Jump to content

Շվեդական ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շվեդական ակադեմիա
Изображение логотипа
ՏեսակՇվեդիայի թագավորական ակադեմիաներ և ազգային ակադեմիա
Հիմնադրված էմարտի 20, 1786
ՀիմնադիրԳուստավ III
ՎայրStockholm Stock Exchange Building, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա
Երկիր Շվեդիա
Կայքsvenskaakademien.se(շվեդ.)(անգլ.)
 Swedish Academy Վիքիպահեստում

Շվեդական ակադեմիա (շվեդ.՝ Svenska Akademien), Շվեդիայի թագավորական ակադեմիաներից մեկը։ Հիմնադրվել է 1786 թվականին Գուստավ III-ի կողմից։ Ակադեմիան որոշում է, թե ով է լինելու Ալֆրեդ Նոբելի հիշատակին տրվող Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիրը։

Շվեդական ակադեմիան հիմնադրվել է 1786 թվականին Շվեդիայի թագավոր Գուստավ III-ի կողմից Ֆրանսիական ակադեմիայի նմանությամբ, ունի 18 անդամներ։ Ակադեմիայի կարգախոսն է՝ «Տաղանդ և ճաշակ» (Snille och Smak): Ակադեմիայի առաջնային նպատակն է նպաստել շվեդերենի մաքրության, հզորության (Svenska Språkets renhet, styrka och höghet) (Walshe, 1965) զարգացմանը։ Ակադեմիան հրատարակում է երկու բառարան[1]։ Առաջինը մեկ հատորանոց գլոսարիում է՝ Svenska Akademiens ordlista (SaOl), երկրորդը՝ բազմահատոր բառարան, որը խմբագրվում է Օքսֆորդի անգլերեն բառարանի սկզբունքներով, կոչվում է Svenska Akademiens Ordbok (SAOB): SAOL հրատարակվել է 14 անգամ, իսկ SAOB առաջին հատորը հրատարակվել է 1898 թվականին՝ 2014 թվականին հասնելով "V" տառին։

Ակադեմիայի շենքը, որն այժմ հայտնի է որպես Ստոկհոլմի ֆոնդային բորսայի շենք, կառուցվել է բուրժուազիայի համար։ Ներքևի հարկը օգտագործվել է առևտրային փոխանակման համար (հետագայում դարձել է ֆոնդային բորսա), վերևի հարկը օգտագործվել է պարահանդեսների, ամանորյա տոնակատարությունների համար։ Երբ ակադեմիան հիմնադրվեց, պարահանդեսների սենյակը Ստոկհոլմում ջեռուցվող ամենամեծ սենյակն էր, որը կարելի էր օգտագործել ձմռանը, և թագավորը վարձակալեց այն։ Ակադեմիան իր ամենամյա հանդիպումները, որին մասնակցում են Շվեդիայի թագավորական ընտանիքի անդամները, կազմակերպում է այդ շենքում[2]։ 1914 թվականին ակադեմիան իրավունք է ստացել օգտագործելու վերևի հարկը որպես իր սեփականություն։ Այստեղ է ակադեմիան հայտարարում Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները։

Դագ Համարշոլդի (ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար, 1953-1961) Շվեդիայի հարավում՝ Իստադին մոտ գտնվող նախկին ագարակի, որը նա գնել էր 1957 թվականին, ապա կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որ Միավորված ազգերի կազմակերպության (1953-1961) հարավային թևը հատկացվել է ակադեմիայի 18 անդամների (Համարշոլդը նույնպես ակադմեիայի անդամ է) ամառային հանգստի համար։

Դագ Համարշոլդի ագարակը, որն ակադեմիայի անդամների հանգստի վայրն է

Ակադեմիայի անդամները չեն կարող հրաժարական տալ. անդամակցությունը ցմահ է, չնայած ակադեմիան կարող է վտարել անդամներին, ինչպես դա տեղի ունեցավ Գուստավ Մորից Արմֆելթի հետ. 1794 թվականին նրան հեռացրեցին անդամությունից, 1805 թվականին կրկին վերընտրվեց, 1811 թվականին կրկին վտարվեց։ 1989 թվականին Չերստին Էկմանը և Լարս Գիլենստենը որոշեցին դադարեցնել ակադեմիայի ժողովներին մասնակցությունը՝ այսպիսով աջակցելով Սալման Ռուշդին, երբ Այաթոլլահ Խոմեյնին նրան մահվան դատապարտեց։ 2005 թվականին Կնուտ Ահնուլդը նույն որոշումը կայացրեց՝ որպես բողոքի նշան ընդդեմ Էլֆրիդե Ելինեկի 2004 թվականին Նոբելյան դափնեկիր ընտրության[3][4]։

Ներկայիս անդամներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղ Անդամ Ծննդյան թիվ Տարիք Ընտրման տարին Ծանոթագրություններ
1. Լոտտա Լոտաս 1964 60 2009
2. Բո Ռալֆ 1945 79 1999
3. Ստուր Ալեն 1928 96 1980 Մշտական քարտուղար 1986-1999
4. Անդերս Օլսոն 1949 75 2008
5. Յորան Մալմքվիստ 1924 100 1985
6. Տոմաս Ռիադ 1959 65 2011
7. Սառա Դանիուս 1962 62 2013 Մշտական քարտուղար 2015-
8. Յեսպեր Սվենբրո 1944 80 2006
9. Տորգնի Լինդգրեն 1938 86 1991
10. Փիթեր Էնգլունդ 1957 67 2002 Մշտական քարտուղար 2009-2015
11. Քլաս Օստեգրեն 1955 69 2014
12. Պեր Վաստբերգ 1933 91 1997
13. Սարա Ստրիդսբերգ 1972 52 2016
14. Քրիստինա Լուգն 1948 76 2006
15. Չերստին Էկման 1933 91 1978 Inactive
16. Չել Էսպմարկ 1930 94 1981
17. Հորաս Էնգդալ 1948 76 1997 Մշտական քարտուղար 1999-2009
18. Կատարինա Ֆրոստենսոն 1953 71 1992

Մշտական քարտուղարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Համար Տեղ Ակադեմիայի մշտական քարտուղարներ Ծննդյան տարեթիվ Տարիներ Ծանոթագրություններ
1. 11. Նիլս վոն Ռոսենստեյն 1752 1786-1824
2. 13. Ֆրանս Միքայել Ֆրանսեն 1772 1824-1834
3. 12. Բերնարդ վոն Բեսկով 1796 1834-1868
4. 5. Յոհան Էրիկ Ռիդքվիստ 1800 1868-1869 ժամանակավոր
5. 15. Լյուդվիգ Մանդերստրոմ 1806 1869-1872
6. 12. Կառլ Գուստավ Ստրանդբերգ 1825 1872-1874 ժամանակավոր
7. 9. Հենինգ Համիլտոն 1814 1874-1881
8. 11. Բրոր Էմիլ Հիլդեբրանդ 1806 1881-1883 ժամանակավոր
9. 8. Կառլ Դեյվիդ աֆ Ուիրսեն 1842 1883-1912 ժամանակավոր 1883-1884
10. 6. Հանս ՀԻլդբրանդ 1842 1912 ժամանակավոր
11. 11. Էրիկ Աքսել Կառլֆելդթ 1864 1913-1931
12. 14. Պեր Հոլստրոմ 1866 1931-1941
13. 13. Անդերս Օստերլինգ 1884 1941-1964
14. 7. Կառլ Ռագնար Գիերոու 1904 1964-1977
15. 14. Լարս Գիլենստեն 1921 1977-1986
16. 3. Ստուր Ալեն 1928 1986-1999
17. 17. Հորաս Էնգդահ 1948 1999-2009
18. 10. Պետեր Էնգլունդ 1957 2009-2015
19. 7. Սառա Դանիուս 1962 2015-

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Walshe, Maurice O'Connell (1965). "Introduction to the Scandinavian Languages", Andre Deutsch Ltd., 1st edition, p. 57

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Store norske leksikon (2005-2007). «Svenska Akademien». Store norske leksikon.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  2. «Royal attendance at the formal gathering of the Swedish Academy». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 16-ին.
  3. «Nobel Judge Steps Down in Protest». BBC News Online. BBC. 2005 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 13-ին.
  4. Associated Press, "Who Deserves Nobel Prize? Judges Don't Agree", MSNBC, 11 October 2005. Retrieved 13 October 2007.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շվեդական ակադեմիա» հոդվածին։