Jump to content

Մուխրան Մաճավարիանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուխրան Մաճավարիանի
վրաց.՝ მუხრან ივანეს ძე მაჭავარიანი
Ծննդյան անունվրաց.՝ მუხრან მაჭავარიანი
Ծնվել էապրիլի 12, 1929(1929-04-12)[1][2][3]
ԾննդավայրԱրգվեթի (Սաչխերեի շրջան), Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմայիսի 17, 2010(2010-05-17)[4][1][2][…] (81 տարեկան)
Վախճանի վայրԹբիլիսի, Վրաստան
ԳերեզմանՄթածմինդա
Մասնագիտությունբանաստեղծ
Լեզուվրացերեն
Ազգությունվրացի
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Վրաստան
ԿրթությունԹբիլիսիի պետական համալսարան
Ուշագրավ աշխատանքներiaron?
ԿուսակցությունCommunist Party of Georgia?
Պարգևներ
Изображение автографа
 Mukhran Machavariani Վիքիպահեստում

Մուխրան Մաճավարիանի (վրաց.՝ მუხრან ივანეს ძე მაჭავარიანი, ապրիլի 12, 1929(1929-04-12)[1][2][3], Արգվեթի (Սաչխերեի շրջան), Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 17, 2010(2010-05-17)[4][1][2][…], Թբիլիսի, Վրաստան), վրացի բանաստեղծ։ Վրացական ԽՍՀ Շոթա Ռուսթավելու անվան մրցանակի դափնեկիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուխրան Մաճավարիանին ծնվել է 1929 թվականի ապրիլի 2-ին Վրաստանի Սաչխերեի շրջանի Արգվետի գյուղում։ 1952 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1957-1963 թվականներին աշխատել է որպես «Ցիսկարի» ամսագրի պոեզիայի բաժնի վարիչ։

Մուխրան Մաճավարիանին 1964-1967 թվականներին եղել է կինոստուդիայի սցենարական կոլեգիայի անդամ, 1967-1982 թվականներին աշխատել է որպես «Դիլա» ամսագրի գլխավոր խմբագիր, իսկ 1982-1988 թվականներին՝ «Սաունջե» ալմանախի գլխավոր խմբագիր։

1988-1992 թվականներին Մուխրան Մաճավարիանին եղել է Վրաստանի գրողների միության նախագահ։

Իր առաջին ստեղծագործությունները տպագրել է 1952 թվականին։ Հեղինակել է մի շարք ժողովածուներ՝ «Բանաստեղծություններ» (1955), «Պիտի ուրախացնեմ ձեզ» (1957), «Կարմիր արև և կանաչ խոտ» (վրաց.՝ წითელი მზე და მწვანე ბალახი, 1957), «Ճանապարհին» (վրաց.՝ გზადაგზა, 1965), «Խոսիր» (1971)։

Եղել է ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր (1989-1991), Վրաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի անդամ 1990-1992 թվականներին։

Մուխրան Մաճավարիանին մահացել է 2010 թվականի մայիսի 17-ին սրտի կաթվածից[5]։ Թաղված է Թբիլիսիի Մթածմինդա պանթեոնում։

  • «Պատվո նշան» շքանշան
  • Վրացական ԽՍՀ Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակ, գրական ու փառատոնների այլ մրցանակներ

Մուխրան Մաճավարիանին հայերեն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Ես ամենևին ոչ մի հույս չունեմ...»; «Անլեզու ձուկը ո՞նց է թպրտում...»; «Մարմին...»; «Հոգնել եմ բառ պաճուճանքներից...»; «Երբ կապույտ-կապույտ երկինքն է ծաղկում...»; «Բանից պարզվում է, օ՜, թշվառ գազան...»; «Այս գարունն իմ հին ծանոթն է ասես...»; «Որպեսզի հասնես ինչ-որ մի բանի...»; «Ես հեռանում եմ...»; «Քանի Աստված դեռ քեզ համար մահ չի բերել...»; «Դու...»: Վրացական պոեզիա, Ե., «Արմավ», 2017, էջ 8-13։ Թարգմ.՝ Գագիկ Դավթյան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուխրան Մաճավարիանի» հոդվածին։