Նինա Բայկո
Նինա Բայկո | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 25, 1933 (91 տարեկան) |
Ծննդավայր | Լեհաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ուկրաինա |
Կրթություն | Լվովի Նիկոլա Լիսենկոյի անվան ազգային երաժշտական ակադեմիա (1958) |
Կոչում | դոցենտ |
Մասնագիտություն | երգչուհի, համալսարանի դասախոս և երաժշտության ուսուցիչ |
Աշխատավայր | Կիևի ազգային մշակույթի և արվեստի համալսարան և Street Higher Pedagogical School of Kobzar Art? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Bayko Sisters? |
Նինա Բայկո (ռուս.՝ Байко, Нина Яковлевна, օգոստոսի 25, 1933, Լեհաստան), խորհրդային երգչուհի (մեցցո-սոպրանո), երաժշտության ուսուցիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1933 թվականի օգոստոսի 25-ին, Յաբլունիցա գյուղում (այժմ` Լեհաստանի Ռեզեսովսկի շրջան)։ Հայրը եղել է համայնքապետ, մահացել է էլեկտրական ցնցումից։ Հայրը Լուսավորության տան շենքի մոտ սեփական հողատարածք էր առանձնացրել, ընթերցասրահը լցրել էր ուկրաինական գրքերով և թերթերով։ Նրանից բացի ծնողները դաստիարակել են ևս չորս դուստր։ 1945 թվականին վերաբնակեցման ժամանակ ընտանիքը հաստատվել է Բուսկ քաղաքում։
1950-1980 թվականներին նա ընտանեկան տրիոյի կազմում երգել է իր քույրերի` Դանիիլայի և Մարիայի հետ միասին։
Սովորել է երաժշտա-մանկավարժական ուսումնարանում, 1958 թվականին ավարտել է Լիսենկոյի անվան Լվովի ազգային երաժշտական ակադեմիան` վոկալի և բամբիռի դասարանը։ 1953-1956 և 1966-1980 թվականներին աշխատել է որպես ուսուցիչ Լվովի մանկական երաժշտական դպրոցում։ 1956 թվականին Բայկո քույրերի եռյակը ելույթ է ունեցել Լեհաստանում։
1982 թվականից աշխատում է որպես ուսուցիչ, 1992 թվականին ստացել է դոցենտի կոչում Կիևի մշակույթի և արվեստի ազգային համալսարանից։
Դասավանդել է Ստրետովի կոզբարական արվեստի դպրոց-ինտերնատում։
«Բոգդան Իգոր Անտոնիչի անվան «Լեմկովշչինա» կիևյան միության» հասարակական կազմակերպության նախագահն է։
Նա ամուսնու հետ դաստիարակել է որդի և դուստր, ունի չորս թոռ։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1990-2010-ականներին նա ելույթ է ունեցել.
- մենահամերգով Տերնոպոլում, 1990 թվական
- Ս. Կրուշելնիցկայայի անվան երգարվեստի մրցույթին, 1990-1998 թվականներ
- Լեմկովի մշակույթի փառատոներին Մոնաստիրիսկայում, 1991, 2001-2002 թվականներ
- Բերեժանիի շրջանի Գուտիսկո գյուղում կայացած փառատոնին, 1999 թվական
- Վ. Վիխրուշչի հիշատակի երեկոյին, 2002 թվականին
Մասնակցել է «Լեմկովշչինա» տերնոպոլյան համույթի ստեղծմանը, 1990 թվական
Պյոտր Անդրիյչուկը «Դանիչանկայի» հետ միասին նրա պատվին կազմակերպված հանդիսավոր երեկույթին երգել է Բայկոյի երգերից։
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ուկրաինայի անկախության 20-ամյակի» հոբելյանական մեդալ (2011)[3]
- Իշխանուհի Օլգայի III աստիճանի շքանշան (2008)[4]
- Ուկրաինայի Տարաս Շևչենկոյի անվան ազգային մրցանակ (1976)` համերգային ծրագրերի համար (1973—1975)
- Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստ(1979)
- «Պատվո նշան» շքանշան(24.11.1960)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ President of Ukraine Decree of the President of Ukraine
- ↑ President of Ukraine Decree of the President of Ukraine
- ↑ Указ Президента України № 822/2011 від 19 серпня 2011 року «Про нагородження відзнакою Президента України − ювілейною медаллю „20 років незалежності України“»
- ↑ Указ Президента України № 1001/2008 від 19 листопада 2008 року «Про відзначення державними нагородами України»
|