Jump to content

Յուրի Դյակոնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Դյակոնով
ռուս.՝ Ю́рий Алекса́ндрович Дья́конов
Ծնվել էսեպտեմբերի 21, 1918(1918-09-21)
ԾննդավայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էապրիլի 24, 2010(2010-04-24) (91 տարեկան)
Վախճանի վայրԴոնի Ռոստով, Ռուսաստան
Մասնագիտությունգրող, մանկագիր և վիպասան
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՌոստովի պետական համալսարան
Ժանրերվիպակ, պատմվածք և հեքիաթ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն

Յուրի Ալեքսանդրովիչ Դյակոնով (ռուս.՝ Юрий Александрович Дьяконов, սեպտեմբերի 21, 1918(1918-09-21), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 24, 2010(2010-04-24), Դոնի Ռոստով, Ռուսաստան), խորհրդային ռուս գրող, արձակագիր, ԽՍՀՄ Գրողների միության անդամ, ապա՝ Ռուսաստանի գրողների միության։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրի Ալեքսանդրովիչ Դյակոնովը ծնվել է 1918 թվականին Դոնի Ռոստովում[1]։ 7-ամյա դպրոցն ավարտելուց հետո ապագա գրողն ընդունվում է Գործարանային աշակերտական դպրոց, որն ավարտում է փականագործ-էլեկտրամոնտաժող մասնագիտությամբ։ Աշխատել է վագոնանորոգման տրամվայի գործարանում, այնուհետև համալրում կոմերիտմիության շարքերը։ Տասը տարեկանում Դյակոնովը գրել է իր առաջին բանաստեղծություններն ու գրառումները։ Դրանցից մի քանիսը տպագրվել են «Լենինի թոռնիկները» թերթում։ Կրթությունը շարունակելու համար 1936 թվականին ընդունվել է բանֆակ։

1939 թվականին Դյակոնովը զորակոչվել է Կարմիր բանակ և ուղարկել Ստալինգրադի ռազմական ուսումնարան։ 1941 թվականի հունվարին ուսումնարանն ավարտելուց հետո նրան շնորհվել է լեյտենանտի կոչում և ուղարկվել է Հեռավոր Արևելքի ռազմական շրջան։ Այս շրջանում է Դյակոնովը ծառայել Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների ողջ ընթացքում։ 1946 թվականին զորացրվել է խորհրդային բանակից և վերադարձել հայրենի քաղաք, անցել խորհրդատվական աշխատանքի։ Այնուհետև Կոմերտմիությունում եղել է բաժնի վարիչ, ապա՝ ՀԼԿԵՄ քարտուղար։

1949 թվականին Դյակոնովը հեռակա ընդունվել է Ռոստովի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ։ 1955 թվականին, համալսարանն ավարտելուց հետո, դասավանդել է դպրոցում։ Այս ժամանակահատվածում տեղական պարբերականներում հրապարակվել են պիոներների մասին նրա կարճ պատմությունները։ Այնուհետև սկսել է գրել պատմություններ երեխաների համար։ 1968 թվականին Ռոստիզադը հրատարակել է Դյակոնովի «Փողհար» առաջին գիրքը, որը բաղկացած է «Փողհար» և «Ճամբարի դրոշը իջեցված է» վեպերից։

Ապա լույս են տեսել Դյակոնովի «Ձկով կարկանդակ», «Տարափ», «Ռենատա», «Հրաման ինքդ քեզ», «Ադամանդ՝ թանկարժեք քար» վիպակները, «Восемь волшебных желудей, или Приключения Желудино и его братьев» հեքիաթ-պատմվածքը. դրանք հրատարակել է ոչ միայն Ռոսիզդատը, այլ նաև մոսկովյան «Մանկական գրականություն» և «Խորհրդային Ռուսաստան» հրատարակչությունում։

Մահացել է 2010 թվականի ապրիլի 24-ին Դոնի Ռոստովում[2]։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Горнист. - Ростов н/Д: Кн. изд-во, 1968.
  • Граница в роще Сосновой. Повести. - М.: Сов. Россия, 1973.
  • Рената. Повесть. - Ростов н/Д: Кн. изд-во, 1973.
  • Приказ самому себе. Повесть. - Ростов н/Д: Кн. изд-во, 1975.
  • Секрет на букву «В». - М.: Дет. лит., 1975, 1977.
  • Восемь волшебных желудей, или Приключения Желудино и его младших братьев. Повесть-сказка. - Ростов н/Д: Кн. изд-во, 1976; М.: Дет. лит., 1981.
  • Для того, чтобы жить. Повесть. - Ростов н/Д: Кн. изд-во, 1978.
  • Алмаз - драгоценный камень. Повести. - Ростов н/Д: Кн. изд-во, 1983.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Огрызко В. В. Русские писатели. Современная эпоха. - М.: Литературная Россия, 2004. - 552 с.
  • Писатели Дона: Биобиблиогр. сб / [Сост. Г. Г. Тягленко]. - Ростов н/Д: Кн. изд-во, 1976. - С. 81-83. - 288 с. - 10 000 экз.
  • Писатели Дона: Биобиблиогр. указ / [О. И. Кузина и др.]. - изд. 2-е, испр. и доп. - Ростов н/Д: Кн. изд-во, 1986. - С. 116-118. - 416 с. - 20 000 экз.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Писатели Дона: Биобиблиогр. сб / [Сост. Г. Г. Тягленко]. - Ростов н/Д: Кн. изд-во, 1976. - С. 81. - 288 с. - 10 000 экз.
  2. Некролог // Донской писатель. — С. 6.