Ուրտ (գետ)
Բնութագիր | |
---|---|
Երկարություն | 165 կմ |
Ավազանի մակերես | 3624 կմ² |
Ջրի ծախս | 55,2 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Western Ourthe? |
Գետաբերանի տեղակայում | Մաաս |
Կոորդինատներ | |
Հոսող հոսքեր | Amblève?, Vesdre?, Ruisseau de Gobry?, Haze?, Boé?, Նեբլոն, Nanchenioule?, Lembrée?, Aisne?, Isbelle?, Bronze?, Western Ourthe?, Eastern Ourthe?, Magrée?, Somme?, Bloquay?, Maboge?, Marchette?, Chawresse?, Colonster?, Blanc Gravier?, Ruisseau de Fond de Royen?, Ruisseau de Vecpre?, Ruisseau des Quartes? և Ruisseau de Nohaipre? |
Ջրահավաք | Basin of River Ourthe? |
Ուրտ (ֆր.՝ Ourthe), 165 կիլոմետր երկարություն ունեցող գետ Բելգիայի Թագավորության Վալոնիա երկրամասում, Արդեններ լեռնահամակարգում։ Առաջանում է Արևմտյան Ուրտ և Արևելյան Ուրտ գետերի միախառնումով։ Մաաս գետի աջակողմյան վտակներից է։
Ընդհանուր տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևմտյան Ուրտի ակունքը գտնվում է բելգիական Լյուքսեմբուրգ պրովինցիայում՝ Լիբրամոնտ-Չևինյի քաղաքից ոչ հեռու։ Արևելյան Ուրտի ակունքը նույնպես Լյուքսեմբուրգ պրովինցիայում է, Լյուքսեմբուրգ պետության հետ սահմանից ոչ հեռու, Գուվե քաղաքի մերձակայքում։ Նիսրամոնտ քաղաքի մոտակայքում այս երկու Ուրտերը միանում են, որից հետո գետը հոսում է սկզբում հյոսիսարևմտյան ուղղությամբ, այնուհետև՝ դեպի հյուսիս։ Նուասո քաղաքի մերձակայքում Ուրտը մի կարճ տարածություն հոսում է Նամյուր պրովինցիայով, Դյուրբուա համայնքն անցնելուց հետո մուտք գործում Լիեժի պրովինցիա և հենց այդ պրովինցիայի կենտրոնում՝ Լիեժ քաղաքում միանում է Մաասին։
Ուրտ գետի քիչ թե շատ կարևոր վտակներից են Ամբլևին և Ֆեսդրոմը։ Գետի ափերին գտնվող համեմատաբար խոշոր քաղաքներն են Ուֆալիզը, Լա Ռոշ ան Արդենը, Հոտտոնը, Դյուրբուան, Ամուարը, Էսնեուն։
Լիեժի պրովինցիայում՝ Անգլերում 1991-2001 թվականներին կատարվել են Ուրտի ջրահոսքի չափումներ, որոնց արդյունքում պարզվել է, որ գետի հունով յուրաքանչյուր վայրկյան հոսում է միջին հաշվով 241 խորանարդ մետր ջուր։ Վարարումների ժամանակ այդ ցուցանիշը հասել է վայրկյանում 310,5 խորանարդ մետրի, իսկ սակավաջուր տարիներին կազմել է 110,4 խորանարդ մետր մեկ վայրկյանում։ [1]. [2] : [3]
Ուրտը կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուրտ գետի և նրա հովտի մասին կինոռեժիսոր Ժան Դելարը 1953 թվականին նկարահանել է «Ուրտի գետահովիտը» (La vallée de l'Ourthe) փաստավավերագրական կարճամետրաժ կինոնկարը (տևողությունը՝ 20 րոպե)։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Contrat Rivière Ourthe Արխիվացված 2018-09-30 Wayback Machine
- Carte
- Le Parc naturel des deux Ourthes
- Maison du Tourisme Ourthe-Amblève
- L'épopée du Canal de Meuse et Moselle Արխիվացված 2008-05-28 Wayback Machine
- Le canal de l'Ourthe Արխիվացված 2006-05-19 Wayback Machine
- Les bassins hydrographiques wallons - Codification et superficie
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրտ (գետ)» հոդվածին։ |
|