Ձայնի բարձրություն
Ձայնի բարձրություն, ձայնի ուժի, ինտենսիվության օբյեկտիվ ընկալում (ձայնային զգացողության բացարձակ մեծություն)։ Ձայնի բարձրությունը իր գործառույթով հիմնականում կախված է ձայնի ճնշումից (ձայնի ինտենսիվություն) և ձայնային տատանումների հաճախությունից։ Ձայնի բարձրության վրա ազդում է նաև սպեկտրալ բաղադրությունը, տեղակայումը, տեմբրը, ազդեցության տևողությունը և այլ գործոններ[1][2]։
Ձայնի բացարձակ սանդղակի միավոր է համարվում սոնը։ 1 սոն համարվում է 1 Հց հաճախությամբ անընդհատ սինուսոիդային տոնը, որը ստեղծում է 2 ՄՊա ճնշում։
Ձայնի բարձրության մակարդակը հարաբերական մեծություն է, արտահայտվում է ֆոներով և թվապես հավասար է 1 կՀց հաճախությամբ սինուսոիդային ձայնի ստեղծած 1 դԲ ճնշման մակարդակին։ Աջից պատկերված է նույն ընտանիքին պատկանող, հավասար բարձրություն ունեցող ձայներին համապատասխանող կորեր, որոնք կոչվում են իզոֆոններ։
Օրինակ՝ եթե 100 Հց հաճախությամբ ձայնն ստեղծում է 60 դԲ ճնշում, ապա դրանցով տարված ուղիղները կհատվեն 50 ֆոն բարձրության ձայնի իզոֆոնի վրա։
0 ֆոնին համապատասխանող գրաֆիկը բնութագրում է տարբեր հաճախության ձայների համար նորմալ լսողության շեմը։ Գործնականում, հետաքրքրություն է ներկայացնում ոչ թե ձայնի բարձրությունը ֆոներով, այլ այն մեծությունը, որը ցույց է տալիս, թե մի ձայնը մյուսից քանի անգամ է բարձր։ Հետաքրքրություն է ներկայացնում նաև ձայների գումարման երևույթը։ Եթե կան 2 անկախ ձայներ, ամեն մեկը 70 ֆոն, ապա դա չի նշանակում, որ դրանք գումարվելով՝ կստացվի 140 ֆոն ձայն
ՌԴ մշակված է աղյուսակ՝ հավասար բարձրության ստանդարտ ձայների համար[3]։
Ձայն | Բարձրությունը, սոներ | Բարձրության մակարդակները,ֆոներ(դԲ) |
---|---|---|
Լսողության շեմ | 0 | 0 |
Տերևների խշշոց | ~ 0,02 | 10 |
Շշուկ | ~ 0,15 | 20 |
Ժամացույցի տկտկոց | ~ 0,4 | 30 |
Անձայն սենյակ | ~ 1 | 40 |
Անձայն փողոց | ~ 2 | 50 |
Զրույց | ~ 4 | 60 |
Աղմկոտ փողոց | ~ 8 | 70 |
Վտանգավոր առողջության համար | ~ 11,31 | 75 |
Օդային ճնշման մուրճ | ~ 32 | 90 |
Մետրոյի գնացք | ~ 64 | 100 |
Բարձր երաժշտություն | ~ 128 | 110 |
Ցավային շեմ | ~ 256 | 120 |
Ձայնանշան | ~ 512 | 130 |
Հրթիռի թռիջք | ~ 2048 | 150 |
Մահացու մակարդակ | ~ 16384 | 180 |
Ձայնային զենք | ~ 65536 | 200 |
Չափից բարձր ձայն է արձակում կենդանական աշխարհում կապույտ կետը 189 դԲ և կաշալոտը 236 դԲ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Алдошина И. Основы психоакустики. Громкость // «Звукорежиссер», 2000, № 8». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Алдошина И. Основы психоакустики. Громкость сложных звуков // «Звукорежиссер», 2000, № 9». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ ГОСТ Р ИСО 226-2009 (ISO 226:2003) Акустика. Стандартные кривые равной громкости. — Москва: ФГУП Стандартинформ, 2009. — 20 с. — 109 экз.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 692)։ |