Jump to content

Կուլյաբի մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կուլյաբի մարզ
Вилояти Кӯлоб
Դրոշ Զինանշան


ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
ԿարգավիճակՄարզ և oblast of a union republic of the Soviet Union?
Մտնում էՏաջիկստան Տաջիկստանի ԽՍՀ-ի մեջ
ՎարչկենտրոնԿուլյաբ
Հիմնական լեզուռուսերեն, տաջիկերեն
Բնակչություն570 հազար
Ազգային կազմտաջիկներ, ուզբեկներ, ռուսներ
Կրոնական կազմմուսուլմաններ, քրիստոնյաներ
Տարածք12.0 հազար
Հիմնադրված է1939—1955
1973—1988
թ.
Ժամային գոտի+5
Փոստային ինդեքսներ735140
Ավտոմոբիլային կոդКЮ

Կուլյաբի մարզ (տաջ.՝ вилояти Кӯлоб), խորհրդային շրջանի մարզ Տաջիկստանի կազմում։ Առաջին անգամ կազմվել է 1939 թվականի հոկտեմբերի 27-ին, լուծարքի ենթարկվել 1955 թվականի օգոստոսի 28-ին, նորից կազմվել 1973 թվականի դեկտեմբերի 29-ին։ Գտնվում էր Տաջիկստանի ԽՍՀ-ի հարավում, սահմանակից է Աֆղանստանին։ Տարածությունը 13 հազար կմ2 է, բնակչությունը՝ 490 հազար (1979 թվական)։

Կուլյաբի մարզը բաժանվում էր 8 շրջանի, ունի 2 քաղաք, 6 քտա։ Կենտրոնը՝ Կուլյաբ։ Մարզի հյուսիսում երկրի արևելքում ձգվում են Խազրատիշոխ (4484մ), Վախշի (3141մ) և այլ լեռնաշղթաներ, որոնք իրարից բաժանված են գետահովիտներով և Պետրոս Առաջին ու Դարվազյան (Պամիրա-Դարվազյան լեռնային համակարգ) լեռնաշղթաների ճյուղավորումներն են։

Տարածքի զգալի մասին բնորոշ են բլրաշարաթմբային ռելիեֆի ձևերը։ Համեմատաբար հարթ տարածություններ կան մարզի հարավարևմտյան ցածրադիր մասում։ Օգտակար հանածոներից կան քարաղ, այրվող թերթաքարեր, ասբեստ, բազմամետաղեր, շինանյութեր։ Կլիման ցամաքային Է։ Հարավ-արևմտայան հարթավայրային տարածություններում հունվարի միջին ջերմաստիճանը 0 °C-ից —2 °C Է, հուլիսինը՝ 28—30 °C, նախալեռներում՝ համապատասխանաբար —2 °C-ից —4 °C, 20—24 °C։ Տարեկան տեղումները հարավ-արևմուտքում՝ առավել ցածրադիր մասում 200—400 մմ են, մնացած մասերում՝ 600—800 մմ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 5