Մուսալա
Մուսալա | |
---|---|
Տեսակ | գագաթ և լեռ |
Երկիր | Բուլղարիա |
Վարչատարածքային միավոր | Samokov? |
Լեռնաշղթա | Ռիլա |
Մասն է | Q20497979? և Բուլղարիայի 100 զբոսաշրջային օբյեկտներ |
Բարձրությունը ծովի մակարդակից | 2925,4 մետր |
Հարաբերական բարձրություն | 2473 մետր |
Մուսալա (բուլղար․՝ Мусала, արաբերեն, թուրքերեն Մուսալա նշանակում է «Աստծուն մոտ» կամ «աղոթատեղի»[1][2]), Բալկանյան թերակղզու ամենաբարձր գագաթը, բարձրությունը 2,925 մետր է[3]։
Տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուսալա գագաթը գտնվում է Ռիլա լեռներում՝ Ռիլայի ազգային զբոսայգու տարածքում։ Աչքի է ընկնում իր հարուստ բնական և բուսական աշխարհով, այդ թվում լեռան լանջերի անտառների մակեդոնյան սոճիներով, բուլղարական փշատերևազգիներով, այստեղ կարելի է հանդիպել կարմրաթև մագլցողներ։ Լեռան գագաթից կարելի է տեսնել Ստարա Պլանինան` հյուսիս-արևմուտքում Վիտոշան, հյուսիս-արևելքում` Սրեդնա Գորան, Վիտոշայի և Սրեդնա Գորայի հետևում՝ հյուսիսային հորիզոնում տեսանելի է Բալկանյան լեռնաշղթան, հարավ-արևելքում՝ Ռոդոպյան լեռները, հարավում՝ Պիրինը, արևմուտքում՝ Օսոգովոն և Ռույ լեռները և Ռիլան։
Տարեկան միջին ջերմաստիճանը -2.3 °C: Մուսալան համարվում է Բուլղարիայի և Բալկանյան թերակղզու ամենացուրտ վայրը։ Տարվա 8 ամիսը ջերմաստիճանը մնում է 0 °C ցածր։ Տարվա 6 ամիսը տարածքը ձյունածածկ է։ Մուսալայի մոտից են սկիզբ առնում Բուլղարիայի 3 հիմնական գետերը՝ Իսկարը, Մարիցան և Մեստան։
Տարածքի մյուս գագաթներն են Փոքր Մուսալան (2,902 մ) և Իրեչեկը (2,852 մ)։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուսալային բնորոշ է ալպյան սառը կլիման՝ երկարաշունչ ձմեռներ և կարճ ու զով ամառներ։ Տարվա մեջ 8-9 ամիս ձյունապատ է։ Ամռանը ջերմաստիճանը հազվադեպ հասնում է 14-15 C: Ամռան տևողությունը 2 ամիս է։ 1931-2013 թվականներին ամենաբարձր ռեկորդային ջերմաստիճանը եղել է 20.0 C, ամենացածրը՝ -31.2 C:
Մուսալա (2000-2013)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 7.0 (44.6) |
8.0 (46.4) |
12.1 (53.8) |
13.7 (56.7) |
12.6 (54.7) |
16.5 (61.7) |
20.0 (68) |
18.7 (65.7) |
16.4 (61.5) |
14.2 (57.6) |
9.6 (49.3) |
6.8 (44.2) |
20.0 (68) |
Միջին բարձր °C (°F) | −8.2 (17.2) |
−7.6 (18.3) |
−5.6 (21.9) |
−1.7 (28.9) |
2.7 (36.9) |
7.0 (44.6) |
10.1 (50.2) |
10.2 (50.4) |
6.2 (43.2) |
2.0 (35.6) |
−2.0 (28.4) |
−6.1 (21) |
0.6 (33.1) |
Միջին օրական °C (°F) | −11.0 (12.2) |
−10.6 (12.9) |
−8.6 (16.5) |
−4.8 (23.4) |
−0.2 (31.6) |
4.3 (39.7) |
6.9 (44.4) |
7.2 (45) |
3.3 (37.9) |
−0.7 (30.7) |
−4.6 (23.7) |
−8.6 (16.5) |
−2.3 (27.9) |
Միջին ցածր °C (°F) | −13.8 (7.2) |
−13.6 (7.5) |
−11.6 (11.1) |
−7.9 (17.8) |
−3.2 (26.2) |
1.5 (34.7) |
3.7 (38.7) |
4.2 (39.6) |
0.4 (32.7) |
−3.3 (26.1) |
−7.2 (19) |
−11.0 (12.2) |
−5.2 (22.6) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −30.6 (−23.1) |
−29.8 (−21.6) |
−26.8 (−16.2) |
−20.6 (−5.1) |
−15.6 (3.9) |
−12 (10) |
−8 (18) |
−9.8 (14.4) |
−14 (7) |
−17.5 (0.5) |
−27.4 (−17.3) |
−31.2 (−24.2) |
−31.2 (−24.2) |
Տեղումներ մմ (դյույմ) | 126 (4.96) |
110 (4.33) |
130 (5.12) |
128 (5.04) |
119 (4.69) |
105 (4.13) |
80 (3.15) |
56 (2.2) |
47 (1.85) |
72 (2.83) |
88 (3.46) |
115 (4.53) |
1176 (46,3) |
Միջ. անձրևոտ օրեր | 1 | 0 | 0 | 0 | 4 | 8 | 9 | 7 | 6 | 3 | 1 | 0 | 39 |
Միջ. ձնառատ օրեր | 13 | 14 | 17 | 18 | 14 | 5 | 2 | 1 | 4 | 8 | 13 | 15 | 124 |
Միջին ամսական արևային ժամ | 114 | 112 | 140 | 127 | 168 | 181 | 250 | 250 | 182 | 169 | 128 | 104 | 1925 |
աղբյուր: Stringmeteo.com |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Լեռնագնացները Մուսալա գագաթի մոտ։ Հետնապլանի բուրգը Էվերեստ ապաստանն է
-
Մուսալայից կարելի է տեսնել Պիրինեյան լեռները
-
Մարիցա գետի ակունքը Մուսալայից
-
Մուսալան Յաստերեբեցից
-
Լեռնագնացները Մուսալայի գագաթին, լուսանկարը Բուլղարիայի ազգային արխիվի (մինչև 1945)
-
Մուսալա գագաթը, լուսանկարը Բուլղարիայի ազգային արխիվի (մինչև 1944 թվական)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Известия на българското географско дружество, 1964 г. стр. 197.
- ↑ Bŭlgarski ezik, Volume 19,Institut za bŭlgarski ezik (Bŭlgarska akademii͡a na naukite), 1969, str. 573.
- ↑ «Europe Ultra-Prominences». Peaklist. Վերցված է 2015 թ․ փետրվարի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուսալա» հոդվածին։ |
|