Jump to content

Պորտալ:Հին Հունաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորեկներին · Հանրություն · Պորտալներ · Պարգևներ · Նախագծեր · Պահանջմունքներ · Գնահատում
Պորտալ:Հին Հունաստան Ընտրյալ ցանկեր և պորտալներ Նախագիծ:Պորտալներ Նախագծի մասնակիցներ
Պորտալ Հին Հունաստան











 
 
Ներածություն արխիվ  խմբագրելՆերածություն
Հին Հունաստան (հին հուն․՝ Αρχαία Ελλάδα), քաղաքակրթությունների համալիր, որն ընդգրկել է Եգեյան ծովն իր կղզիներով, Բալկանյան թերակղզու հարավային մասը և Փոքր Ասիայի արևմտյան ափը։ Անտիկ ժամանակների Հունաստանի պատմությունը հույն ժողովրդի դարավոր պատմության վաղ շրջափուլն է, որը ներառել է հունական մութ դարերից մինչև դասական ժամանակաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածը։ Հունաստանի տարածքը բնակեցված է եղել դեռևս հին քարի դարի ժամանակաշրջանում, իսկ մարդկանց բնակության վերաբերյալ ամենահին գտածոները մոտ 270,000 տարվա հնության են։ Դրանք գտնվել են հյուսիսային Հունաստանի Մակեդոնիա նահանգի Պնտրանոլա քարանձավում: Հին Հունաստանի քաղաքակրթության առաջին խոշոր տարբերափուլը Կիկլադյան քաղաքակրթության ժամանակահատվածն է։ Այն տարածված է եղել մ.թ.ա. 3-2-րդ դարերում Կիկլադյան կղզիներում։ Պատմական Հունաստանի տարածքում ձևավորված առաջին խոշոր պետական կազմավորումը եղել է Կրետեի ծովապետությունը, որի հիմնադրումից որոշ ժամանակ անց Հունաստանը թևակոխել է Մինոսյան քաղաքակրթության շրջափուլ։ Մ․թ․ա․ 3-րդ դարում Կրետեն մասնատվում է և վերջինիս տրոհման հետևանքով առաջանում են մի շարք քաղաք-պետություններ։ Դրանք շուտով միավորվում է Կնոսոսի շուրջ, որն էլ իր հզորության գագաթնակետին է հասնում Մինոս արքայի կառավարման տարիներին։ (մանրամասն...)
 
 
Ընտրված հոդված արխիվ  խմբագրելԸնտրված հոդված
Հունական մութ դարեր, կոչվել է նաև Հոմերոսյան դարաշրջան, Հունաստանի մութ դարերի ժամանակաշրջանն է՝ Միկենյան քաղաքակրթության ավարտից մինչև հունական քաղաք-պոլիսների ի հայտ գալը։ Հնագիտական պեղումները վկայում են բրոնզե դարի մեծ ճգնաժամի մասին Արևելյան միջերկրածովյան շրջանում, թե ինչպես են մեծ պալատները և քաղաքները կործանվել կամ լքվել։ Գրեթե այդ ժամանակաշրջանում ցնցումներից լրջորեն տուժել է խեթական քաղաքակրթությունը, և Տրոյա քաղաքից մինչև Գազա կործանվել են։ Անկումից հետո փոքր և ավելի մանր բնակավայրերը պայքարել են վերաբնակեցվելու համար։ Հունաստանում Գծային Բ-ի գործածությունը միկենյան բյուրոկրատիայի շրջանում դադարել է։ Ք. ա.1100-ական թվականներից խեցեգործական և կերամիկական իրերի պատրաստումը սահմանափակվել է ։ Սկզբում կարծում էին, որ այդ ժամանակաշրջանում Մայրցամաքային Հունաստանի և այլ իշխանությունների հետ բոլոր կապերը խզվել են, որի պատճառով էլ կանխվել է մշակութային զարգացումը, սակայն պեղումները ցույց են տվել մշակութային և առևտրային էական կապերի առկայությունը Արևելքի, հատկապես Լիբանանի, Սիրիայի և Կիպրոսի հետ։ (մանրամասն...)
 
 
Ընտրված անձ արխիվ  խմբագրելԸնտրված անձ

Սոլոն կամ Սողոն (հունարեն՝ Σόλων), մոտ 638 մ.թ.ա. –558 մ.թ.ա., Հին Հունաստանի Աթենք քաղաքի հայտնի պետական գործիչ, օրենսգիր և բանաստեղծ։ Հին Հունաստանի յոթ իմաստուններից մեկը։

Սոլոնն իր ծագումով պատկանում էր հին էվպատրիդական դասին՝ սերվելով ազնվական, սակայն աղքատ ընտանիքից: Արդեն երիտասարդ տարիքում Սոլոնը զբաղվում էր առևտրով։ Արիստոտելը և Պլուտարքոսը հաղորդում են, որ Սոլոնն ըստ իր բարեկեցության պատկանում էր բնակչության միջին դասին։

Մ.թ.ա. 594 թ. Սոլոնն ընտրվում է Աթենքի արքոնտ: Պաշտոնը ստանձնելիս՝ նա հրաժարվում է արքոնտների ավանդական երդումից, որով ստանձնում էին պահպանել տիրող օրենքները։ (մանրամասն...)
 
 
Ընտրված պատկեր արխիվ  խմբագրելԸնտրված պատկեր
Ավերակներ Պերգամոնում
 
 
Գիտե՞ք դուք արդյոք... արխիվ  խմբագրելԳիտե՞ք դուք արդյոք...
  • ... որ Մակեդոնիայի վերջին արքայատոհմի հիմնող Դեմիտրիոս Պոլիկրետը ազատագրեց Աթենքը մակեդոնական գերիշխությունից: Դրա շնորհիվ հույները նրան անվանեցին Սոտերա (Ազատագրող):
  • ... որ ըստ Պոլիբիուսի՝ Կունաքսի ճակատամարտում Կյուրոսի մահը Ալեքսանդր Մակեդոնացուն ոգեշնչեց նվաճել Ասիան:
  • ... որ Օլիմպիական խաղերի ժամանակ դադարում էին բոլոր պատերազմները:
  • ... որ ընթրիքի ժամանակ մատուցված գինու առաջին կումն անում էր հյուրընկալողը` որպես ապացույց այն բանի, որ գինին թունավորված չէ, այստեղից էլ առողջության կենացը խմելու սովորությունն է սկիզբ առել:
  • ... որ «տրագեդիա» հուներենից թարգմանաբար նշանակում է «այծի երգ», քանի որ հունական վաղ տրագեդիաները նվիրվում էին Դիոնիսոսին, և դերասանները այծի մորթի էին հագնում բեմադրության ժամանակ:
 
 
Կրոն արխիվ  խմբագրելԿրոն
Աքիլլես (հին հուն․՝ Ἀχιλλεύς, լատ.՝ Achilles), հին հունական առասպելական հերոս, Փթիայի (Թեսալիա) միրմիդոնների Պելևս (հին հուն․՝ Πηλεύς, լատ.՝ Peleus) մահկանացու թագավորի և ծովային անմահ դիցուհի Թետիսի որդին, Էակոսի թոռը, Տրոյական պատերազմի մասնակից, Հոմերոսի «Իլիական» և «Ոդիսական» վիպերգությունների գլխավոր հերոս։

Աքիլլեսի ծննդի նախնական տարբերակում ասվում է, որ Թետիսը, ձգտելով Աքիլլեսին անմահ դարձնել և աստվածացնել, ցերեկները նորածնի մարմինը օծում էր ամբրոսիայով (հին հունարեն՝ ἀμβροσία - անմահություն), իսկ գիշերները պահում էր Հեփեստոսի վառարանի վրա՝ բռնելով կրունկից (գարշապարից)։ Մեկ այլ ավանդապատման համաձայն՝ («Հոմերոս»-ում հիշատակված չի) մայրը, որդու անմահությունը ստուգելու համար ցանկացել է իր նախորդ երեխաների նման նորածնին եռման ջրի մեջ ընկղմել։ Մի անգամ Պելևսը տեսել է այդ և, ահաբեկված խլել է երեխային կրակից։ Թետիսը լքել է Պելևսին։

Ըստ մեկ այլ զրույցի, Թետիսը մանկանը թաթախել է Ստիքս (լատիներեն՝ Styx - հրեշ) գետի կախարդական ջրերի մեջ, որից Աքիլլեսի մարմինը դարձել է անխոցելի. սուրը չի մտել նրա մարմնի մեջ։ Ըստ ավանդույթի Աքիլլեսի մայրը մանկանը բռնել է գարշապարից, որպեսզի ջրի հոսանքը չտանի։ Մարմնի այդ մասը չի լվացվել կախարդական ջրով և դարձել է Աքիլլեսի մարմնի միակ խոցելի տեղը (այստեղից՝ «Աքիլլեսյան գարշապար» արտահայտսւթյունը)։ (մանրամասն...)
 
 
Կատեգորիաներ արխիվ  խմբագրելԿատեգորիաներ
 
 
Ինչպե՞ս կարող եմ ես օգնել արխիվ  խմբագրելԻնչպե՞ս կարող եմ ես օգնել
Դուք կարող եք թարգմանել հայերեն այս հոդվածները Ռուսերեն և Անգլերեն Վիքիպեդիաներից:


 
 
Եղբայրական պորտալներ արխիվ  խմբագրելԵղբայրական պորտալներ