Պարային-շարժողական թերապիա
Պարային-շարժողական թերապիա, հոգեթերապիայի տեսակ է, որտեղ պարը և շարժումը օգտագործում են որպես գործընթաց, որը նպաստում է անհատի հուզական և ֆիզիկական ինտեգրմանը[1]։
Առաջացման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախադրյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարը, սկսած հնագույն ժամանակներից, եղել է բուժման պրակտիկայի և համայնքային կյանքի ծիսակարգերի անբաժանելի մաս։ Նախնադարյան հասարակության մեջ կատարում էր մի շարք սոցիալ-հոգեբանական ֆունկցիաներ.
- Սակրալ (ծիսական), պարը՝ որպես մարդկության առաջնային խորհրդանշական լեզու և սրբազան կապի հաստատման բնական ճանապարհ։
- Կոմունիկատիվ, պարը՝ գիտելիքների փոխանցման միջոց և հաղորդակցման կոդավորում՝ սեռերի ու առաջնային խմբերի միջև։
- Նույնականացվող, պարը՝ որպես մասնակցության միջոց և տվյալ ցեղին պատկանելու հատկանիշ՝ առանց որի գոյատևումն անհանար է։
- Արտահայտչականություն, պարը՝ որպես խաղ և առաջին ազատ ինքնաարտահայտման ձև։
- Կատարսիս, պարը՝ որպես լիցքաթափման և հուզական ու ֆիզիկական լարվածության թեթևացման միջոց[2]։
Չնայած այն բանին, որ պարի բուժիչ հատկությունները հայտնի էին դեռևս նախնադարից, միայն XX դարում ձևավորվեցին պատմական նախադրյալներ, որոնցով էլ պայմանավորված էր պարային-շարժողական թերապիայի՝ որպես հոգեթերապիայի ուղղություն, առաջացումն ու զարգացումը.
- Հոգեվերլուծական դպրոցների առաջացում, կապված հոգեկանի դիտարկման հետ, որպես՝ օնտոգենեզում մարդու գիտակցական և անգիտակցական պրոցեսներ (Զիգմունդ Ֆրոյդի հոգեվերլուծություն, Ալֆրեդ Ադլերի անհատական հոգեբանություն, Կարլ Գուստավ Յունգի վերլուծական հոգեբանություն)
- Մոդեռն պարի առաջացում, որտեղ ընդգծվում էր անհատի կարևորությունը, ինքնաարտահայտչականությունը։ Առաջացավ անգիտակցական թեմաների հետ շփման հնարավորություն։ Այսեդորա Դունկանը, Ռուդոլֆ Ֆոն Լաբանը ունեցան մեծ ներդրում և դարձան պարային թերապևտներ[3][4]։
Պարային-շարժողական թերապիայի զարգացման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարի անցումը՝ թերապևտիկ մոդուլի, առավել հաճախ, կապում են ամերիկացի պարուհի և պարուսույց Մարիան Չեյզի անվան հետ[5]։ Նա, իր դասերի ընթացքում, նկատեց ուսանողների մոտ անհատական փոփոխություններ, ովքեր, պարի մեջ, ավելի շատ հեքաքրքրվում էին զգացմունքների արտահայտմամբ, քան՝ հենց պարի տեխնիկայով։ Այդ ժամանակ Չեյզը սկսեց ավելի շատ ուշադրություն դարձնել՝ շարժումների ազատությանը, դրանով իսկ բացելով հոգեբանական առավելությունները, որոնք առաջարկում էր պարը։ Սկզբում նա աշխատում էր դեռահասների հետ՝ սեփական ստուդիայում և հատուկ դպրոցներում։ Հետագայում նրա աշխատանքը տպավորություն թողեց հոգեբանների և հոգեբույժների մոտ, և նրա մոտ սկսեցին ուղղորդել հիվանդների։
1946 թվականին Չեյզին հրավիրեցին, փորձելու իր մեթոդը, հոսպիտալացված հոգեկան հիվանդների հետ՝ Սուրբ Էլիզաբեթ հիվանդանոցում (Վաշինգտոն, Կոլումբիա նահանգ)։ Այս ամսաթիվը համարվում է պարային-շարժողական թերապիայի ծննդյան օր։ Չեյզն աշխատում էր ռեգրեսիվ, չխոսող և փսիխոզ ունեցող հիվանդների հետ։ Հիվանդներն, ովքեր համարվում էին անհուսալի, պարային սեանսների ժամանակ ներառվում խմբի մեջ և համագործակցում։ Նրանք սովորեցին արտահայտել իրենց զգացմունքները, ինչը հետագայում թույլ տվեց անցնել ավելի ավանդական վերբալ տիպի հոգեթերապիայի։ Դրա շնորհիվ Չեյզի աշխատանքը մեծ ճանաչում ստացավ[2][6]։
Հետագայում նրա գաղափարները շարունակեցին՝ Մերի Ուայթհաուսը, Բլանշ Էվանը, Տրուդի Շուպը, ովքեր սկսեցին օգտագործել պարը՝ որպես հետտրավմատիկ սթրեսային խանգարում ունեցող մարդկանց բուժելու եղանակ, նաև՝ նևրոզներով հիվանդների հետ աշխատանքում։ Պարային-շարժողական թերապիայի սաղմերը ի հայտ եկան 1950 թվականի վերջին, առաջին պարային թերապևտների մեծ մասը պրոֆեսիոնալ պարողներ էին[2]։
1966 թվականին հաստատվեց Պարային հեգեթերապիայի ամերիկյան ասոցացին, և այդ թվականը համարվում է պարային-շարժողական թերապիայի՝ որպես ինքնուրույն դիսցիպլինի զարգացման սկիզբ[7]։
Ներկայումս պարային-շարժողական թերապիան առանձնանաում է՝ որպես հոգեթերապի ինքնուրույն ուղղություն։ Նրա կիրառման շրջանակը զգալիորեն լայնացել է. սկսած՝ մեծերի համար նախատեսված տարբեր ծրագրերից (պայքար սթրեսի դեմ, հոգեթերապևտիկ ծրագրեր, հղիների համար նախատեսված ծրագրեր և այլն) և վերջացրած՝ ծրագրեր երեխաների և դեռահասների, ընտանիքների, տարեցների, ինչպես նաև՝ լուրջ հիվանդություններ ունեցող հիվանդների (Պակինսոնի հիվանդություն, աուտիզմ և այլն) համար[4][7]։
Մեթոդի նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրենց աշխատանքում, պարային-շարժողական թերապևտները, հիմնվում են մի շարք սկզբունքների վրա.
- Մարմինն ու հոգին անբաժանելի են և անընդհատ ազդում են միմյանց վրա։
- Պարը, հաղորդակցում է, որն իրականանում է 3 մակարդակներով. ինքն իր հետ, այլ մարդկանց հետ և աշխարհի հետ։
- Մտքի տրիադա. միտք-զգացմունք-վարքագիծ։ Դրանք համարվում են ամբողջական և որևէ մի ասպեկտի փոփոխությունն ազգում է մյուս երկուսի վրա։
- Մարմինն ընկալվում է որպես գործընթաց, այլ ոչ՝ առարկա, օբյեկտ կամ սուբյեկտ[8]։
Նպատակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սեփական մարմնի՝ նրա առանձնահատկությունների, հնարավորությունների գիտակցման ընդլայնում։
- Ինքնագնահատականի բարձրացում՝ մարմնի առավել բարենպաստ ձևի զարգացման միջոցով։
- Սոցիալական հմտությունների կատարելագործում։
- Ներքին փորձի ինտեգրացիա՝ կապ հաստատելով զգացմունքների, մտքերի և շարժումների միջև։
- Խորը խմբային փորձի ստեղծում[9]։
Պարային-շարժողական թերապիայի տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարային թերապիայում կարելի է առանձնացնել մոտեցման 3 խումբ.
- Կլինիկական պարային թերապիա, օգտածործվում է կլինիկաներում՝ զուգակցված դեղորայքային բուժման հետ և կարող է տևել մի քանի տարի։ Հատկապես արդյունավետ է այն հիվանդների համար, ովքեր ունեն խոսքի խանգարում և խնդիրներ միջանձնային կոմունիկացիայում։
- Պարային թերապիան՝ հոգեբանական խնդիրներ ունեցող մարդկանց համար (պարային հոգեթերապիա), ուղղված է այցելուի կոնկրետ խնդրի լուծմանը։ Աշխատանքը կարող է իրականցվել ինչպես՝ խմբային, այնպես էլ՝ անհատական ձևով և բավականին երկար ժամանակ է պահանջում՝ նպատակին հասնելու համար։ Այս դեպքում հաճախ օգտագործվում է հոգեվերլուծությունը կամ Կ. Յունգի անալիտիկ հոգեբանության մետեցումը։
- Պարային-շարժողական թերապիան օգտագործվում է անհատական զարգացման նպատակով, դա զբաղմունք է այն մարդկանց համար, ովքեր արտահայտված խնդիրներ չունեն, բայց ուզում են ինչ-որ նոր բան։ Այս դեպքում պարը դառնում է ինքնաճանաչման ձև։ Օգնում է գիտակցել մարմնի թաքնված հատկությունները, ընդլայնել պատկերացումներն ինքն իր մասին և գտնել ինքնաարտահայտման, փոխհամագործակցության նոր ձևեր։
Այսպիսի խմբերի բաժանումը պայմանական է[2]։
Պարային-շարժողական թերապիան հիմնվում է ապրումների անմիջական փորձի վրա, դրա համար պարային հոգեթերապիայի տեխնիկաները կարող են օգտագործվել հոգեթերապիայի տարբեր ուղղություններում.
- հուզական ռեակցիայի թերապիա
- հոգեվերլուծական (խորքային) թերապիա
- սյուժետային և դերային թերապիա
- էքզիստենցիալ-հումանիստական թերապիա
- տրանսպերսոնալ թերապիա
Պարային-շարժողական թերապիայի անցկացման հակացուցումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կայուն սուիցիդալ միտումներ
- Վարքային կոպիտ խանգարումներ
- Մարազմ
- Հիվանդություններ, որոնց ախտանշանները կարող են ի հայտ գալ ավելորդ ֆիզիկական ակտիվությունից[10]
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Этический кодекс танцевально-двигательных терапевтов Ассоциации танцевально-двигательной терапии - Отделение танцевально-двигательной психотерапии. tdt-edu.ru. Проверено 17 мая 2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 В. В. Козлов, А. Е. Гиршон, Н. И. Веремеенко. Интегративная танцевально-двигательная терапия. — 2, расширенное и дополненное. — Санкт-Петербург: Речь, 206. — 286 с.
- ↑ Танцевально-двигательная терапия: тело как зеркало души. psyjournal.ru. Проверено 17 мая 2016.
- ↑ 4,0 4,1 Бирюкова И.В. Танцевально-двигательная терапия: осуществление в танце жизни. // Психология телесности между душой и телом / ред.сост. В.П.Зинченко, Т.С.Леви. — Москва: АСТ МОСКВА, 2005. — С. 520-544. — 731 с.
- ↑ Marian Chace Biography - ADTA. Արխիվացված 2017-07-09 Wayback Machine Проверено 18 мая 2016.
- ↑ История Танцевально-Двигательной терапии.. www.atdt.ru. Проверено 18 мая 2016.
- ↑ 7,0 7,1 История Танцевально-Двигательной терапии.. www.atdt.ru. Проверено 18 мая 2016.
- ↑ Танцевально-двигательная терапия: тело как зеркало души. psyjournal.ru. Проверено 17 мая 2016.
- ↑ К. Рудестам. Групповая психотерапия. Արխիվացված 2016-09-07 Wayback Machine. psylib.ukrweb.net. Проверено 17 мая 2016.
- ↑ К.А. Краузе, М.С. Шейфер, О.Б. Мязина Танцевально-двигательная терапия в реабилитации людей, страдающих психическими расстройствами. Արխիվացված 2017-12-15 Wayback Machine // 4ТЕ Арт : материалы науч.-практ. конф.. — 2012. — С. 107-111.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրքեր
- Козлов В. В., Гиршон А. Е., Веремеенко Н. И. Интегративная танцевально-двигательная терапия. — Изд-во «Речь», 2010. — ISBN 5-9268-0479-5. (Существуют и более ранние издания.)
- Гренлюнд Э., Оганесян Н. Ю. Танцевальная терапия. Теория, методика, практика. — СПб.: Речь, 2004 [1]
- Старк А., Хендрикс К. Танцевально-двигательная терапия. Пер. с англ. — Ярославль, 1994.
- Рудестам К. Групповая психотерапия. — СПб.: Питер, 2000.
- Ходоров Дж. Танцевальная терапия и глубинная психология: Движущее воображение / пер.с англ. — М., «Когито-Центр», 2009. — 221 с. — ISBN 978-5-89353-261-6.
- Հոդվածներ
- Танцевально-двигательная терапия // Московский Психологический журнал. — 2004. — № 8 (Նոյեմբեր).
- Журнал практического психолога. Специальный выпуск: Танцевально-двигательная терапия. — Москва, 2005. — № 3.
- Лабунская В. А., Шкурко Т. А. Развитие личности методом танцевально-экспрессивного тренинга // Психологический журнал. — 1999. — Т. 20. — № 1. — С. 31-38.
- Оганесян Н. Ю. Ильина Д. В. Танцевальная психотерапия больных психосоматическими заболеваниями // Журнал ВАК. Ученые записки СПбМУ им. И. П. Павлова, Изд-во: СПбГМУ СПб.: Т. XVII № 2, 2010. Стр. 101—102.
- Бирюкова И. В. Применение танцевально-двигательной терапии в реабилитации онкологических пациентов // Отделение танцевально-двигательной терапии при Институте практической психологии и психоанализа.