Մայիս Բարխուդարով
Մայիս Բարխուդարով | |
---|---|
ադրբ.՝ Mais Bərxudarov | |
ապրիլի 20, 1976 (48 տարեկան) - | |
Ծննդավայր | Կուբաթլու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ադրբեջան |
Զորատեսակ | Ադրբեջանի ցամաքային զորքեր |
Կոչում | գեներալ-լեյտենանտ |
Մարտեր/ պատերազմներ | Արցախա-ադրբեջանական սահմանային պատերազմ (2016), 44-օրյա պատերազմ, Battle of Jabrayil?, Ճակատամարտ Ֆուզուլիի համար, Battles for Zangilan?, Battle of Gubadli? և Հադրութի գրավում |
Կրթություն | Զինվորական լիցեյ. Ջ.Նախիջեւանսկի |
Պարգևներ |
Մայիս Շուխուր օղլի Բարխուդարով (ադրբ.՝ Mais Şükür oğlu Bərxudarov, ապրիլի 20, 1976, Կուբաթլու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի, զինվորական, Ադրբեջանի զինված ուժերի գեներալ-լեյտենանտ։ Մասնակցել է քառօրյա պատերազմին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայիս Բարխուդարովը ծնվել է Արցախի Քաշունիք (Կուբաթլու) գյուղում։
1998 թվականին ավագ լեյտենանտ Մայիս Բարխուդարովը պարգևատրվել է «Ադրբեջանի դրոշի շքանշանով»[1]։ Մրցանակը նրան հանձնել է անձամբ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը։ 2012 թվականին գնդապետ Մայիս Բարխուդարովը պարգևատրվել է «Հայրենիքի համար» մեդալով՝ Ադրբեջանի անկախության և տարածքային ամբողջականության պահպանման գործում ունեցած հատուկ ծառայության, իր պաշտոնական պարտականությունների և առաջադրված խնդիրների կատարման համար[2][3]։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մայիս Բարխուդարովին շնորհել է գեներալ-մայորի կոչում՝ Լելե Թեփե բարձունքի գրավման ռազմական գործողություններին անձամբ մասնակցության շնորհիվ։ Բարխուդարովն առաջին սպան է, որը վերջին 20 տարվա ընթացքում հերոսության համար նախագահի կողմից արժանացել է այս կոչմանը[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Текст указа президента Азербайджана от 24 июня 1998 года» (ադրբեջաներեն). e-qanun.az. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Ряд военнослужащих Вооруженных сил Азербайджана награждён орденами и медалями // 1news.az. — 2012.
- ↑ «Azərbaycan Respublikası Silahlı Qüvvələrinin hərbi qulluqçularının təltif edilməsi haqqında Azərbaycan Respublikası Prezidentinin Sərəncamı» (ադրբեջաներեն). president.az. Վերցված է 2016 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Azerbaijani officer received the rank of General // axar.az, 20 April 2016.