Jump to content

Մինկա Քելլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մինկա Քելլի
անգլ.՝ Minka Kelly
Ծնվել էհունիսի 24, 1980(1980-06-24)[1] (44 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունValley High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Ծնողներհայր՝ Ռիք Դաֆեյ, մայր՝ Maureen Kelly?
Համատեղ ապրող(ներ)Քրիս Էվանս, Դոնալդ Ֆեյսոն, Դերեկ Ջիթեր, Ջեսի Ուիլյամս, Ջոն Մեյեր և Trevor Noah?[2]

Մինկա Քելլի (անգլ.՝ Minka Kelly, հունիսի 24, 1980(1980-06-24)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ, Լոս Անջելես), ամերիկացի դերասանուհի։ Առավել հայտնի է NBC ընկերության «Գիշերային հինգշաբթիի կրակներ» ֆիլմում Լայլի Գերիտի կերպարին մարմնավորած դերով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինկա Քելլին ծնվել է 1980 թվականի հուլիսի 24-ին Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։

Նա ընտանիքի միակ երեխան էր, նախկին Aerosmith ամերիկյան ռոք-խմբի հայտնի կիթառիստ Ռիկ Դյուֆեյի և Լաս Վեգասի նախկին պարուհի Մորին Քելլիի դուստրը։ Մինկայի խոսքով՝ իր մանկությունը եղել է «բավական ծանր»։ Նա մեկ տարեկան չկար, երբ հայրը լքել է իրեն և իր մորը։ Բայց այնուամենայնիվ տասնյոթ տարեկանում Կելին փորձել է հաշտվել Ռիկիի հետ։

Նրա պապիկ Ռիչարդ Նեյը եղել է օսկարակիր դերասանուհի Գրիր Գարսոնի նախկին ամուսինը։ Մինկան ունի իռլանդական, նորզելանդական և ֆրանսիական արմատներ։

2012 թվականին նկարահանվել է Maroon 5 խմբի «One More Night» երգի տեսահոլովակում։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանուհին հանդիպել է բեյսբոլիստ Դերեկ Ջիտերի հետ։ Նրանց սիրավեպը տևել է 2008 թվականի մայիսից մինչև 2011 թվականի օգոստոս[3][4]։

2012 թվականի օգոստոսից Մինկան հանդիպել է ամերիկյան դերասան Քրիս Էվանսի հետ, ումից նա հեռացել էր 2007 թվականին։ 2013 թվականի հոկտեմբերի դրությամբ զույգը կրկին բաժանվում է։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2004 ս Գովաբանություն Cracking Up Մոնիկա
2004 ս Դրեյկ և Ջոշ Drake & Josh Ստեյսի
2005-Դիվական խճուղի ս Մեգի Devil's Highway
2005 ս Ամերիկյան երազանքներ American Dreams Բոնի
2005 ս Ինչու եմ քեզ սիրում What I Like About You Ռիկի
2006 ֆ The Pumpkin Karver Տեմի Բոյլս
2006 ֆ Պետական ապացույց State's Evidence
2007 ֆ Թագավորություն The Kingdom Միս Ռոս
2009 ֆ Պետություն Body Politic Խոուլ
2009 ֆ Ամռան 500 օր (500) Days of Summer Օտեմ
2006-2009 ս Գիշերային հինգշաբթիի կրակներ Friday Night Lights Լիլա Գարիտի
2011 ֆ Սոնիի որոնումները Searching for Sonny Էդեն Մերսեր
2011 ֆ Սենյակակից The Roommate Սառա Մետյուզ
2011 ֆ Ձևացիր իմ կինը Just Go with It Ջոաննա Դեմոն
2010-2011 ս Ծնողներ Parenthood Գաբի
2011 ս Չարլիի հրեշտակներ Charlie's Angels Եվա Ֆրենչ
2013 ս Փակ շրջան Full Circle Բրիջիտ
2013 ֆ Ծառայապետ The Butler Ժակլին Քենեդի
2013-2014 ս Համարյա մարդ Almost Human Վալերի Ստալ
2015 ֆ Աշխարհ, պատրաստված առանց թերության The World Made Straight Դենա
2015 ֆ Մայրամուտից հետո լուսաբաց Away and Back Ջինի

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #1015884679 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. https://people.com/tv/trevor-noah-minka-kelly-officially-over/
  3. Derek Jeter, Minka Kelly wedding is just talk, says friend Արխիվացված 2011-07-27 Wayback Machine, Daily News, January 13, 2010
  4. Weiss. Shari (2011 թ․ հունվարի 18). «Minka Kelly: I'm not marrying Derek Jeter – in the next month, at least». Daily News. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մինկա Քելլի» հոդվածին։