Միխայիլ Լիսենկո
Արտաքին տեսք
Միխայիլ Լիսենկո | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | մայիսի 12, 1955 (69 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Միխայիլ Լիսենկո (ռուս.՝ Михаи́л Никола́евич Лысе́нко, մայիսի 12, 1955, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դիվանագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1977 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1977 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։ Տիրապետում է գերմաներեն, իսպաներեն և անգլերեն լեզուներին։
- 1977-1980, 1985-1986 թվականներին եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության ԱՄՆ բաժանմունքի աշխատակից։
- 1980-1985 թվականներ՝ ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանության աշխատակից։
- 1986-ից մինչև 1988 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարի տեղակալի քարտուղարության աշխատակից։
- 1990 թվականից մինչև 1991 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Կանադայի և ԱՄՆ-ի վարչության աշխատակից։
- 1992-1996 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրենի տեղակալ, բաժանմունքի վարիչ։
- 1996-ից մինչև 2000 թվականը Կանադայում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական-դեսպանորդ։
- 2000 թվականից մինչև 2001 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության զինաթափման և անվտանգության հարցերով դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
- 2001 թվականից մինչև 2004 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության զինաթափման և անվտանգության հարցերով դեպարտամենտի տնօրեն։
- 2004 թվականի հուլիսի 28-ից մինչև 2008 թվականի սեպտեմբերի 11-ը Նոր Զելանդիայում, Սամոայի Հանրապետությունում և Տոնգայի Թագավարությունում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան։
2008 թվականից մինչև 2014 թվականը եղել է "Росатом" ատոմային էներգիայի պետական միավորության միջազգային համագործակցության դեպարտամենտի տնօրեն։
Դիվանագիտական աստիճան
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1994 թվականի հունիսի 20)[1]
- Արտակարգ և լիազոր դեսպան (2003 թվականի սեպտեմբերի 20)[2]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Указ Президента Российской Федерации от 20.06.1994 № 1284 «О присвоении Лысенко М.Н. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посланника 2 класса»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 20.09.2003 № 1075 «О присвоении дипломатических рангов»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 8-ին.