Jump to content

Շուրջպար (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շուրջպար
տեսակգեղանկար
նկարիչՆատալյա Սերգեևնա Գոնչարովա
տարի1910
բարձրություն100 սանտիմետր
լայնություն133 սանտիմետր
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էՍերպուխովի պատմության և արվեստի թանգարան
հավաքածուՍերպուխովի պատմության և արվեստի թանգարան
Ծանոթագրություններ

«Շուրջպար» (ռուս.՝ Хоровод), ռուսական ավանգարդի հայտնի ներկայացուցիչ Նատալյա Գոնչարովայի կտավը։

Կտավը վերաբերում է Նատալյա Գոնչարովայի այն ստեղծագործական ժամանակաշրջանին, որը նշանավորվել է էքսպրեսիոնիստական պրիմիտիվիզմից հեռանալու և Ռուսաստանի ժողովրդական արվեստին դիմելու կոչով։ Այն պատկանել է Նատալյա Գոնչարովայի և Միխայիլ Լարիոնովի ընտանիքին, որի Ֆրանսիա արտագաղթելուց հետո տեղափոխվել է Սերպուխովի պատմության և արվեստի թանգարան[1]։ Մինչ օրս նկարը գտնվում է լավ վիճակում, առկա են վերականգնման հետքեր և կտավի հետնամասում կա 5 կարկատան[2]։

Կտավում պատկերված է գյուղական կյանքից մի տեսարան` վեց կին ձեռք ձեռքի բռնած գտնվում են շրջանագծի մեջ։ Կանայք պատկերված են գյուղացիական հագուստով, նրանց դեմքերն ու կազմվածքները մեկնաբանվում են ընդհանրացված եղանակով[2]։ Կտավի հետին պլանում խրճիթներ են երևում, նկարի ձախ կողմում ծառի բուն է։ Ստեղծագործությունը վերաբերվում է ժողովրդական թեմաների լուծման ծրագրային շրջաններից մեկին` ներծծված է «ամբողջականության» գաղափարով, որը ճանապարհ բացեց դեպի տարբեր ավանդույթներ ազատորեն օգտագործելով, համաշխարհային գեղարվեստական մշակույթի փոխառությունները և նոր մեկնաբանությունները։ Արվեստի քննադատները նշում են այս ստեղծագործության մեջ հեղինակի կողմից ձեռք է բերվել «պատկերների մեկնաբանման մոնումենտալ հանդիսավորության զգացում», իսկական դեկորատիվություն և գեղարվեստական ձևի ներքին արտահայտչականություն[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Картины «Письмо» и «Хоровод» Серпуховского музея продолжают свое мировое турне». Серпуховский историко-художественный музей (ռուսերեն). 2020 թ․ փետրվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 8-ին.
  2. 2,0 2,1 «Хоровод». Музеи России. 1999. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 4-ին.
  3. В. А. Садков, Л. Г. Москалева. Западноевропейская живопись XVI-XX веков // Серпуховский историко-художественный музей. Русская и западноевропейская живопись. — Тула: Издательство «Власта», 2005. — С. 10-11. — 144 с. — ISBN 5-900998-20-7