Jump to content

Նիկոլո Մարտինենգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլո Մարտինենգի
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝լողորդ
Երկիր՝ Իտալիա
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 1, 1999(1999-08-01) (25 տարեկան)
Ծննդավայր՝Վառեսե, Լոմբարդիա, Իտալիա
Ակումբ՝Aqua Centurions?
Հասակ՝187 սանտիմետր
Քաշ՝100 կիլոգրամ

Նիկոլո Մարտինենգի (Իտալերեն: [nikoˈlɔ mmartiˈneŋɡi], օգոստոսի 1, 1999(1999-08-01), Վառեսե, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի լողորդ, 100 մետր տարածության բրաս ոճի գործող օլիմպիական չեմպիոն, որը նվաճել է 2024 թվականի Ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալը։ Նա աշխարհի կրկնակի ռեկորդակիր է 4×50 մետր համակցված փոխանցումավազքում։ Իտալիայի ռեկորդակիր է 50 և 100 մետր բրասով (ինչպես երկար, այնպես էլ կարճ տարածություններում)։

100 մետր բրասով Մարտինենգին նվաճել է 2022 թվականի Ջրային մարզաձևերի աշխարհի առաջնության և 2022 թվականի Ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալները, ինչպես նաև 2020 թվականի Ամառային օիմպիական խաղերի բրոնզե մեդալը։ Կարճ լողատարածության մրցումներում նա 2021 թվականին դարձել Է Եվրոպայի չեմպիոն և արծաթե մեդալներ նվաճել 2021 և 2022 թվականների Աշխարհի առաջնություններում։ 2022 թվականին նա դարձել է Եվրոպայի չեմպիոն բրասի 50 մետր լողատարածության, 2022 թվականին՝ Ջրային մարզաձևերի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր և 2021 թվականի Ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ Կարճ լողատարածության մրցումներում նա նվաճել է երկու արծաթե մեդալ 2021 և 2022 թվականներին, ինչպես նաև բրոնզե մեդալ 2021 թվականի Կարճ լողատարածության Եվրոպայի առաջնությունում։ 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերում նա նվաճել է ոսկե մեդալ 100 մետր բրասում։

Մարտինենգին հանդես է գալիս ազգային և տարածաշրջանային մակարդակներում՝ «Circolo Canottieri Aniene» լողային ակումբի մասնակից[1]։ Նա հովանավորվում է «Arena» սպորտային լողազգեստներ արտադրող իտալական ընկերության կողմից[2]։

2017 թվականի ապրիլին Իտալիայի ազգային առաջնությունում Մարտինենգին սահմանել է պատանիների նոր համաշխարհային ռեկորդ՝ բրաս ոճով 50 մետր մրցատարածությունը անցնելով 26,97 վայրկյան ժամանակում[3]։ Ավելի ուշ՝ 2017 թվականի դեկտեմբերին, Եվրոպայի լողի կարճ լողատարածության առաջնությունում նա սահմանել է երեք համաշխարհային ռեկորդ պատանիների շրջանում։ Առաջինը 50 մետր բրասով կիսաեզրափակչում, որից հետո եզրափակչում զբաղեցրել է ութերորդ տեղը, երկրորդը՝ 100 մետր բրասով կիսաեզրափակչում և երրորդը՝ 100 մետր բրասով եզրափակչում, որտեղ զբաղեցրել է յոթերորդ տեղը։ Նախնական մրցումներում իր ջանքերի համար նվաճել է արծաթե մեդալ 4×50 մետր խառը փոխանցումավազքում և 200 մետր բրասով զբաղեցրել է տասնհինգերորդ տեղը[4]։ Մասնակցել է 2019 թվականի Ջրային սպորտի աշխարհի առաջնությանը Հարավային Կորեայի Կվանգջու քաղաքում՝ 100 մետր բրասով[5]։

2020 թվականի Ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի Ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունում, որը տեղի է ունեցել 2021 թվականի մայիսին Բուդապեշտում (Հունգարիա), Մարտինենգին 100 մետր բրասի եզրափակչում 58,94 վայրկյան ժամանակով զբաղեցրել է հինգերորդ տեղը՝ 0,56 վայրկյանով գերազանցելով իր հայրենակից իտալացի Ալեսանդրո Պինզուտիին[6]։ Երկու օր անց նա նվաճել է բրոնզե մեդալ 4×100 մետր խառը փոխանցումավազքում՝ բրասով ցույց տալով 58,05 վայրկյան ժամանակ 3:42.30 վերջնական ժամանակում և սահմանելով Իտալիայի նոր ռեկորդ[7]։ Մայիսի 22-ին, երկու օր անց, նա բրոնզե մեդալ է նվաճել բրասի 50 մետր մրցատարածությունում՝ ավարտելով 26,68 վայրկյան արդյունքով և պատվանդանը կիսելով ոսկե մեդալակիրներ Ադամ Փիթիի հետ՝ Մեծ Բրիտանիայից և Իլյա Շիմանովիչի հետ՝ Բելառուսից[8]։ Հաջորդ օրը 4×100 մետր խառը փոխանցումավազքում նա նվաճել է ևս մեկ բրոնզե մեդալ՝ գրանցելով ռեկորդային ժամանակ Իտալիայի համար և օգնելով սահմանել նոր ռեկորդ՝ բրասով փոխանցումավազքի փուլում գրանցելով վերջնական 3:29,93 ժամանակ[9]։

Ամառային օլիմպիական խաղեր 2020

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի դեկտեմբերին 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի ընտրության Իտալիայի ձմեռային ազգային առաջնության ժամանակ 100 մետր բրասով սահմանել է Իտալիայի նոր ռեկորդ՝ 58,75 վայրկյան ժամանակով[10]։ 2021 թվականի հուլիս և օգոստոս ամիսներին Տոկիոյում (Ճապոնիա) կայացած Օլիմպիական խաղերում նա կիսաեզրափակչում բրասով 100 մետր լողատարածությունը անցել է 58,28 վայրկյանում՝ սահմանելով Իտալիայի նոր ռեկորդ և որակավորվելով եզրափակիչ[11]։ Եզրափակչում նա նվաճել է բրոնզե մեդալ՝ 58,33 վայրկյան արդյունքով[12]։ 4×100 մետր խառը փոխանցումավազքի եզրափակչում նա բրասով հաղթահարել է տարածությունը 58,11 միավորով և նվաճել է բրոնզե մեդալ՝ ցույց տալով Իտալիայի համար ռեկորդային՝ 3:29.17 ժամանակ[13][14]։ Նա Իտալիային բերել է ընդհանուր առմամբ 40 մեդալ, ինչն ամենամեծ արդյունքն էր, որ երկիրը երբևէ գրանցել էր Օլիմպիական խաղերի ժամանակ բոլոր սպորտաձևերից[15]։

2021 թվականի Եվրոպայի կարճ լողատարածության առաջնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի Եվրոպայի կարճ լողատարածության առաջնության իր առաջին եզրափակչում, որը տեղի է ունեցել նոյեմբերին՝ Կազանում, Մարտինենգին օգնել է սահմանել նոր համաշխարհային ռեկորդ 1:30,14 վայրկյանում և նվաճել է ոսկե մեդալ 4×50 մետր խառը փոխանցումավազքում՝ բրասով հաղթահարելով 50 մետր տարածությունը 25,14 վայրկյանում[16]։ Հաջորդ օրը 100 մետր բրաս լողալու եզրափակչում նա ոսկե մեդալ է նվաճել և կարճ տարածությունում դարձել է Եվրոպայի չեմպիոն՝ ցույց տալով Իտալիայի համար ռեկորդային 55,63 վայրկյան ժամանակ[17][18][19]։ 50 մետր բրասի կիսաեզրափակչում երկու օր անց նա սահմանել է առաջնության և Իտալիայի նոր ռեկորդներ՝ ցույց տալով 25,37 վայրկյան ժամանակ, ինչը նրան թույլ է տվել եզրափակիչ փուլում գրավել առաջին տեղը[20][21]։ Հաջորդ օրը նա եզրափակիչ մարզումը սկսել է բրոնզե մեդալ նվաճելով բրասի 50 մետր մրցատարածությունում՝ ցույց տալով 25,54 վայրկյան ժամանակ և 0,29 վայրկյանով հետ մնալով ոսկե մեդալակիր Իլյա Շիմանովիչից[22][23]։ Նա ավարտել է մարզումը՝ նվաճելով արծաթե մեդալ 4×50 մետր խառը փոխանցումավազքում՝ ցույց տալով 25,13 վայրկյան արդյունք և ցույց տալով 1:36,39 վերջնական ժամանակը, ինչը Իտալիայի նոր ռեկորդն էր և 0,21 վայրկյան հետ է մնացել ոսկե մեդալ նվաճած և համաշխարհային ռեկորդ սահմանած Նիդեռլանդների փոխանցումավազքի թիմից[24]։

2021 թվականի Աշխարհի կարճ լողատարածության առաջնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի դեկտեմբերին Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում կայացած կարճ լողատարածության աշխարհի առաջնությունում Մարտինենգին արծաթե մեդալ է նվաճել իր առաջին 100 մետր բրաս լողալու ժամանակ՝ ցույց տալով 55,80 վայրկյան ժամանակ[25]։ Իր երկրորդ մրցույթում 4×50 մետր խառը փոխանցումավազքի եզրափակչում 1:37.29 վայրկյան ժամանակով զբաղեցնելով երրորդ տեղը նա նվաճել է բրոնզե մեդալ[26]: Իր երրորդ մրցույթում նա գրանցել է 25,30 վայրկյան ժամանակ խառը փոխանցումավազքում 4×50 մետր բրասով, բրոնզե մեդալ նվաճելով 1:30,78 վերջնական ժամանակում[27]։

2022 թվականի Իտալիայի գարնանային առաջնությունում, որը տեղի է ունեցել ապրիլին, Մարտինենգին նվաճել է ոսկե մեդալ և Երկրի չեմպիոնի տիտղոսը 100 մետր բրասում՝ 2022 թվականի Ջրային մարզաձևերի աշխարհի առաջնության ընտրական փուլում ցուցադրելով 58,57 վայրկյան ժամանակ[28][29][30]: Նա նաև հաղթել է բրասի 50 մետր մրցատարածությունում՝ աշխարհի առաջնության որակավորման փուլում 26,49 վայրկյան արդյունքով վայրկյանի երեք տասներորդով գերազանցելով մրցույթի արծաթե մեդալակիր Սիմոնե Սերասուոլոյին[31][32][33]:

2022 թվականի Ջրային մարզաձևերի աշխարհի առաջնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի հունիսի 18-ին կայացած Ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում 100 մետր բրասի նախնական լողացքում Մարտինենգին դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ զբաղեցնելով չորրորդ տեղը 59,06 վայրկյան արդյունքով:[36] Կիսաեզրափակչում նա զբաղեցրել է առաջին տեղը՝ լողալով 58,46 վայրկյանում, իսկ հաջորդ օրը դուրս է եկել եզրափակիչ[34]: Եզրափակչում նվաճել է ոսկե մեդալ՝ ցույց տալով Իտալիայի համար ռեկորդային 58,26 վայրկյան ժամանակ[35] Հաջորդ օրը նա ոսկե մեդալ է նվաճել եզրափակչում՝ ցուցադրելով Իտալիայի համար ռեկորդային ժամանակ՝ 58,26 վայրկյան[36][37][38]: Հաջորդ օրը նախնական լողալով 50 մետր բրասով, նա 26,68 վայրկյան ժամանակով զբաղեցրել է առաջին տեղը և անցել է կիսաեզրափակիչ[39][40]: Կիսաեզրափակչում 26,56 վայրկյան ժամանակով ավարտելով՝ նա անցել է մրցույթի եզրափակիչ՝ գրավելով առաջին տեղը[41]: Եզրափակչում 26,48 վայրկյան ժամանակ ցույց տալով՝ նա նվաճել է արծաթե մեդալ՝ վայրկյանի երեք հարյուրերորդով հետ մնալով ոսկե մեդալակիր Նիկ Ֆինկից Միացյալ Նահանգներից և վայրկյանի ավելի քան երկու տասներորդով առաջ անցնելով բրոնզե մեդալակիր Մայքլ Էնդրյուից[42][43][44]: Ավելի ուշ նույն եզրափակիչ նստաշրջանում, նա լողացել է 100 մետր բրասով 4×100 մետր խառը փոխանցումավազքում 57,93 վայրկյան ժամանակով ՝ զբաղեցնելով հինգերորդ տեղը[45]: Մրցումային 8-րդ և վերջին օրը նա հաղթահարել է 4×100 մետր բրաս տարածությունը 59,50 վայրկյանում, որն օգնել է հասնել եզրափակիչ՝ գրավելով երրորդ տեղը[46]: Եզրափակչում նա իջեցրել է իր ժամանակը մինչև 57,47, ինչը նպաստել է ոսկե մեդալի նվաճմանը Եվրոպայի և Իտալիայի 3:27.51 վայրկյան ռեկորդով[47][48]:

2022 թվականի Ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի Ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնության առաջին օրը, որը տեղի է ունեցել օգոստոսին Հռոմում, Մարտինենգին զբաղեցրել է առաջին տեղը 100 մետր բրասի նախնական մրցումներում՝ որակավորվելով երեկոյան կիսաեզրափակչում՝ ցույց տալով 59,08 վայրկյան ժամանակ[49]: Կիսաեզրափակչում իր ժամանակը իջեցնելով մինչև 58,44 վայրկյան, նա որակավորվել է եզրափակիչ՝ գրավելով առաջին տեղը[50][51]: Եզրափակչում նա նվաճել է ոսկե մեդալ՝ ցուցադրելով Իտալիայի համար ռեկորդային 58,26 վայրկյան ժամանակ[52][53][54][55]: Ավելի ուշ, նույն նստաշրջանում, նա օգնել է արծաթե մեդալ նվաճել 4×100 մետր խառը փոխանցումավազքում՝ եզրափակչում տարածությունը հաղթահարելով 58,13 վայրկյաում[55][56]: Հինգերորդ օրը նա 50 մետր բրասի նախնական մրցումներում գրավել է առաջին տեղը՝ 26,71 վայրկյան ժամանակով անցնելով կիսաեզրափակիչ[57]։ Կիսաեզրափակչում նա 26,64 վայրկյանով որակավորվել է երկրորդ կիսաեզրափակիչ, երկու կիսաեզրափակիչներում էլ զբաղեցրել է առաջին տեղը և անցել է եզրափակիչ[58][59][60]: Հաջորդ օրը նա նվաճել է ոսկե մեդալ՝ ցույց տալով Իտալիայի համար ռեկորդային 26,33 վայրկյան ժամանակ[61][62][63][64][65]: Աշխարհի գավաթի իր վերջին մրցումներում նա եզրափակչում 4×100 մետր խառը փոխանցումավազքում ցույց է տվել 57,72 վայրկյան ժամանակ, օգնել է սահմանել առաջնության նոր ռեկորդ՝ 3:28.46 և նվաճել է ոսկե մեդալ[66][67][68]:

2022 թվականի Լողի աշխարհի առաջնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի Լողի աշխարհի առաջնության առաջին օրը, որը տեղի է ունեցել Բեռլինում, Մարտինենգին նվաճել է բրոնզե մեդալ 100 մետր բրասում՝ ցույց տալով 57,14 վայրկյան ժամանակ և կիսելով պատվանդանը ամերիկացիներ Նիք Ֆինկի և Ռիս Ուիթլիի հետ[69]: Երկրորդ օրը նա բարելավել է իր դիրքը՝ այս անգամ 26,12 վայրկյան ժամանակում 50 մետր բրասով արծաթե մեդալ նվաճելով[70]: Նա 50 մետր բրասով նախնական լողացքում զբաղեցրել է երրորդ տեղը՝ 26,54 վայրկյան ժամանակով[71]: Եզրափակչին մասնակցելու համար նա իր ժամանակը նվազեցրել է 0,52 վայրկյանով՝ հասցնելով նվազագույն 26.02 վայրկյանի և նվաճել է արծաթե մեդալ[72]: Աշխարհի առաջնության եզրափակիչ օրը նա զբաղեցրել է տասներկուերորդ տեղը 200 մետր բրասում 2:08.68 ժամանակում[73]:

2022 թվականի Կարճ լողատարածության աշխարհի առաջնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիայի Մելբուռն քաղաքում 2022 թվականի Կարճ լողատարածության առաջնության երկրորդ օրը 100 մետր բրաս լողալու նախնական փուլում ավարտելով 56,60 վայրկյան արդյունքով՝ Մարտինենգին դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ զբաղեցնելով առաջին տեղը[74]: Երեկոյան 4×50 մետր խառը փոխանցումավազքի եզրափակչում նա օգնել է հասնել Եվրոպայի համար ռեկորդային 1:36,01 ժամանակի և նվաճել է արծաթե մեդալ՝ հաղթահարելով բրասի տարածությունը 24,83 վայրկյանում[75][76][77]: Կիսաեզրափակչում 100 մետր բրաս մրցատարածությունում նա ցույց է տվել 56,01 վայրկյան ժամանակ և հաջորդ օրը նա դուրս է եկել եզրափակիչ[78]: Հաջորդ օրը եզրափակչում ցույց տալով 56,07 վայրկյան ժամանակ, նա նվաճել է արծաթե մեդալ[79][80][81][82]:

Հինգերորդ օրվա առավոտյան Մարտինենգին զբաղեցրել է առաջին տեղը 50 մետր բրասի նախնական մրցումներում՝ 25,71 վայրկյան ժամանակով անցնելով կիսաեզրափակիչ[83]: Երեկոյան նա օգնել է համաշխարհային ռեկորդ սահմանել 4×50 մետր խառը փոխանցումավազքի եզրափակչում և նվաճել է ոսկե մեդա՝՝ հաղթահարելով բրասի տարածությունը 24,95 վայրկյանում, ինչը թույլ է տվել նրան հասնել նոր համաշխարհային ցուցանիշի՝ 1:29,72 և գերազանցել նախկին ռեկորդը՝ 1:30,41, որը նա օգնել է սահմանել 2021 թվականի նոյեմբերին[84][85][86]: Իր վերջին վազքում նա դուրս է եկել կիսաեզրափակիչ, 50 մետր բրաս մրցաձևում 25,60 վայրկյան ժամանակով զբաղեցրել է առաջին տեղը և հաջորդ օրը որակավորվել է եզրափակիչ[87]: 50 մետր բրաս լողի եզրափակչում, որը տեղի է ունեցել մրցույթի վեցերորդ և վերջին գիշերը, նա իտալացի Սիմոնե Չերասուոլոյի հետ նվաճե է արծաթ և բրոնզ՝ 0,26 վայրկյանով գերազանցելով Չերասուոլոյին և ցույց տալով 25,42 վայրկյան ժամանակ[88][89][90][91]: Իր վերջին երեկոյի մրցույթում՝ 4×100 մետր խառը փոխանցումավազքի եզրափակչում, նա տարածությունը հաղթահարել է բրասով 55,52 վայրկյանում և նվաճել է բրոնզե մեդալ՝ ցույց տալով Եվրոպայի համար ռեկորդային 3:19.06 վայրկյան ժամանա՝ ինչը 0.10 վայրկյանով գերազանցել է նախնական վազքի համաշխարհային ռեկորդը[89][90][92]:

2023 թվականի Իտալիայի ազգային առաջնությունում ապրիլին Մարտինենգին 100 մետր բրասի եզրափակչում գրանցել է 59,06 վայրկյան ժամանակ 2023 թվականի Ջրային սպորտի աշխարհի առաջնության որակավորման փուլում և նվաճել է արծաթե մեդալ[93]։ Երրորդ օրը 4×100 մետր բրասի խառը փոխանցումավազքում նա գրանցել է 58,01 միավոր և օգնել է «CC Aniene» փոխանցումավազքի թիմին զբաղեցնել չորրորդ տեղը՝ 3:37,66 վայրկյան ժամանակով[94]: Հինգերորդ և եզրափակիչ օրը նա կրկնել է 50 մետր բրասով ազգային չեմպիոնի նվաճումը՝ ցույց տալով 26,90 վայրկյան ժամանակ[95]: 100 մետր բրասով 2023 թվականի մայիսին Իսպանիայի Բարսելոնա քաղաքում, նա հաղթել է 59,98 վայրկյան արդյունքով[96]:

2024 թվականի Ամառային օլիմպիական խաղեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

2024 թվականի Ամառային օլիմպիական խաղերում, որը տեղի է ունեցել Ֆրանսիայի Փարիզ քաղաքում, Մարտինենգին դուրս է եկել եզրափակիչ 100 մետր բրաս մրցաձևում: Եզրափակչում Մարտինենգին հաղթել է Ադամ Փիթիին և Նիկ Ֆինկին և նվաճել է ոսկե մեդալ[97]:

Միջազգային առաջնություններ (50 մ)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանդիպում 50 մետր բրաս 100 մետր բրաս 200 մետր բրաս 4×100 փոխանցումավազք 4×100 խառը փոխանցումավազք
Պատանեկան մակարդակ
2015 թվականի Լողի աշխարհի պատանիների առաջնություն 2nd 7-րդ 5-րդ Որակազրկված 6-րդ
2016 թվականի Լողի Եվրոպայի պատանիների առաջնություն 2nd 1st 2nd 1st 1st
2017 թվականի Լողի Եվրոպայի պատանիների առաջնություն 1st 1st 1st 1st
2017 թվականի Լողի աշխարհի պատանիների առաջնություն 1st 1st 4-րդ 2nd 5-րդ
Ավագ մակարդակ
2017 թվականի Ջրային մարզաձևերի աշխարհի առաջնություն 9-րդ 9-րդ 11-րդ 8-րդ
2019 թվականի Ջրային մարզաձևերի աշխարհի առաջնություն 14-րդ Որակազրկված 13-րդ 6-րդ
2020 թվականի Ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնություն 3rd 5-րդ 3rd 3rd
2020 թվականի Օլիմպիական խաղեր Չկա տվյալ 3rd 3rd 4-րդ
2022 թվականի Ջրային մարզաձևերի աշխարհի առաջնություն 2nd 1st 1st 5-րդ
2020 թվականի Ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնություն 1st 1st 1st 2nd

Միջազգային առաջնություններ (25 մ)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանդիպում 50 մետր բրաս 100 մետր բրաս 200 մետր բրաս 4×50 փոխանցումավազք 4×100 փոխանցումավազք 4×50 խառը փոխանցումավազք
2017 թվականի Կարճ լողատարածության Եվրոպայի առաջնություն 8-րդ 7-րդ 15-րդ 2nd Չկա տվյալ
2018 թվականի Ջրային մարզաձևերի լողի աշխարհի առաջնություն 9-րդ 14-րդ 4-րդ 9-րդ 5-րդ
2021 թվականի Կարճ լողատարածության Եվրոպայի առաջնություն 3rd 1st 1st Չկա տվյալ 2nd
2021 թվականի Ջրային մարզաձևերի լողի աշխարհի առաջնություն 2nd 2nd 3rd 1st 3rd
2022 թվականի Ջրային մարզաձևերի լողի աշխարհի առաջնություն 2nd 2nd 1st 3rd 2nd
2023 թվականի Կարճ լողատարածության Եվրոպայի առաջնություն 1st 2nd 1st Չկա տվյալ 1st

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. FIN (30 November 2021). "Campionato Italiano Assoluto Frecciarossa – V. 25m: Risulti 50 m Rana – Uomini" (in Italian). Microplus Informatica. Retrieved 30 November 2021.
  2. "Arena Renews Partnership With Rising Breaststroke Star Nicolò Martinenghi". SwimSwam. 8 April 2022. Retrieved 8 April 2022.
  3. «Italy's Nicolo Martinenghi Breaks World Junior Record in 50 Breast». Swimming World. 4 April 2017. Վերցված է 22 July 2019-ին.
  4. LEN (17 December 2017). "2017 LEN European Short Course Swimming Championships: Results Book". Microplus Informatica. Retrieved 29 January 2023.
  5. «18th FINA World Championships 2019: Men's 100m Breaststroke start list» (PDF). FINA. Արխիվացված է օրիգինալից (PDF) 20 July 2019-ին. Վերցված է 22 July 2019-ին.
  6. LEN (18 May 2021). "Hungary 2020 LEN European Aquatics Championships: Results 100m Breaststroke Men Final". Microplus Informatica. Retrieved 29 January 2023.
  7. Pérez, Marta (20 May 2021). "Gran Bretaña gana un relevo mixto de récords y España, fuera de Tokio" (in Spanish). Mundo Deportivo. Retrieved 29 January 2023.
  8. "Europei: Doppietta negli 800 sl con Paltrinieri argento, Detti bronzo. Nei 50 rana Pilato da record mondiale, Martinenghi di Bronzo. Terza la staffetta 4x100 sl mista" (in Italian). Italian National Olympic Committee. 22 May 2021. Retrieved 29 January 2023.
  9. LEN (23 May 2021). "Hungary 2020 LEN European Aquatics Championships: Results 4x100m Medley Men Final". Microplus Informatica. Retrieved 29 January 2023.
  10. «Martinenghi's 58.7 Breaks Italian Record On Day 1 of Winter Championships». SwimSwam (ամերիկյան անգլերեն). 12 December 2019. Վերցված է 17 February 2020-ին.
  11. Sutherland, James (24 July 2021). "Nicolo Martinenghi Slices .01 Off Italian Record In 100 Breast – 58.28". SwimSwam. Retrieved 24 February 2022.
  12. "2020 Summer Olympics Results – Swimming: Men's 100m Breaststroke". ESPN. 24 July 2021. Retrieved 24 February 2022.
  13. "2020 Summer Olympics Results – Swimming: Men's 4x100m Medley Relay". ESPN. 30 July 2021. Retrieved 24 February 2022.
  14. Rieder, David (12 August 2021). "The Outstanding But Often Overlooked Men's Swims From the Tokyo Olympics". Swimming World. Retrieved 24 February 2022.
  15. "Italy's most memorable medals at the Tokyo 2020 Olympic Games". The Local. 9 August 2021. Retrieved 24 February 2022.
  16. LEN (3 November 2021). "2021 European Short Course Swimming Championships Kazan (RUS): Results 4x50m Medley Relay Men Final". Microplus Informatica. Retrieved 9 July 2022.
  17. LEN (4 November 2021). "2021 European Short Course Swimming Championships Kazan (RUS): Results 100m Breaststroke Men Final". Microplus Informatica. Retrieved 9 July 2022.
  18. Mei, Piero (4 November 2021). "Europei in vasca corta: Martinenghi d'oro nella rana" (in Italian). Il Mattino. Retrieved 29 January 2023.
  19. Pérez, Marta (4 November 2021). "Martinenghi se lleva los 100 braza, Wellbrock se exhibe en los 1500 libre y Szabo gana los 50 libre" (in Spanish). Mundo Deportivo. Retrieved 29 January 2023.
  20. LEN (6 November 2021). "2021 European Short Course Swimming Championships Kazan (RUS): Results 50m Breaststroke Men Semi-Final". Microplus Informatica. Retrieved 9 July 2022.
  21. Aita, Alessandro (6 November 2021). "Nuoto, Europei vasca corta: Nicolò Martinenghi pazzesco! Finale nei 50 rana con record della competizione, quarto Scozzoli" (in Italian). OA Sport. Retrieved 29 January 2023.
  22. LEN (7 November 2021). "2021 European Short Course Swimming Championships Kazan (RUS): Results 50m Breaststroke Men Final". Microplus Informatica. Retrieved 29 January 2023.
  23. Franzetti, Damiano (7 November 2021). "Europei: due medaglie dai 50 rana. Castiglioni è oro, Martinenghi bronzo" (in Italian). varesenews.it. Retrieved 29 January 2023.
  24. LEN (7 November 2021). "2021 European Short Course Swimming Championships Kazan (RUS): Results 4x50m Medley Mixed Final". Microplus Informatica. Retrieved 29 January 2023.
  25. "Nuoto, Mondiali vasca corta. Nicolò Martinenghi super! Argento nei 100 rana uomini" (in Italian). Eurosport. 17 December 2021. Retrieved 28 January 2023.
  26. FINA (18 December 2021). "15th FINA World Swimming Championships (25m) Abu Dhabi (UAE): Mixed 4x50m Medley Relay Final Results". Omega Timing. Retrieved 28 January 2023.
  27. FINA (20 December 2021). "15th FINA World Swimming Championships (25m) Abu Dhabi (UAE): Men's 4x50m Medley Relay Final Results". Omega Timing. Retrieved 28 January 2023.
  28. FIN (10 April 2022). "Campionato Italiano Primaverile UnipolSai – V. 50m: Risultati 100 m Rana – Uomini Finale" (in Italian). microplustiming.com. Retrieved 10 April 2022.
  29. Carlson, Reid (10 April 2022). "Martinenghi, Scalia, And Ceccon Join 2022 Italian World Championships Roster". SwimSwam. Retrieved 10 April 2022.
  30. Lohn, John (10 April 2022). "Thomas Ceccon Blazes to 100 Back Title at Italian Championships; Nicolo Martinenghi Dazzles in 100 Breast". Swimming World. Retrieved 10 April 2022.
  31. FIN (13 April 2022). "Campionato Italiano Primaverile UnipolSai – V. 50m: Risultati 50 m Rana – Uomini Finale" (in Italian). microplustiming.com. Retrieved 13 April 2022.
  32. Bruno, Gianluca (13 April 2022). "Nuoto, Niccolò Martinenghi sfiora il record italiano sui 50 rana. Ai Mondiali anche Simone Cerasuolo" (in Italian). OAsport. Retrieved 13 April 2022.
  33. Carlson, Reid (13 April 2022). "2022 Italian Spring Championships: Day 5 Finals Live Recap". SwimSwam. Retrieved 13 April 2022.
  34. FINA (18 June 2022). "19th FINA World Championships Budapest (HUN): Men's 100m Breaststroke Heats Results Summary". Omega Timing. Retrieved 18 June 2022.
  35. FINA (18 June 2022). "19th FINA World Championships Budapest (HUN): Men's 100m Breaststroke Semifinals Results Summary". Omega Timing. Retrieved 18 June 2022.
  36. FINA (19 June 2022). "19th FINA World Championships Budapest (HUN): Men's 100m Breaststroke Final Results". Omega Timing. Retrieved 19 June 2022.
  37. "Mondial, Nicolò Martinenghi campione del mondo dei 100 rana" (in Italian). ASCA. 19 June 2022. Retrieved 19 June 2022.
  38. "Martinenghi makes most of Peaty absences to win 100m breaststroke gold". France 24. 19 June 2022. Retrieved 19 June 2022.
  39. FINA (20 June 2022). "19th FINA World Championships Budapest (HUN): Men's 50m Breaststroke Heats Results Summary". Omega Timing. Retrieved 20 June 2022.
  40. Tiseo, Giandomenico (20 June 2022). "Nuoto, Mondiali 2022: Nicolò Martinenghi vola in semifinale con il miglior tempo nei 50 rana. Bene Cerasuolo" (in Italian). OA Sport. Retrieved 20 June 2022.
  41. FINA (20 June 2022). "19th FINA World Championships Budapest (HUN): Men's 50m Breaststroke Semifinals Results Summary". Omega Timing. Retrieved 20 June 2022.
  42. FINA (21 June 2022). "19th FINA World Championships Budapest (HUN): Men's 50m Breaststroke Final Results". Omega Timing. Retrieved 21 June 2022.
  43. Fahey, Ciarán (21 June 2022). "Milák sets world record; 3 more US golds at swimming worlds". Star Tribune. Retrieved 21 June 2022.
  44. Montanari, Luca (21 June 2022). "Nuoto, Mondiali Budapest 2022 – Nicolò Martinenghi Argento Nei 50 Rana! Doppietta Sfiorata Per 3 Centesimi, Oro A Fink". Eurosport. Retrieved 24 June 2022.
  45. FINA (21 June 2022). "19th FINA World Championships Budapest (HUN): Mixed 4x100m Medley Relay Final Results". Omega Timing. Retrieved 21 June 2022.
  46. FINA (25 June 2022). "19th FINA World Championships Budapest (HUN): Men's 4x100m Medley Relay Heats Results Summary". Omega Timing. Retrieved 25 June 2022.
  47. FINA (25 June 2022). "19th FINA World Championships Budapest (HUN): Men's 4x100m Medley Relay Final Results". Omega Timing. Retrieved 25 June 2022.
  48. "Italy pips US men to relay gold in swimming worlds finale"(չաշխատող հղում). WFMJ-TV. 25 June 2022. Retrieved 25 June 2022.
  49. LEN (11 August 2022). "European Aquatics Championships Roma 2022: Results 100m Breaststroke Men Preliminary". Microplus. Retrieved 11 August 2022.
  50. LEN (11 August 2022). "European Aquatics Championships Roma 2022: Results 100m Breaststroke Men Semi-Final". Microplus. Retrieved 11 August 2022.
  51. Pérez, Marta (11 August 2022). "Oros de Hungría, con Milak, y de Países Bajos; Martinenghi se postula en 100 braza" (in Spanish). Mundo Deportivo. Retrieved 11 August 2022.
  52. LEN (12 August 2022). "European Aquatics Championships Roma 2022: Results 100m Breaststroke Men Final". Microplus. Retrieved 12 August 2022.
  53. "Swimming: Martinenghi wins men's 100m breaststroke". ANSA. 12 August 2022. Retrieved 12 August 2022.
  54. "Martinenghi wins 100m breaststroke European gold, Popovici into freestyle semis". France 24. 12 August 2022. Retrieved 12 August 2022.
  55. 55,0 55,1 "Nuoto, 5 ori azzurri: Quadarella, Martinenghi, Panziera e Ceccon dopo Minisini" (in Italian). Sky TG24. 12 August 2022. Retrieved 12 August 2022.
  56. LEN (12 August 2022). "European Aquatics Championships Roma 2022: Results 4x100m Medley Mixed Final". Microplus. Retrieved 12 August 2022.
  57. LEN (15 August 2022). "European Aquatics Championships Roma 2022: Results 50m Breaststroke Men Preliminary". Microplus. Retrieved 15 August 2022.
  58. LEN (15 August 2022). "European Aquatics Championships Roma 2022: Results 50m Breaststroke Men Semi-Final". Microplus. Retrieved 15 August 2022.
  59. Šimnovec, Miha (15 August 2022). "Peter John Stevens ima velike cilje tudi za finale" (in Slovenian). Delo. Retrieved 15 August 2022.
  60. Tiseo, Giandomenico (15 August 2022). "Nuoto, Europei 2022: Nicolò Martinenghi e Simone Cerasuolo dominano le semifinali dei 50 rana" (in Italian). OA Sport. Retrieved 15 August 2022.
  61. LEN (16 August 2022). "European Aquatics Championships Roma 2022: Results 50m Breaststroke Men Final". Microplus. Retrieved 16 August 2022.
  62. Pérez, Marta (16 August 2022). "Milak se exhibe en los 200 mariposa y Martinenghi triunfa en los 50 braza" (in Spanish). Mundo Deportivo. Retrieved 16 August 2022.
  63. "Swimming: Martinenghi gets gold in 50m breaststroke". ANSA. 16 August 2022. Retrieved 16 August 2022.
  64. "Martinenghi è d'oro anche nei 50 rana: per "Tete" il record italiano" (in Italian). Varese News. 16 August 2022. Retrieved 16 August 2022.
  65. "Europei nuoto, Martinenghi oro e record italiano nei 50 rana. Argento per l'altro azzurro Cerasuolo" (in Italian). Il Gazzettino. 16 August 2022. Retrieved 16 August 2022.
  66. LEN (17 August 2022). "European Aquatics Championships Roma 2022: Results 4x100m Medley Men Final". Microplus. Retrieved 17 August 2022.
  67. Martínez, Alberto (17 August 2022). "Italia arrasa en Roma" (in Spanish). Diario AS. Retrieved 17 August 2022.
  68. "L'onda azzurra travolge gli Europei. Staffetta 4x100 stellare" (in Italian). Rai News. 17 August 2022. Retrieved 17 August 2022.
  69. FINA (21 October 2022). "FINA Swimming World Cup 2022 Berlin (GER): Men's 100m Breaststroke Final Results". Omega Timing. Retrieved 22 October 2022.
  70. "La hongkonesa Haughey lanza un serio aviso de cara a los Mundiales" (in Spanish). Infobae. 22 October 2022. Retrieved 22 October 2022.
  71. FINA (4 November 2022). "FINA Swimming World Cup 2022: Indianapolis (USA): Men's 50m Breaststroke Heats Results Summary". Omega Timing. Retrieved 4 November 2022.
  72. FINA (4 November 2022). "FINA Swimming World Cup 2022: Indianapolis (USA): Men's 50m Breaststroke Final Results". Omega Timing. Retrieved 4 November 2022.
  73. FINA (5 November 2022). "FINA Swimming World Cup 2022: Indianapolis (USA): Men's 200m Breaststroke Heats Results Summary". Omega Timing. Retrieved 5 November 2022.
  74. FINA (14 December 2022). "16th FINA World Swimming Championships (25m) Melbourne (AUS): Men's 100m Breaststroke Heats Results Summary". Omega Timing. Retrieved 14 December 2022.
  75. FINA (14 December 2022). "16th FINA World Swimming Championships (25m) Melbourne (AUS): Mixed 4x50m Medley Relay Final Results". Omega Timing. Retrieved 14 December 2022.
  76. "Itália conquista 2 medalhas de prata em mundial de natação" Արխիվացված 2022-12-24 Wayback Machine (in Portuguese). ANSA Brasil. 14 December 2022. Retrieved 23 December 2022.
  77. "Mora wins World silver and helps Italy to European relay record". LEN. 14 December 2022. Retrieved 15 December 2022.
  78. FINA (14 December 2022). "16th FINA World Swimming Championships (25m) Melbourne (AUS): Men's 100m Breaststroke Semifinals Results Summary". Omega Timing. Retrieved 14 December 2022.
  79. FINA (15 December 2022). "16th FINA World Swimming Championships (25m) Melbourne (AUS): Men's 100m Breaststroke Final Results". Omega Timing. Retrieved 15 December 2022.
  80. Franzetti, Damiano (15 December 2022). "Martinenghi d'argento ai Mondiali di nuoto: il titolo all'americano Fink" (in Italian). varesenews.it. Retrieved 16 December 2022.
  81. Mei, Piero (15 December 2022). "Nuoto, argento per Martinenghi nei 100 rana e per la 4×50 sl. Bronzo Miressi nei 100 sl. Razzetti fuori dal podio" (in Italian). Il Gazzettino. Retrieved 16 December 2022.
  82. Tiseo, Giandomenico (15 December 2022). "Nuoto, Nicolò Martinenghi argento ai Mondiali nei 100 rana: sfuma il Grande Slam" (in Italian). OA Sport. Retrieved 16 December 2022.
  83. FINA (17 December 2022). "16th FINA World Swimming Championships (25m) Melbourne (AUS): Men's 50m Breaststroke Heats Results Summary". Omega Timing. Retrieved 17 December 2022.
  84. FINA (17 December 2022). "16th FINA World Swimming Championships (25m) Melbourne (AUS): Men's 4x50m Medley Relay Final Results". Omega Timing. Retrieved 17 December 2022.
  85. "Mondiali in vasca corta: Paltrinieri domina gli 800, oro e record del mondo per gli azzurri della 4x50 mista" (in Italian). Italian National Olympic Committee. 17 December 2022. Retrieved 20 December 2022.
  86. "Mondiali in vasca corta: oro per Paltrinieri e per la 4x50 mista con record del mondo" (in Italian). Sky TG24. 17 December 2022. Retrieved 23 December 2022.
  87. FINA (17 December 2022). "16th FINA World Swimming Championships (25m) Melbourne (AUS): Men's 50m Breaststroke Semifinals Results Summary". Omega Timing. Retrieved 17 December 2022.
  88. FINA (18 December 2022). "16th FINA World Swimming Championships (25m) Melbourne (AUS): Men's 50m Breaststroke Final Results". Omega Timing. Retrieved 18 December 2022.
  89. 89,0 89,1 Mei, Piero (18 December 2022). "Nuoto, Mora di bronzo nei 200 dorso. Rana, Martinenghi e Cerasuolo sul podio nei 50. Per gli azzurri rimpianto 4x100 mista: terzi nel medagliere" (in Italian). Il Mattino. Retrieved 20 December 2022.
  90. 90,0 90,1 "Récord de medallas para Italia" (in Spanish). ANSA Brasil. 18 December 2022. Retrieved 23 December 2022.
  91. "Argento per Martinenghi nei 50 rana ai Mondiali di nuoto di Melbourne" (in Italian). varesenews.it. 18 December 2022. Retrieved 23 December 2022.
  92. FINA (18 December 2022). "16th FINA World Swimming Championships (25m) Melbourne (AUS): Men's 4x100m Medley Relay Final Results". Omega Timing. Retrieved 18 December 2022.
  93. "Assoluti Unipolsai. Giorno 2 PM. Finali. Tre pass per Fukuoka (Ceccon, Poggio, Martinenghi)" (in Italian). nuoto.com. 14 April 2023. Retrieved 14 April 2023.
  94. "Campionato Italiano Assoluto UnipolSai – V. 50m 2023: Resultati 4x100 m Misti – Uomini" (in Italian). Italian Swimming Federation. 15 April 2023. Retrieved 16 April 2023.
  95. Scapol, Silvia (17 April 2023). "Nicolò Martinenghi difende il titolo nei 50 rana" (in Italian). nuoto.com. Retrieved 17 April 2023.
  96. "Concluso il Mare Nostrum di Barcellona. DAY 2. Ceccon, Martinenghi e Mora d'Oro. Sul podio Lamberti. Tutti i vincitori e le migliori prestazioni tecniche" (in Italian). nuoto.com. 18 May 2023. Retrieved 18 May 2023.
  97. «SWIMMING: ITALY'S NICOLO MARTINENGHI STORMS TO MEN'S 100M BREASTSTROKE GOLD; ADAM PEATY SHARES SILVER WITH NIC FINK». Official Olympics. 29 July 2024. Վերցված է 29 July 2024-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլո Մարտինենգի» հոդվածին։