Jump to content

Ունաբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ունաբ, զսպենի (լատին․՝ Ziziphus), դժնիկազգիների ընտանիքի պտղատու բույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 40 տեսակ։ Հայաստանում՝ 1 տեսակ՝

  • Ունաբ սովորական (Z.jujuba

Տարածված են Ասիայի, Աֆրիկայի, Հյուսիսային Ամերիկայի և Ավստրալիայի արևադարձային ու մերձարևադարձային շրջաններում։ Վայրի վիճակում հանդիպում է Առաջավոր Ասիայում, Հիմալայներում, Հյուսիսային Չինաստանում, Ճապոնիայում։ Մշակում են Ճապոնիայում, Պակիստանում, Աֆղանստանում, Չինաստանում, Թուրքմենիայում և Ուզբեկստանում։ Առավել տարածված է Չինական Ունաբը (Ունաբ սովորական, Ziziphus jujuba

Հայաստանում

Հանդիպում է Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի ստորին լեռնային գոտիներում (մինչև 1400 մ բարձրություններում)։ Աճում է գետահովիտներում, հարավային լանջերին։

Կենսաբանական նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ziziphus jujuba

Խոշոր կամ միջին մեծության ծառեր են, 4-8 մ բարձրության։ Մատղաշ ընձյուղները փշապատ են։ Բազմամյա ճյուղերը բաց գորշագույն են, ծռմռված։ Տերևները՝ ձվաձև, էլիպսաձև, երբեմն՝ նշտարաձև։ Ծաղիկները՝ երկսեռ, խաչաձև փոշոտվող, դեղին գույնի։

Պտուղը կորիզապտուղ է, հիմնականում՝ գլանաձև, երկարությունը՝ 3-4 uմ, լայնությունը՝ մինչև 1,5 սմ, դեղնավուն կամ ․կարմրավուն հարթ, լերկ մաշկով։

Քիմիական կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասուն մրգերի պտղամիսը պարունակում է սպիտակուցներ, ճարպեր, օրգանական թթուներ, ածխաջրեր, թթուներ, C և P խմբի վիտամիններ, բետտա - կարոտին, ինչպես նաև B1, B2 և B5 խմբի վիտամիններ։ Հանքային նյութերից՝ կալցիում, ֆոսֆոր, կալիում, երկաթ, մագնեզիում, կոբալտ և մեծ քանակությամբ յոդ։ Տերևներում, բնափայտում և արմատներում մեծ քանակությամբ ալկալոիդներ և օրգանական թթուներ կան։ Պտղամիսը հաստ է, բաց կանաչ կամ սպիտակ գույնի, քաղցր է (մինչև 30 % շաքարներ)։

Նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պտղաբերում է 3-4 տարեկան հասակում։ Բազմանում է սերմերով և վեգետատիվ ճանապարհով։ Պտուղներն օգտագործում են որպես արյան ճնշումը կարգավորող միջոց։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Բժշկության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունաբին իր բուժական հատկանիշներով հայտնի է եղել դեռևս շատ վաղ շրջաններից։ Բուժական նյութերով օժտված են պտուղները, տերևները, սերմերը, բողբոջները, արմատները և բնափայտը։ Ամենալավ արդյունք ապահովում են թարմ վիճակում օգտագործվող նյութերը։

Բուժական նպատակով հավաքում են տերևները։ Տերևները պարունակում են դաբաղանյութեր, ֆլավոնային գլիկոզիդներ, սապոնիններ, խեժանյութեր, լորձանյութեր, շաքարներ, օրգանական թթուներ, վիտամին C։ Տերևներն օժտված են խորխաբեր, սրտի ռիթմը կարգավորող և հիպոտենզիվ ազդեցությամբ։ Պտուղներն օժտված են հեմոստատիկ, կազնամուղ, միզամուղ, ցավազրկող, արյուն մաքրող, հակամիկրոբային և վերք բուժիչ ազդեցությամբ։ Կորիզներն ունեն հանգստացնող և թեթև քնաբեր հատկություն, իջեցնում են զարկերակային ճնշումը։

  • Չոր կամ թարմ պտուղներն ուտելը օգտակար է հիպերտոնիկ հիվանդության ժամանակ
  • Պտուղների եփումը օգտակար է սակավարյունության, լուծի, թուլության, գլխապտույտի, չոր հազի դեպքում, բարձրացնում է տոնուսը և իջեցնում արյան մեջ խոլեստերինի քանակությունը
  • Տերևների թուրմը կարելի է օգտագործել հիպերտոնիայի, թոքերի հիվանդությունների դեպքում
Ունաբի ծառը պտուղներով Արարատի մարզի Կանաչուտ գյուղում

Հայտնի է 33 տեսակ[1].

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Species in Ziziphus». The Plant List (2010). Version 1. Published on the Internet; http://www.theplantlist.org/ (անգլերեն). Royal Botanic Gardens, Kew and Missouri Botanical Garden. 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 8–ին-ին. {{cite web}}: External link in |work= (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ունաբ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ունաբ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։