Կոնելին ծնվել է դերասան և հյուրանոցային աշխատող Պատրիկ Ջոզեֆ Կոնելիի և դերասանուհի Մեյբել Լուիզ Կուկի ընտանիքում, Կիսպորտում՝ Փենսիլվանայում[7]։
Նա սկսեց պիեսներ գրել հինգ տարեկանում և ցանկանում էր ապագա լրագրող դառնալ անգլ.՝ Pittsburgh Sun Telegraph, մինչև տեղափոխվեց Նյու Յորք։ 1919 թվականին նա միացել է Ալգոնկիյան կլոր սեղանին։ Կոնելին իր ներդրումն է ունեցել Բրոդվեյի որոշ մյուզիքլներում, մինչև հանդիպեց իր գլխավոր գործընկեր Ջորջ Կաուֆմանին[8][9]։ Կոնելին 1946-1950 թվականներին Եյլի համալսարանում դրամայի ուսուցիչ է աշխատել։ Տարիների ընթացքում Կոնելին որպես դերասան նկարահանվել է 21 ֆիլմերում։