Կա ավելի քան 100 հրաբուխ (այդ թվում՝ 30-ը գործող, բարձրությունը մինչև 3676 մ), որոնք գտնվում են կղզու առանցքային երկարությամբ։ Հյուսիսում բլրավետ հարթավայրեր են։ Հիմնական քաղաքներն են՝ Ջակարտա, Բանդունգ, Սուրաբայա։
Անվանումն առաջացել է սասկրիտ Յավա դվիպա՝ «գարու (կամ կորեկի) կղզի» բառակապակցությունից։ Ենթադրում են, որ մեր թվարկության սահմանագծում Հնդկաստանից և Շրի Լանկայից այստեղ եկած վերաբնակները՝ կղզում հանդիպելով կորեկի խիտ մացառուտների, նրան տվել են այդ անունը։ Ժամանակի ընթացքում այդ անվանման միջից «դվիպա»՝ կղզի հասարակ անունը դուրս է ընկել, իսկ Յավա (Java) հատուկ անունը հաստատունորեն պահպանվել է բոլոր դարաշրջաններում[3]։