Գուսիմոն էր։ Օկրուգների քանակը և կազմը Կոստա Ռիկայի ողջ պատմության ընթացքում անընդհատ փոփոխվել են։ Օրինակ 2000 թվականի մարդահամարի ժամանակ օկրուգների քանակը եղել է 463, իսկ 2012 թվականի դրությամբ գոյություն ունեին 470 շրջաններ։
Կոստա Ռիկայի նահանգները | ||||||
Նահանգ | ISO 3166-2:CR[2] | Կենտրոն | Կանտոններ | Շրջաններ | Բնակիչներ[3] | Տարածք կմ² |
---|---|---|---|---|---|---|
Սան-Խոսե | CR-SJ | Սան Խոսե | 20 | 118 | 1404242 | 496590 |
Ալախուելա | CR-A | Ալախուելա | 16 | 108 | 848146 | 975753 |
Կարտագո | CR-C | Կարտագո | 8 | 48 | 490903 | 312467 |
Էրեդիա | CR-H | Էրեդիա | 10 | 46 | 433677 | 265698 |
Գուանակաստե | CR-G | Լիբերիա | 11 | 59 | 326953 | 1014071 |
Պունտարենաս | CR-P | Պունտարենաս | 11 | 57 | 410929 | 1126569 |
Լիմոն | CR-L | Լիմոն | 6 | 27 | 386862 | 918852 |
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուրաքանչյուր սուբյեկտ ուներ իր յուրահատուկ հիերարխիկ համարը, գավառները նշվում են մեկ թվով, կանտոնները` երեք (որտեղ առաջին թիվը գավառի կոդն է), օկրուգները` հինգ (որտեղ առաջին երեքը կանտոնի կոդն է)։ Ստացված հնգանիշ համարը օգտագործվում է Կոստա Ռիկայի փոստային ծառայության կողմից որպես փոստային ինդեքս[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «CONSTITUCION POLITICA DE LA REPUBLICA DE COSTA RICA (1949)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
- ↑ Statoids.com (ed.). «Provinces of Costa Rica». Վերցված է 2014 թ․ փետրվարի 6-ին.(չաշխատող հղում)
- ↑ http://www.inec.go.cr/A/MS/Censos/Censo%202011/Creations%20preliminares/15.%20Results%20Generales%20Censo%202011.pdf(չաշխատող հղում)
- ↑ «Código Postal». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.