Մոշ (հատապտուղ)
Մոշ, Ռուբուս (Վարդազգիներ) բույսերի շարքին պատկանող պտուղ[1][2]։
Բնագիտական դասակարգումով մոշը հատապտուղ չէ, այլ կորիզավոր պտուղ է[3]։ Բաղկացած է մի քանի տասնյակ միաձուլված կորիզներից (սերմերով պտուղներ)[1]։
Հասունանալու ընթացքում մոշի պտուղները սկզբում ստանում են կանաչ, ապա դարչնագույն, իսկ հետո վառ կարմրադարչնագույն երանգ։ Հասած մոշն ունի սև (սև մանուշակագույն) գույն[1]։
Rubus caesius տեսակի մոշի պտուղները սև են կապտավուն երանգով, դրա համար որոշ վայրերում նրանց անվանում են փիրուզագույն․ Rubus fruticosus մոշի տեսակում մոտ կապտավուն երանգ չկա։ Պտուղների հյութը մուգ կարմիր է․ հասած հատապտուղների համը քաղցրաթթու է, ունի փայլուն գույն․ հարավային երկրներում այդ պտուղները քաղցր են։ Կարող են օգտագործվել մուրաբա պատրաստելու համար։ Երկու տեսակն էլ տարածված են Եվրոպայի բարեխառն և տաք երկրներում՝ Սկանդինավիայից մինչև Արխանգելսկի մարզի արևմտյան մասը ներառյալ։
Ազնվամորուց, այդ թվում դրա տարբեր սև տեսակներից, մոշը տարբերվում է նրանով, որ քաղվում է ծաղկաբույլով, մինչդեռ մոշը՝ ոչ (այսինքն պոկված ազնվամորին ամբողջական մնում է, բայց մոշը՝ ոչ)[1][2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Sergio Tonetto de Freitas; Sunil Pareek, [1], «CRC Press» — 217—, էջեր 217— — 217— էջ, ISBN 978-1-351-97317-5։
- ↑ 2,0 2,1 CTI Reviews, «Cram101» — 144—, էջեր 144— — 144— էջ, ISBN 978-1-4902-6765-4։
- ↑ Ժողովա Ելենա վլադիմիրովնա; Սկլյարևսկայա Նելլի Վլադիմիրովնա, [2], «Scientific magazine "Kontsep» — 38—, էջեր 38— — 38— էջ, ISBN 978-5-9916-9920-4։