Հայկական դեղին մեղու, մեղուների բնաշխարհիկ հնագույն ցեղախումբ։ Մեղուներն ունեն զարգացած հոտառություն, արագ աճում և բազմանում են։ Խաղաղասեր են և մաքրասեր։ Կուտակում են մեծ քանակությամբ ակնամոմ, դիմացկուն են վնասատուների նկատմամբ։ Աշխատավոր մեղվի զանգվածը՝ 107, մայր մեղվինը 200-220 մգ է։ Կնճիթի երկարությունը՝ 6-6, 9 մմ։ Մեկ փեթակի միջին բերքը 18-25 կգ է։ Տարածված է Սյունիքի, Վայոց ձորի մարզերում, նաև դաշտավայրային և տաք շրջաններում։ Մաքրացեղ պահպանվել են հատկապես Մեղրիում։ Հայկական դեղին մեղուների պահպանման և տոհմային աշխատանքով զբաղվում են Երևանի «Նեկտար» մեղվաբուծական ԳՀ պետական ձեռնարկության Մեղրու հենակետում։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 174)։