Յան Գլոգովչիկ
Յան Գլոգովչիկ լեհ.՝ Jan z Głogowa | |
---|---|
Ծնվել է | 1445[1][1][2][…] Գլոգուվ, Duchy of Głogów[3] |
Մահացել է | փետրվարի 11, 1507[4][5] Կրակով, Լեհաստանի թագավորություն |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, փիլիսոփա, աստղագետ, համալսարանի դասախոս և աշխարհագրագետ |
Հաստատություն(ներ) | Կրակովի համալսարան |
Գործունեության ոլորտ | մաթեմատիկա, բժշկություն և մանկավարժություն |
Ալմա մատեր | Կրակովի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | լեհերեն |
Jan of Głogów Վիքիպահեստում |
Յան Գլոգովչիկ (լեհ.՝ Jan z Głogowa (Głogowczyk, Głogowita, Glogoviensis, Glogar, Gloger), 1445, Գլոգուվ, Գլոգուվի պովյատ, Ներքին Սիլեզիայի վոյեվոդություն, Լեհաստան - 11 փետրվարի, 1507, Կրակով, Կրակովի պովյատ, Փոքր Լեհաստան վոյեվոդություն, Լեհաստան), լեհ աստղագետ, մաթեմատիկոս, աստվածաբան, փիլիսոփա, բժիշկ և մանկավարժ, Կրակովի Յագելոնյան համալսարանի պրոֆեսոր։ Եղել է իր ժամանակի արևմտաեվրոպական ամենահայտնի աստղագետներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յան Գլոգովչուկը ծնվել է 1445 թվականին Գլոգուվ քաղաքում։ Նա սերում էր Schilling հարուստ ընտանիքից, բայց այդ ազգանունը չի գրեթե երբեք չի օգտագործել[6]։ 1468 թվականին Յան Գլոգովչուկն ավարտել է Կրակով քաղաքի Յագելոնյան համալսարանը՝ ստանալով մագիստրոսի կոչում։ Ուսումն ավարտելուց հետո նա դասախոսություններ է կարդացել նույն համալսարանում։ Յան Գլոգովչիկի ուսանողների թվում է եղել նաև Նիկոլայ Կոպեռնիկոսը[6]։
Գիտնականի հետագա կյանքը կապված է Յագելոնյան համալսարանի հետ, որտեղ նա ոչ միայն դասավանդել է լատիներեն, Արիստոտելի փիլիսոփայությանը նվիրված դասընթաց և աստղագիտություն, այլև զբաղվել է աստղագիտությամբ, մաթեմատիկայով, աստվածաբանությամբ ու փիլիսոփայությամբ. պրոֆեսոր Յան Լոսի խոսքերով՝ Յան Գլոգովչուկը ձեռք է բերել մեծ ճանաչում որպես իր ժամանակի արևմտաեվրոպական ամենանշանավոր սխոլաստիկներից մեկը[7]։
Յան Գլոգովչիկի աշխատանքներից առավել նշանակալի են նրա գրած դասագրքերն ու այն աշխատությունը, որ նվիրված է դիմագիտությանն ու գանգաբանությանը։ Վերջինում նա փորձում է մարդու գանգի վրա գտնել կորնթարդությաններ, որոնք համապատասխանում են տվյալ մարդու հակումներին ու ընդունակություններին։ Այդ աշխատությունը, որը վերնագրված է «Phisionomia», հրատարակվել է 1518 թվականին[7]։ Գլոգովչիկի գրած քերականությանն ավելի քան մեկ դար որպես դասագիրք ոգտագործվել է Կրակովի դպրոցներում։
Որոշ պատմաբաններ Յան Գլոգովչիկին են վերագրում Սաղմոսարանի ու այլ Սուրբ գրքերի սլավոնական թարգմանությունները, որոնք իբրև թե հրատարակվել են Կրակովում, սակայն այդ փաստի ստույգ լինելը հաճախ կասկածի է ենթարկվում[7]։
Յան Գլոգովչիկը մահացել է 1507 թվականի փետրվարի 11-ին[8] Կրակով քաղաքում։
Ընտրյալ մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- De verificatione. In scientiam mortalium hominum introductiorum quae cuilibet homini ex celesti praesignatur circulo… anno… 1495 feliciter recollectum
- Liber posteriorum analeticorum, Լիպսկ, 1499
- Exercitium nove logice, Կրակով, 1499
- Exercitium super omnes tractatus parvorum logicalium Petri Hispani, Լիպսկ, 1500
- Argumentum in librum Porfirii peripatetici isagogicum in kathegorias Aristotelis, Կրակով, 1504
- Questiones liborum de anima, Մեց, 1501
- Phisionomia hinc inde ex illustribus scriptoribus… recollecta, Կրակով, 1518
- Notae in computum ecclesiasticae
- Computus chirometralis
- Introductorium in tractatum sphaerae Johannis de Sacrobusto
- Introductorium astronomiae in ephemerides
- Tractatus in iudiciis astrorum.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Swartz A. Open Library — 2007.
- ↑ Faceted Application of Subject Terminology
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #104130911 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.deutsche-biographie.de/sfz37685.html
- ↑ Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
- ↑ 6,0 6,1 "Jan z Głogowa" ("Jan of Głogów"), Perspektywa Kulturalna (Cultural Perspective), 2007.
- ↑ 7,0 7,1 7,2 Лось И. Л. Глоговчик, Ян // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
- ↑ Глоговчик // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 4 томах. — СПб., 1907—1909.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Johann von Glogau // Allgemeine Deutsche Biographie (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Գլոգովչիկ» հոդվածին։ |
|
- 1445 ծնունդներ
- Փետրվարի 11 մահեր
- 1507 մահեր
- Կրակով քաղաքում մահացածներ
- Կրակովի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Լեհ աստղագետներ
- Լեհ մաթեմատիկոսներ
- Լեհ փիլիսոփաներ
- Լեհ պրոֆեսորներ
- Լեհ աստվածաբաններ
- Լեհ բժիշկներ
- Լեհ մանկավարժներ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- Փիլիսոփաներ այբբենական կարգով