Պուլատ Աբդուլաև
Արտաքին տեսք
Պուլատ Աբդուլաև | |
Կրթություն՝ | Տաշքենդի պետական տեխնիկական համալսարան և Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ և գրող |
Ծննդյան օր | հունվարի 16, 1942 (82 տարեկան) |
Ծննդավայր | Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Հայր | Հաբիբ Աբդուլաև |
Պարգևներ |
Պուլատ Աբդուլաև (ռուս.՝ Абдуллаев, Пулат Хабибович, հունվարի 16, 1942, Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական դիվանագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ միջինասիական պոլիտեխնիկական ինստիտուտը և Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1966)։ Տիրապետում է անգլերեն և ֆրանսերեն լեզուներին։
- 1977-1983 թվականներին՝ առաջին քարտուղար, Բելգիայում ԽՍՀՄ դեսպանության խորհրդական։
- 1983-1986 թվականներին՝ խորհրդական ԽՍՀՄ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների բաժնում։
- 1986-1991 թվականներին՝ Բելգիայում ԽՍՀՄ դեսպանատան խորհրդական-դեսպանորդ
- 1991 թվականի մարտի 21-ից 1995 թվականի մայիսի 26-ը Ջիբութիում ԽՍՀՄ, ապա Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
- 1995-2000 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ անվտանգության և զինաթափման հարցերով դեպարտամենտի գլխավոր խորհրդական։
- 2000 թվականի մայիսի 26-ից 2006 թվականի մարտի 24-ին Կամերունում և Հասարակածային Գվինեայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով[3][4]։
Ամուսնացած է։ Ունի երկու երեխա։
Դիվանագիտական աստիճան
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1991 թվականի մարտի 21)[5]։
- Արտակարգ և լիազոր դեսպան (1993 թվականի հոկտեմբերի 18)[6]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պատվո շքանշան (2002 թվականի սեպտեմբերի 21)՝ Երկարամյա բեղմնավոր աշխատանքի եւ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի անցկացմանը ակտիվ մասնակցության համար[7]։
Հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պ. Խ. Աբդուլաև (Ա. Պլատով կեղծանունով)՝ «Այսպես է ասել Նապոլեոնը» գրքի հեղինակ (2003) — ISBN 5-03-003548-6.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Посольство СССР в Джибути. Чрезвычайные и Полномочные Послы
- ↑ Указ Президента Российской Федерации от 26.05.1995 № 529 «Об освобождении Абдуллаева П.Х. от обязанностей Чрезвычайного и Полномочного Посла Российской Федерации в Республике Джибути»
- ↑ Указ Президента Российской Федерации от 26.05.2000 № 963 «О назначении Абдуллаева П.Х. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Камерун и в Республике Экваториальная Гвинея по совместительству»
- ↑ Указ Президента Российской Федерации от 24.03.2006 № 249 «О Абдуллаеве П.Х.»
- ↑ Указ Президента СССР от 21.03.1991 № УП-1682 «О присвоении тов. Абдуллаеву П.Х. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посланника 1 класса»
- ↑ Указ Президента Российской Федерации от 18.10.1993 № 1660 «О присвоении Абдуллаеву П.Х. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»
- ↑ Указ Президента Российской Федерации от 21.09.2002 № 1025 «О награждении государственными наградами Российской Федерации сотрудников Министерства иностранных дел Российской Федерации»