Հեզարֆեն Ահմեդ Չելեբի
Ծնվել է | 1609 Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
---|---|
Մահացել է | 1640 Ալժիր, Regency of Algiers |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | ֆիզիկոս, օդաչու, քիմիկոս, աստղագետ և բանաստեղծ |
Տիրապետում է լեզուներին | թուրքերեն |
Հեզարֆեն Ահմեդ Չելեբի (թուրքերեն՝ Hezârfen Ahmed Çelebi, 1609, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - 1640, Ալժիր, Regency of Algiers), օսմանյան լեգենդար գիտնական- հայտնագործող։ 1632 թվականին ինքնաշեն թևերով թռչելով Բոսֆորի վրայով՝ դարձել է համաշխարհային ավիացիայի առաջնամարտիկներից մեկը։ Թռիչքի միակ վկայությունը գրառված է Էվլիյա Չելեբիի աշխատության մեջ՝ 10-րդ հատորում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեզարֆեն մականունը (պարս.՝ هزار հեզար[1] + արաբ․՝ فنّ ֆեն — հազարագիտուն[2]) Ահմեդ Չելեբիին տվել է հայտնի ճանապարհորդ Էվլիյա Չելեբին՝ Ահմեդի ունեցած մեծաքանակ գիտելիքների համար։ Էվլիյա Չելեբին իր տաս հատորներից վերջինում երեք նախադասությամբ նկարագրել է Ահմեդի թռիչքը։ Ուրիշ ոչ մի տեղ որևէ վկայություն չկա թռիչքի վերաբերյալ։ Չնայած դրան, լեգենդը այսօր լայնորեն տարածվել է ողջ Թուրքիայում։
Սկզբում, գիտնական Հեզարֆենը 8 կամ 9 տարի փորձել է թռչել Օքմեյդանըի (ներկայումս գտնվում է Շիշլիում) վրայով։ Հարմարանքը ունեցել է արծվի թևերի ձև։ Վերջապես, նախապատրաստական երկարատև աշխատանքներից հետո՝ 1632 թվականին Հեզարֆենը թռել է Գալաթայի աշտարակից (ունի 55 մետր բարձրություն) և իր ինքնաշեն թևերով թռել է Բոսֆորի վրայով։ Հեզարֆենը, առանց որևէ վնասվածքի, վայրէջք է կատարել Յուսքյուդար շրջանի Դողանջիլար տեղանքում, որը գտնվում է քաղաքի ասիական հատվածում։ Այսպիսով նա թռել է 3,5 կիլոմետր։
Թռիչքի մասին նորությունը արագ տարածվել է Օսմանյան կայսրությունում։ Շուտով օսմանյան սուլթան Մուրադ IV-ը, ով հետևում էր գիտնականի թռիչքին Սարայբուրնուի Թոփքափը ամրոցից, հրավիրեց Հեզարֆենին պալատ և պարգևատրեց նրան ոսկու քսակով։ Սակայն, սուլթանի խորհրդականները և իմամները ստիպեցին սուլթանին փոխել իր որոշումը։ Մուրադը հայտարարեց, որ այս մարդու առկայությունը Կոստանդնուպոլսում կարող է սպառնալ բնակչության անվտանգությանը։ Դրանից հետո գիտնականը աքսորվում է Ալժիր, որտեղ էլ մահացել է 31 տարեկան հասակում[3]։
Էվլիյա Չելեբին պատմում է նաև Հեզարֆենի եղբոր Լագարի Հասան Չելեբիի մասին, ով, ինչպես նշվում է, առաջինն է հաջողությամբ փորձարկել հեռակառավարվող հրթիռը։
1648 թվականին Ջոն Ուիլքինսը նշել է, որ 1554-1562 թվականներին Կոստանդնուպոլսում ավստրիական դեսպան Օժիե Գիսլեն դե Բուսեքը, հետևել է ոմն մի թուրքի թռչելու փորձերը։ Սակայն դա տեղի է ունեցել Ահմեդ Չելեբիի թռիչքից մեկ դար առաջ։
Մշակությում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ստամբուլի արևմտյան հատվածում գտնվող մասնավոր աէրոդրոմներից մեկը անվանված է ի պատիվ Չելեբիի (թուրքերեն՝ Istanbul Hezarfen Airfield):
- Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանի մոտ գտնվող մզկիթը անվանվել է «Հեզարֆեն Ահմեդ Չելեբիի մզկիթ»[4]։
- 1996 թվականին արտադրված թուրքական «Ստամբուլը իմ թևերի տակ» գեղարվեստական ֆիլմը պատմում է Հեզարֆեն Ահմեդ Չելեբիի և նրա եղբոր Լագարի Հասան Չելեբիի կյանքի մասին։
- Հայտնի կոմպոզիտոր Ֆազըլ Սայը գրել է ֆլեյտայի համար նախատեսված «Հեզարֆեն» այնը[5]։
- 2010 թվականին Ֆրանսիայում նկարահանվել է երեքրոպեանոց «Հեզարֆեն։ Թուրքական Իկարիոսը» մուլտֆիլմը[6]։
- 2016 թվական - թուրքական հեռուստասերիալ Հոյակապ Դար։ Քյոսեմ սուլթան (թուրքերեն՝ Muhteşem Yüzyıl Kösem):
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Wapedia(չաշխատող հղում)
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ Էվլիյա Չելեբի Seyahatname. — Ստամբուլ։ Yapı Kredi Kültür Sanat Yayıncılık, 2003. - Էջ 318
- ↑ Erdoğan, havalimamnında cami açılışı yaptı. Başbakan Erdoğan Mısır'a hareketinden önce Atatürk Havalimanı içindeki TAV Hezarfen Ahmet Çelebi Camisi'ni açtı.
- ↑ https://www.youtube.com/watch?v=eir1bXDWF34
- ↑ https://www.youtube.com/watch?v=2reuAuNAvRw