Jump to content

Մաքսիմիլիան I Յոզեֆ Բավարացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքսիմիլիան I Յոզեֆ Բավարացի
գերմ.՝ Maximilian I. von Bayern
Դիմանկար
Ծնվել էմայիսի 27, 1756(1756-05-27)[1][2][3][…]
ԾննդավայրՇվետցինգեն, Գերմանիա
Մահացել էհոկտեմբերի 13, 1825(1825-10-13)[1][2][3][…] (69 տարեկան)
Մահվան վայրՄյունխեն, Բավարիայի թագավորություն
ԳերեզմանTheatine Church[4]
Քաղաքացիություն Electorate of Bavaria և  Բավարիայի թագավորություն
Կրոնկաթոլիկություն
Մասնագիտությունազնվական, քաղաքական գործիչ, արվեստի կոլեկցիոներ և պետական գործիչ
ԱմուսինLandgravine Augusta Wilhelmina of Hesse-Darmstadt? և Caroline of Baden?
Ծնողներհայր՝ Frederick Michael, Count Palatine of Zweibrücken?, մայր՝ Countess Palatine Maria Franziska of Sulzbach?
Զբաղեցրած պաշտոններկուրֆյուրստ, Բավարիայի թագավոր, կուրֆյուրստ, հերցոգ, հերցոգ, count? և հերցոգ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԲավարիական գիտությունների ակադեմիա և Լոնդոնի թագավորական ընկերություն[5]
ԵրեխաներԼյուդվիգ I Բավարացի, Ավգուստա Ամալիա Բավարացի, Կարոլինա Ավգուստա Բավարիացի, Prince Karl Theodor of Bavaria?, Elisabeth Ludovika of Bavaria?, Amalie Auguste of Bavaria?, Princess Sophie of Bavaria?, Maria Anna of Bavaria?, Բավարիայի արքայադուստր Լյուդովիկա, Princess Maximiliana of Bavaria?, Amalie Marie Auguste Prinzessin von Bayern?[2], stillborn son von Bayern?[2] և Maximilian Prinz von Bayern?[2]
 Maximilian I Joseph of Bavaria Վիքիպահեստում

Մաքսիմիլիան I Հովսեփ (գերմ.՝ Maximilian I. Joseph, մայիսի 27, 1756(1756-05-27)[1][2][3][…], Շվետցինգեն, Գերմանիա - հոկտեմբերի 13, 1825(1825-10-13)[1][2][3][…], Մյունխեն, Բավարիայի թագավորություն), Զվեյրբրուխենի դուքս 1795-ից 1799 թվականներին, Բավարիայի կուրֆյուրստ (որպես Մաքսիմիլիան IV Ժոզեֆ) 1799-ից 1806 թվականներին, դրանից հետո Բավարիայի թագավոր (որպես Մաքսիմիլիան I Ժոզեֆ) 1806-ից 1825 թվականներին։ Նա Վիթելսբախի հարստության ճյուղ Պալատինատ-Բիրքենֆիլդ-Զվեյրբրուխեն հարստության անդամ էր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքսիմիլիանը Պալատինի կոմս Ֆրեդերիկ Միխաել Զվեյբրյուխեն-Բիրկենֆիլդի ու Մարիա Ֆրանցիսկա Սուլբախի որդին է, ով ծնվել է 1756 թվականի մայիսի 27-ին Շվետցինգենում։

Իր հոր մահից հետո 1767 թվականին նա մնաց առանց ծնողական հովանավորչության, քանի որ նրա մայրը հեռացվել էր նրանցից երբ երեխա էր ունեցել մեկ դերասանից։ Մաքսիմիլիանին հովանավորեց նրա հորեղբայր Զվեյրբրուխենի դուքս Կրիստիան IV-ը[6], ով նրան բնակեցրել էր հյուրանոցում։ Մաքսիմիլիանը դարձավ ֆրանսիական բանակի գնդապետ 1777 թվականին և արագորեն աճեց գեներալ մայորի կոչման[6]։ 1782-ից 1789 թվականին նա ծառայում էր Ստրասբուրգում[6]։ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ նա փոխեց ֆրանսիական ծառայությունը ավստրիականով և մասնակցեց Ֆրանսիական հեղափոխական պատերազմների սկզբնական փուլին[6]։

Ցվայրբրյուխենի դուքս և Բավարիայի ու Պալատինատի կուրֆյուստ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մաքսիմիլիան Ժոզեֆ

1795 թվականի ապրիլի 1-ից Մաքսիմիլիանը փոխարինեց իր եղբայր Կառլ II Օգոստոսին Ցվայրբրուխենի դուքսի պաշտոնում, սակայն դքսությունը այդ ժամանակ նվաճված էր հեղափոխական Ֆրանսիայի կողմից[6]։

1799 թվականին նա դարձավ Բավարիայի կուրֆյուրստ[6], ինչպես նաև Հռենոսի Պալատինատի կոմս, կայսրության Արքստյութարտ ու Բերգի դուքս, երբ մահացավ Բավարիայի կուրֆյուրստ Կառլոս Թեոդորը[6]։ Նոր կուրֆյուստ Մաքսիմիլիան IV-ը հիմնադրեց Բավարական բանակը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսիմիլիան I Յոզեֆ Բավարացի» հոդվածին։