Jump to content

Հանս Ռոսլինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանս Ռոսլինգ
Ի ծնեշվեդ.՝ Hans Gösta Rosling
Ծնվել էհուլիսի 27, 1948(1948-07-27)[1][2][3]
ԾննդավայրՈւպսալա, Շվեդիա[2]
Մահացել էփետրվարի 7, 2017(2017-02-07)[4][1][3] (68 տարեկան)
Մահվան վայրՈւփսալա, Շվեդիա[4]
Մահվան պատճառենթաստամոքսային գեղձի քաղցկեղ[4]
Քաղաքացիություն Շվեդիա
ԿրթությունՈւփսալայի համալսարան (1986), St. John's Medical College?, Katedralskolan?[5] և Rajiv Gandhi University of Health Sciences?
Մասնագիտությունբժիշկ, վիճակագրագետ, բլոգեր, համալսարանի դասախոս և գիտնական
ԱշխատավայրԿարոլինյան ինստիտուտ և Ուփսալայի համալսարան
ԱնդամակցությունՇվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա
ԱմուսինAgneta Rosling?
ԶավակներOla Rosling?
Պարգևներ
Կայքgapminder.org(անգլ.)

Հանս Գյոստա Ռոսլինգ (շվեդ.՝ Hans Gösta Rosling, հուլիսի 27, 1948, Ուպսալա, Շվեդիա - փետրվարի 7, 2017, Ուպսալա, Շվեդիա[13]), շվեդ բժիշկ, ակադեմիկոս[14], Կառոլինսկա ինստիտուտի միջազգային առողջապահության հարցերով պրոֆեսոր, վիճակագրության մասնագետ և համաշխարհային ճանաչում ունեցող դասախոս։

1993 թվականին դարձավ «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության Շվեդիայի մասնաճյուղի հիմնադիրներից մեկը։

Հանս Ռոսլինգը Գապմայնդեր հիմնադրամի համահիմնադիրներից մեկն է, որտեղ մշակվեց Տրենդալայզեր ծրագրային ապահովումը, որն օգտագործվում է վիճակագրական տեղեկատվության վիզուալացման և ինտերակտիվ գրաֆիկների օգնությամբ դրա պատկերման համար[15]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանս Ռոսլինգը ծնվել է Շվեդիայի Ուպսալա քաղաքում։ 1967-1974 թվականներին բժշկություն և վիճակագրություն է ուսումնասիրել Ուպսալայի համալսարանում, իսկ 1972 թվականին՝ հանրային առողջապահություն Հնդկաստանի հարավում՝ Բանգալորում գտնվող Սենթ Ջոնսի բժշկական քոլեջում։ 1976 թվականին Ռոսլինգը բժշկի արտոնագիր է ստանում և 1979-1981 թվականներին որպես բժիշկ աշխատում Մոզամբիկի հյուսիսում՝ Նակալա շրջանում։

1981 թվականի օգոստոսի 21-ին Ռոսլինգը հայտնաբերեց կոնզո (konzo) հիվանդության բռնկում[16][17], որն առաջացնում է լուծանք։ Նրա ուսումնասիրություններն այս ոլորտում պսակվեցին Ուպսալայի համալսարանում փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճանով (1986)։

Ռոսլինգն ուսումնասիրում էր տնտեսության, գյուղատնտեսության, աղքատության և առողջական վիճակի զարգացման մակարդակների միջև եղած փոխկապակցվածությունը։

1993 թվականին նա Շվեդիայում «Բժիշկներ առանց սահմանների» շարժման նախաձեռնողներից էր։

Ռոսլինգը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց 2006 թվականին TED-ում ունեցած դասախոսությունից հետո[18]։ Նա դասախոսություններ էր կարդում միջազգային առողջապահության և զարգացման համաշխարհային միտումների մասին։ Իր դասախոսություններում Ռոսլինգը ձգտում էր ցրել աշխարհի երրորդ կարգի երկրներում այդ գործընթացների մասին գոյություն ունեցող առասպելները։ Անիմացիոն վիճակագրության օգնությամբ նա ցույց է տալիս, որ այդ երկրներում բարեկեցության զարգացման հետագծերը և առողջության բարելավումը նման է նրան, ինչ նախկինում եղել է տնտեսապես զարգացած երկրներում։ Որոշ երկրներ այժմ այդ ուղին անցնում են երկու անգամ արագ, քան օրինակ Արևմուտքն էր արել։ Ըստ Ռոսլինգի՝ աշխարհում նկատվում է նաև ծնելիության կրճատում և նրա հաշվարկներով բնակչության աճը կդադարի 2050 թվականին, երբ մոլորակի ընդհանուր բնակչությունը կդառնա մոտավորապես 11 միլիարդ, եթե, իհարկե, կլուծվի աղքատության խնդիրը, որը անմիջականորեն վերաբերվում է Երկրի ծայրահեղ աղքատ բնակչության 2 միլիոնին։

Հայրը՝ Գյոստա Ռոսլինգն է (1917֊1995), մայրը՝ Բրիտա Ռոսլինգը (1921֊2005)։ Կինը՝ Ագնետա Ռոսլինգն (1948) է։ Ունի 3 երեխա (1974, 1975 և 1984)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bauer P. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Uppsala domkyrkoförsamlings kyrkoarkiv, Födelse- och dopböcker, huvudserie, SE/ULA/11632/C a/25 (1946-1948), bildid: 00150904_00404, sida 402
  3. 3,0 3,1 Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  4. 4,0 4,1 4,2 Sad to announce: Hans Rosling passed away this morning
  5. Gamla elevtidningar från Katedralskolan i UppsalaNational Archives of Sweden, 2012.
  6. KI-professor vinnare av Kunskapspriset (շվեդերեն) // Svenska DagbladetStockholm: 1884. — ed. size: 185600 — ISSN 1101-2412
  7. Rosling utsedd till årets svensk i världenUpsala Nya Tidning.
  8. Royal Geographical Society Gold Medal RecipientsRoyal Geographical Society, 2022.
  9. The U.N. Population Award 2017 is also to youGapminder Foundation.
  10. Hans Rosling to receive Humanitarian AwardHarvard University.
  11. Hedersupplänningar i Uppsala länUppsala County Administrative Board.
  12. https://cavavub.be/nl/eredoctoraten
  13. Sad to announce: Hans Rosling passed away this morning (անգլ.)
  14. «Hans Rosling Professor, Swedish Academy member. Elected to the Academy as a member number 1640». Шведская королевская академия наук. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 8-ին.
  15. «About Gapminder». Gapminder. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 8-ին.
  16. Konzo(անգլ.) // Wikipedia, the free encyclopedia. — 2016-05-27.
  17. W. P. Howlett, G. R. Brubaker, N. Mlingi, H. Rosling Konzo, an epidemic upper motor neuron disease studied in Tanzania // Brain: A Journal of Neurology. — 1990-02-01. — Т. 113 ( Pt 1). — С. 223–235. — ISSN 0006-8950.
  18. Hans Rosling. «The best stats you've ever seen». www.ted.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանս Ռոսլինգ» հոդվածին։