ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական առաքելություն
ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության առաքելություն, Հայաստանի դիվանագիտական առաքելությունն է Հյուսիսատլանտյան դաշինքում (ՆԱՏՕ)։ Այն գտնվում է Բելգիայի Բրյուսել քաղաքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ պաշտոնական հարաբերություններ է պահպանում 1992 թվականից։ Այդ ժամանակից ի վեր Հայաստանը հետամուտ է եղել ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ եվրաատլանտյան կապերի սերտացմանը։ 2004 թվականին Հայաստանի կառավարությունը ստեղծեց դիվանագիտական առաքելություն ՆԱՏՕ-ում, որը գտնվում է Բրյուսելում[1]։ ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելությունը ստեղծվել է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների հետագա դյուրացման համար։ Հայաստանը Եվրատլանտյան գործընկերության խորհրդի, Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի անդամ է և ՆԱՏՕ-ի հետ իրականացնում է Անհատական գործընկերության գործողությունների ծրագիր (ԱԳԳԾ)[2]։
Նախկին դեսպան Գագիկ Հովհաննիսյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել սերտ համագործակցությունն ու գործընկերությունը ՆԱՏՕ-ի անդամների հետ[3]։
Դեսպան Արման Իսրայելյանը հայտարարել է. «Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունն է ինտեգրումը եվրոպական կառույցներին և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների զարգացումը», և «Դաշինքի օգնությամբ իրականացվող բարեփոխումների վերջնական նպատակը հայկական բանակի համապատասխանեցնելն է ՆԱՏՕ-ի չափանիշներին»[4]։
Դեսպաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2017 թվականի հոկտեմբերին Գագիկ Հովհաննիսյանը նշանակվել է ՆԱՏՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ[5]։
- 2022 թվականի մայիսին Արման Իսրայելյանը նշանակվել է ՆԱՏՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ[6][7]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «NORTH ATLANTIC TREATY ORGANIZATION». www.mfa.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Permanent Mission of Armenia in NATO». nato.mfa.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Armenia to continue developing cooperation and partnership with NATO, Gagik Hovhannisyan says». artsakhpress.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Armenia wants to maintain pace of development of relations with NATO». PanARMENIAN.Net. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Permanent Representative». nato.mfa.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Arman Israelyan appointed head of Armenia's Mission to NATO». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Armenia has new head of mission to NATO». news.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Հայաստանի առաքելությունը ՆԱՏՕ-ում Twitter-ում