Ուոթսոնը և շնաձուկը
Ուոթսոնը և շնաձուկը | |
---|---|
տեսակ | նկարների շարք |
նկարիչ | Ջոն Սինգլտոն Կոպլի[1] |
տարի | 1778[1] |
ուղղություն | ռոմանտիզմ[2] |
ժանր | պատմական գեղանկարչություն |
նյութ | յուղաներկ[3][4][5] և կտավ[4][3][5] |
գտնվում է | Միացյալ Թագավորություն[1] և ԱՄՆ[1] |
հատվածն է | Watson and the Shark?, Watson and the Shark? և Watson and the Shark? |
հեղինակի կրկնօրինակներ | 3 |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
Watson and the Shark Վիքիպահեստում |
«Ուոթսոնը և շնաձուկը» (անգլ.՝ Watson and the Shark), ամերիկացի և անգլիացի նկարիչ Ջոն Սինգլտոն Կոպլիի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1778 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 182,1 × 229,7 սմ։
Այսօր «Ուոթսոնը և շնաձուկը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Արվեստի ազգային պատկերասրահում (Վաշինգտոն, ԱՄՆ)[6]։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ուոթսոնը և շնաձուկը» ստեղծագործության սյուժեի հիմքում իրական պատմություն է, երբ Հավանայի նավահանգստում 1749 թվականին Բրուք Ուոթսոնի վրա շնաձուկ է հարձակվում։ Բրուքը տասնչորսամյա որբ էր։ Նա իր հորեղբոր առևտրային նավի անդամ էր։ Միայնակ լողալու ժամանակ երկու անգամ հարձակման է ենթարկվում շնաձկան կողմից։ Առաջին հարձակման ժամանակ շնաձուկը տղայի աջ ոտքի ծնկից ներքևի հատվածից մսակտոր է կտրում, իսկ երկրորդ հարձակման ժամանակ կտրում է ոտնաթաթը։ Նավի անձնկազմը, որը նավարկում էր մոտակայքում և պետք է նավապետին ափ իջեցներ, հետ է մղում շնաձկանը և փրկում Ուոթսոնին։ Արդյունքում տղայի ոտքն անդամահատում են ծնկից ներքև, սակայն դա չի խանգարում տղային և նա ապրում է լիարժեք կյանքով. նույնիսկ դարձել է Լոնդոնի լորդ-քաղաքապետ[7]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոն Սինգլտոն Կոպլին և Բրուք Ուոթսոնը 1774 թվականին ընկերանում են, երբ Կոպլին Միացյալ Նահանգներից վերադառնում է Լոնդոն։ Ուոթսոնն առաջարկում է նկարչին ստեղծել 1749 թվականի իրադարձությունների մասին կտավ։ Արդյունքում Ջոն Սինգլտոն Կոպլին 1778 թվականին ստեղծում է նկարի երեք տարբերակ։ Կտավը ստեղծված է ռոմանտիզմի ոճո վ։
«Ուոթսոնը և շնաձուկը» կտավի առաջին տարբերակը գտնվում է Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահում, երկրորդը՝ Բոստոնի գեղարվեստի թանգարանում, իսկ երրորդը Դետրոյթի արվեստի ինստիտուտում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Գեղարվեստի թանգարանում (Բոստոն) պահվող օրինակը
-
Դետրոյթի արվեստի ինստիտուտում պահվող օրինակը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
- ↑ Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 http://www.mfa.org/collections/object/watson-and-the-shark-30998
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 National Gallery of Art - Collection
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 http://www.dia.org/object-info/1b7bbb96-181d-44e2-a980-61db48693a4e.aspx?position=1
- ↑ Watson and the Shark Արխիվացված 2006-11-11 Wayback Machine, National Gallery of Art
- ↑ WATSON, Sir BROOK, Dictionary of Canadian Biography Online
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Watson and the Shark by John Singleton Copley» (անգլերեն). National Gallery of Art. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուոթսոնը և շնաձուկը» հոդվածին։ |
|