Jump to content

Մովսես մարգարե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մովսես մարգարե
եբրայերեն՝ מֹשֶׁה
Դիմանկար
Ծնվել էոչ վաղ քան մ. թ. ա. 1689 և ոչ ուշ քան մ. թ. ա. 1391
ԾննդավայրLand of Goshen, Հին Եգիպտոս[1] կամ Հելուան
Մահացել էոչ վաղ քան մ. թ. ա. 1473 և ոչ ուշ քան մ. թ. ա. 1271
Մահվան վայրՆեբո (լեռ), Մովաբ[2]
ԱզգությունIsraelites?
ԿրոնMosaic Judaism?
Կրթությունանհայտ
ԵրկերTablets of Stone? և Ելք
Մասնագիտությունզորավար, կրոնական առաջնորդ, կանոնագիր, սքանչելագործ, հովիվ և կառավարիչ
ԱմուսինZipporah? և Tharbis?
Ծնողներհայր՝ Amram?, մայր՝ Հովքաբեթ
Զբաղեցրած պաշտոններbiblical judge? և մարգարե
ԵրեխաներGershom?[3] և Եղիազար[4]
 Moses (Biblical figure) Վիքիպահեստում

Մովսես[Ն 1], եբրայեցի ուսուցիչ և առաջնորդ[5], համարվում է հուդայականության ամենակարևոր մարգարեն[6][7], ինչպես նաև քրիստոնեության, իսլամի, բահայի և այլ աբրահամյան կրոնների ամենակարևոր մարգարաներեից մեկը։ Ըստ Աստվածաշնչի և Ղուրանի[8]՝ Մովսեսը իսրայելցիների առաջնորդն ու օրենսդիրն էր, որը գրել է Թորան (Աստվածաշնչի առաջին հինգ գրքերը)[9]։

Ըստ Ելք գրքի՝ Մովսեսը ծնվել է, երբ իր ժողովուրդի՝ իսրայելցիների, որոնք ստրկացված փոքրամասնություն էին, բնակչության թիվը աճում էր, և արդյունքում Եգիպտոսի փարավոնը անհանգստանում էր, որ նրանք կարող են դաշնակցել Եգիպտոսի թշնամիների հետ[10]։ Մովսեսի երբրայեցի մայրը՝ Հովքաբեթը, թաքցնում է Մովսեսին, երբ փարավոնը հրամայում է բոլոր նորածին երբրայեցի տղաներին սպանել՝ իսրայելցիների բնակչությունը փոքրացնելու համար։ Փարավոնի աղջիկը՝ Բիֆյան, Մովսեսին գտնում է Նեղոս գետում և որդեգրում նրան։ Մի երբրայեցի ստրուկի ծեծող եգիպտացու սպանելուց հետո Մովսեսը փախնում է Մադիամի երկիր, որտեղ՝ Քորեբ լեռան վրա կրակի բոցով մորենու միջից Տիրոջ հրեշտակը երևում է նրան[11]։

Աստված Մովսեսին ուղարկում է Եգիպտոս՝ իսրայելցիներին ստրկությունից ազատելու համար։ Մովսեսը ասում է, որ ցածրաձայն ու ծանրախոս է և խնդրում է այլ, ավելի կարող մարդու ուղարկել[12], այդ պատճառով Աստված թողնում է, որ իր մեծ եղբայրը՝ Ահարոնը, իր փոխարեն խոսի[13]։ Տասը հարվածներից հետո Մովսեսը իսրայելցիներին հանում է Եգիպտոսից, որից հետո նրանք հաստատվում են Սիոն լեռան մոտ, որտեղ Մովսեսը ստանում է տասը պատվիրանները։ Անապատում 40 տարի թափառելուց հետո Մովսեսը 120 տարեկանում մահանում է Նեբո լեռան վրա[14]։

Հետազոտողների մեծ մասը համարում են, որ աստվածաշնչյան Մովսեսը լեգենդ է, բայց հնարավոր են համարում, որ Մովսեսը կամ Մովսեսի նման կերպար գոյություն է ունեցել մ․թ․ա․ 13-րդ դարում[15][16][17][18]։ Ըստ Ռաբինական հուդայականության՝ Մովսեսը ապրել է մ․թ․ա․ 1391–1271 թվականներին[19], ըստ Հիերոնիմոսի՝ Մովսեսը ծնվել է մ․թ․ա․ 1592 թվականին[20], իսկ ըստ Ջեյմս Ուշերի՝ մ․թ․ա․ 1571 թվականին[21][Ն 2]։ Եգիպտական «Մովսես» անվան հիշատակում կա Հին Եգիպտոսի գրականությունում[24][25]։ Ըստ հրեա պատմիչ Հովսեփոս Փլավիոսի՝ եգիպտացի պատմիչ Մանեթոնը գրել է Օսարսեֆ անվամբ եգիպտացի դավաճան հոգևորականի մասին, որն իրեն կոչել է Մովսես և հաջողությամբ հեղաշրջում է արել[26][27][28]։ Նա մի քանի տարի կառավարել է Եգիպտոսը, մինչև փարավոնը վերականգնել է իշխանությունը և վտարել նրան։

Մովսեսը հաճախ պատկերվել է քրիստոնեական արվեստում և գրականությունում, ինչպես օրինակ՝ Մքելանջելոյի Մովսեսը։ Աստվածաշնչի լատիներեն սխալ թարգմանության պատճառով միջնադարյան և վերածննդի ժամանակաշրջանում նա հաճախ պատկերվել է փոքր եղջյուրներով։

  1. /ˈmzz, -zs/; բիբլիական եբրայերեն՝ מֹשֶׁה; ասորերեն՝ ܡܘܫܐ; արաբ․՝ موسى‎‎; հին հունարեն՝ Mωϋσῆς, Mōÿsēs
  2. Օգոստինոս Երանելին իր «Աստծո քաղաք» աշխատությունում նշում է Մովսեսի ծնվելու ժամանակ գահակալծ արքաների անունները․
    Երբ Սաֆրոսը թագավորեց որպես Ասորեստանի տասնչորսերորդ արքա, իսկ Օրթոպոլիսը որպես Սիկիոնի տասներկուերորդ, և Կրիասոսը որպես Արգոսի հինգերորդ արքա, Մովսեսը ծնվեց Եգիպտոսում,...

    Օրթոպոլիսը գահակալել է մ․թ․ա․ 1596–1533 թվականներին, իսկ Կրիասոսը՝ մ․թ․ա․ 1637–1583 թվականներին[23]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.biblereferenceguide.com/keywords/moses.html
  2. http://www.tandfonline.com/doi/pdf/10.1080/02572117.2009.10587324
  3. 22 // שְׁמוֹת
  4. 4 // שְׁמוֹת
  5. Beegle, Dewey M. (2024) [1999]. «Moses». Բրիտանիկա հանրագիտարան.
  6. Deuteronomy 34:10 HE
  7. Maimonides, 13 principles of faith, 7th principle.
  8. «Moses». Oxford Islamic Studies. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.
  9. Dever, William G. (2001). «Getting at the "History behind the History"». What Did the Biblical Writers Know and When Did They Know It?: What Archeology Can Tell Us About the Reality of Ancient Israel. Գրանդ Ռեփիդս և Քեմբրիջ: Wm. B. Eerdmans. էջեր 97–102. ISBN 978-0-8028-2126-3. OCLC 46394298.
  10. Exodus 1:10 HE
  11. Douglas K. Stuart (2006). Exodus: An Exegetical and Theological Exposition of Holy Scripture. B&H Publishing Group. էջեր 110–13.
  12. Exodus 4:10 HE
  13. Exodus 7:7 HE
  14. Kugler, Gili (2018 թ․ դեկտեմբեր). Shepherd, David; Tiemeyer, Lena-Sofia (eds.). «Moses died and the people moved on: A hidden narrative in Deuteronomy». Journal for the Study of the Old Testament. SAGE Publications. 43 (2): 191–204. doi:10.1177/0309089217711030. ISSN 1476-6728. S2CID 171688935.
  15. Dever, William G. (2001). What Did the Biblical Writers Know and When Did They Know It?: What Archeology Can Tell Us About the Reality of Ancient Israel. Wm. B. Eerdmans Publishing. էջ 99. ISBN 978-0-8028-2126-3. «A Moses-like figure may have existed somewhere in southern Transjordan in the mid-late 13th century s.c., where many scholars think the biblical traditions concerning the god Yahweh arose.»
  16. Beegle, Dewey (2023 թ․ հուլիսի 5). «Moses». Encyclopædia Britannica.
  17. «Moses». Oxford Biblical Studies Online.
  18. Miller II, Robert D. (2013 թ․ նոյեմբերի 25). Illuminating Moses: A History of Reception from Exodus to the Renaissance. BRILL. էջեր 21, 24. ISBN 978-90-04-25854-9. «Van Seters concluded, 'The quest for the historical Moses is a futile exercise. He now belongs only to legend.' ... "None of this means that there is not a historical Moses and that the tales do not include historical information. But in the Pentateuch, history has become memorial. Memorial revises history, reifies memory, and makes myth out of history.»
  19. Seder Olam RabbahԿաղապար:Full citation needed
  20. Հիերոնիմոսի Քրոնիկոնի (4–րդ դար) համաձայն՝ Մովսեսը ծնվել է մ․թ․ա․ 1592 թվականին
  21. The 17th-century Ussher chronology calculates 1571 BC (Annals of the World, 1658 paragraph 164)
  22. St Augustine. The City of God. Book XVIII. Chapter 8 - Who Were Kings When Moses Was Born, And What Gods Began To Be Worshipped Then.
  23. Hoeh, Herman L (1967), Compendium of World History (dissertation), vol. 1, The Faculty of the Ambassador College, Graduate School of Theology, 1962.
  24. Ushi. (2023). Let’s Hear It From The Pharaohs: The Egyptian Story of Moses. Museum of the Jewish People. https://www.anumuseum.org.il/blog/lets-hear-it-from-the-pharaohs-the-egyptian-story-of-moses/ Արխիվացված 2024-02-20 Wayback Machine
  25. «Exodus: The History Behind the Story - TheTorah.com». TheTorah.com. Վերցված է 2021 թ․ հուլիսի 1-ին.
  26. Gruen, E. S. (1998). The Use and Abuse of the Exodus Story. Jewish History, 12(1), 93–122. http://www.jstor.org/stable/20101326
  27. Feldman, L. H. (1998). Responses: Did Jews Reshape the Tale of the Exodus?. Jewish History, 123-127.
  28. Newman, S. A. (2016). Moses is cured of leprosy. Jewish Bible Quarterly, 44(3), 166-170.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մովսես մարգարե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 39