Ճպուռ (ֆիլմ, 1954)
Ճպուռ վրաց.՝ ჭრიჭინა | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | կատակերգություն |
Թվական | 1954 |
Լեզու | վրացերեն ռուսերեն |
Ռեժիսոր | Սեմյոն Դոլիձե Լևան Խոտիվարի |
Պրոդյուսեր | Լևան Խոտիվարի Մարիկա Բարաթաշվիլի |
Սցենարի հեղինակ | Թամարա Լոբովա |
Դերակատարներ | Լեյլա Աբաշիձե Ցեցիլիա Ցուցունավա Թամար Աբաշիձե Ալեքսանդր Օմիաձե |
Օպերատոր | Tamara Lobova? և Դմիտրի Ֆելդման |
Երաժշտություն | Սուլխան Ցինցաձե |
Նկարիչներ | Լևան Շենգելայա |
Կինոընկերություն | Վրացֆիլմ |
Տևողություն | 98 րոպե |
Ճպուռ (վրաց.՝ ჭრიჭინა), 1954 թվականին «Վրացֆիլմ» կինոստուդիայում նկարահանված գեղարվեստական կատակերգություն։ Ֆիլմի սյուժեի հիմքում ընկած է Մարիկա Բարաթաշվիլու «Մարինե» պիեսը[1]։ Ֆիլմը թողարկվել է երկու տարբերակով՝ վրացերեն և ռուսերեն։ Ռուսերեն տարբերակի պրեմիերան կայացել է 1954 թվականի դեկտեմբերի 27-ին։ Ֆիլմում իրենց առաջին դերերն են կատարել Գեորգի Գեգեճկորին ու Ռամազ Չխիկվաձեն։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիրո սրտաշարժ ու միաժամանակ, զվարճալի պատմություն է։ Կենսուրախ, բարեսիրտ Մարինեն՝ երազանքներով տարված ու հնարամիտ մի աղջիկ, սիրահարվում է երիտասարդ մի տղայի՝ Շոթային, ով ճարտարապետ է Թբիլիսիից։ Ֆիլմում բազմիցս թյուրիմացություններ են տեղի ունենում այն պատճառով, որ նույն գյուղում բնակվում են նույն անունը կրող երկու աղջիկներ՝ երկու Մարինե Գեորգիի Փարաձեներ։ Սակայն նրանցից մեկը շրջանի լավագույն թեյաբույծն է, իսկ մյուսը միջնակարգ դպրոցի թեթևամիտ շրջանավարտ, ում իր ուրախ բնավորության համար կոչել են Ճպուռ։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լեյլա Աբաշիձե - Մարինե
- Ցեցիլիա Ցուցունավա - Էֆրոսինե
- Թամար Աբաշիձե - Էլպիտե
- Ալեքսանդր Օմիաձե - Գեորգի
- Լիանա Ասատիանի - Մարինե
- Մեդեա Չախավա - Ցկրիալա
- Ռամազ Չխիկվաձե - ճարտարապետ Շոթա
- Դավիթ Աբաշիձե - Բիչիկո
- Ալեքսանդր Ժորժոլիանի - Կիրիլե (Սերգեյ Մարտինսոն)
- Գեորգի Շավգուլիձե - Արչիլ
- Շալվա Ղամբաշիձե - Իրակլի
- Ալեքսանդրա Թոիձե - Նատո
- Դոդո Ճիճինաձե - Թինա
- Թամար Ցիցիշվիլի - Շոթայի մայրը
- Գեորգի Գեգեճկորի - Լևան
- Բաադուր Ցուլաձե - պրոֆեսոր
Մյուս դերասանները նշված են որպես էպիզոդիկ դերերով հանդես եկողներ
- Էմանուիլ Ապխաիձե
- Լեո Բաքրաձե
- Միխայիլ Սուլթանիշվիլի (տիտրերում՝ Ի. Սուլթանիշվիլի)
- Յակով Տրիպոլսկի
- Մերաբ Խինիկաձե
- Ն. Չխեիձե
Տիտրերում նշված չեն՝
- Թամարա Տուշիշվիլի, Գեորգի Գելովանի, Իրինա Մաղալաշվիլի, Կարաման Մգելաձե, Իվան Գվինչիձե։
Նկարահանող անձնակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Մարիկա Բարաթաշվիլի, Լևան Խոտիվարի
- Ռեժիսոր՝ Սեմյոն Դոլիձե, Լևան Խոտիվարի
- Բեմադրող օպերատոր՝ Թամարա Լոբովա
- Նկարիչ՝ Լևան Շենգելայա
- Կոմպոզիտոր՝ Սուլխան Ցինցաձե
- Հնչյունային օպերատոր՝ Վլադիմիր Դոլիձե
- Հագուստների նկարիչ՝ Ելենա Ախվլեդիանի
- Մոնտաժի ռեժիսոր՝ Վասիլ Դոլենկո
- Ռեժիսորի ասիստենտներ՝ Ֆ. Կամենսկայա, Ա. Մոշիաշվիլի
- Տնօրեն՝ Շալվա Կուրդիանի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Большая Советская Энциклопедия. Гл. ред. А. М. Прохоров, 3-е изд. Т. 8. Дебитор - Евкалипт. 1972. 592 стр., илл.: 22 л. илл. и карт. 1 карта-вкл.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ճպուռ» ֆիլմը youtube.com կայքում
- «Ճպուռ» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- «Ճպուռ» ֆիլմը kinopoisk.ru կայքում
- «Ճպուռ» ֆիլմը Internet Movie Database կայքում
|