Jump to content

Ջո Նյումեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջո Նյումեն
Ծնվել էսեպտեմբերի 7, 1922(1922-09-07)[1][2]
Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ[3]
Երկիր ԱՄՆ
Մահացել էհուլիսի 4, 1992(1992-07-04)[1] (69 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Ժանրերջազ
Մասնագիտությունջազ երաժիշտ, կոմպոզիտոր, փողհար և մանկավարժ
ԳործիքներՇեփոր[4]
ԼեյբլՄերկուրի Ռեքորդս

Ջոզեֆ Դուայթ Նյումեն (անգլ.՝ Joseph Dwight Newman[5], սեպտեմբերի 7, 1922(1922-09-07)[1][2], Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ[3] - հուլիսի 4, 1992(1992-07-04)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ ), ամերիկացի ջազային շեփորահար, կոմպոզիտոր և մանկավարժ, որն առավել հայտնի է Քաունտ Բեյսիի հետ համագործակցության շնորհիվ։

Կենսագրություն և ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջո Նյումենը ծնվել 1922 թվականի սեպտեմբերի 7-ին, Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքում, երաժիշտների ընտանիքում։ Մայրը Լուիզա Նյումեն էր, իսկ հայրը՝ Դուայթ Նյումենը, դաշնակահար էր[6]։ Երաժշտության առաջին դասերը ստացել է տենոր-սաքսոֆոնիստ և մելոֆոնիստ Դևիդ Ջոնսի մոտ, որը Լուի Արմսթրոնգի աշակերտներից էր[5]։ Ավարտել է Ալաբամայի համալսարանը[5]։ Սովորելու ընթացքում միացել է համալսարանական «The Bama State Collegians» խմբին. դառնալով լիդեր՝ խմբի հետ միասին մասնակցել է մի շարք երաժշտական շրջագայությունների։

1941-1943 թվականներին Նյումանը համագործակցել է Լիոնել Հեմփթոնի հետ, այնուհետև պայմանագիր է կնքել Քաունտ Բեյսիի հետ[6], որի հետ համագործակցել է ընդհանուր առմամբ տասներեք տարի[7], սակայն դրանք հաճախ են ընդհատվել կարճատև ընդմիջումներով։ Համագործակցել է նաև Իլինոյս Ջեքեթի (սաքսոֆոն), Փոլ Քուինիչեթի (տենոր-սաքսոֆոնիստ), Միլտ Ջեքսոնի (վիբրաֆոն), Թոնի Սքոթի (կլառնետ), Էնդի Կիրկի (սաքսոֆոն, տուբա) և ուրիշների հետ[7]։ Բեյսիի հետ երկրորդ անգամ համագործակցելու ընթացքում, որը տևել էր մոտավորապես ինր տարի (1952-1961 թվականներ), նա ձայնագրություններ է արել փոքր խմբերի համար, որտեղ լիդեր էր։ Նյումենը նվագել է նաև 1962 թվականին Բենի Գուդմենի Խորհրդային Միությունում անցկացվող շրջագայության ընթացքում[6]։

1961 թվականին Նյումենը հեռացել է Բեյսիի կոլեկտիվից և հետագայում նվագել է Բրոդվեյի ներկայացումներում։ Ձայնագրվել է այնպիսի արտիստերի հետ, ինչպիսիք են Ջուդի Գառլենդը, Թոնի Բենեթը, Ֆրենկ Սինատրան, Արետա Ֆրանկլինը և Քուինսի Ջոնսը[5]։ 1961 թվականին Նյումենը օգնել է ստեղծել «Jazz Interactions» կազմակերպությունը, որի նախագահն է դարձել 1967 թվականին։ Նրա կինը՝ Ռիգմոր Ալֆրեդսոն Նյումենը, նշանակվել է գործադիր տնօրեն։ Jazz Interactions-ը բարեգործական կազմակերպություն էր, որի նպատակն էր նպաստել երիտասարդ և տաղանդավոր երաժիշտների զարգացմանն ու առաջխաղացմանը։ Այն տրամադրում էր ինֆորմացիոն ծառայություններ, դպրոցներում և քոլեջներում անցկացնում էր ջազի վարպետության դասեր, իսկ ավելի ուշ կազմակերպությունը կազմել է իր սեփական Jazz Interaction Orchestra նվագախումբը, որի համար Նյումենը ժամանակին գրել է մի շարք ստեղծագործություններ[7]։

Նյումենը և Բիլլի Թեյլորը միասին մի շարք ջազի դասընթացներ են անցկացրել[8]։ Նա շրջագայություններ է ունեցել նաև Բեննի Քարթերի հետ և մասնակցել է միջազգային փառատոնների[9]։

1970-ական և 1980-ական թվականներին Ջո Նյումենը շրջագայել է ողջ աշխարհով և ձայնագրվել է մի շարք ընկերությունների համար։ 1975 թվականին նա դարձավ New York Jazz Repertory Company-ի նվագախմբի անդամ և այս անգամ արդեն նրանց հետ շրջագայել է ԽՍՀՄ-ում[7]։

1991 թվականին երաժիշտը կաթված էր տարել, ինչի արդյունքում ձեռք էր բերել ծանր հաշմանդամություն։ Մահացել է 1992 թվականի հուլիսի 4-ին Նյու Յորքում հիվանդության բարդացումից[5][6]։

Որպես բենդի լիդեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1954 — Joe Newman and His Band (Vanguard)
  • 1954 — Joe Newman and the Boys in the Band (Storyville)
  • 1955 — All I Wanna Do Is Swing (RCA Victor)
  • 1955 — The Count's Men (Jazztone), թողարկվել է որխես Swing Lightly)
  • 1955 — I'm Still Swinging (RCA Victor)
  • 1956 — New Sounds in Swing (Jazztone), Բիլի Բայերսի հետ, նաև թողարկվել է որպես Byers' Guide
  • 1956 — Salute to Satch (RCA Victor)
  • 1956 — I Feel Like a Newman (Storyville)
  • 1956 — The Midgets (Vik)
  • 1957 — Locking Horns (Rama), Զուտ Սիմսի հետ
  • 1957 — The Happy Cats (Coral)
  • 1958 — Soft Swingin' Jazz (Coral)
  • 1958 — Joe Newman with Woodwinds (Roulette)
  • 1958 — Counting Five in Sweden (Metronome, նաև թողարկվել է World Pacific-ում)
  • 1960 — Jive at Five (Swingville)
  • 1961 — Good 'n' Groovy (Swingville)
  • 1961 — Joe's Hap'nin's (Swingville)
  • 1961 — Joe Newman Quintet at Count Basie's (Mercury)
  • 1962 — In a Mellow Mood (Stash Records)
  • 196? — Shiny Stockings (Honey Dew)
  • 1975 — Satchmo Remembered (Atlantic)
  • 1977 — At the Atlantic (Phontastic)
  • 1978 — I Love My Baby (Black & Blue)
  • 1984 — Hangin' Out (Concord), Ջո Ուայլդերի հետ
  • 1992 — A Grand Night for Swingin': The Joe Newman Memorial Album (Natasha)
  • 1994 — Jazz for Playboys (Savoy)
  • 1999 — In Sweden (Jazz Information)
  • 2003 — Jazz in Paris: Jazz at Midnight (Sunnyside)

Որպես սեսիոնային երաժիշտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեննի Ալբամի հետ

  • The Drum Suite (RCA Victor, 1956), Էռնի Ուլկինսոնի հետ
  • Brass on Fire (Sold State, 1966)
  • The Soul of the City (Solid State, 1966)

Լորես Ալեքսանդրիայի հետ

  • Early in the Morning (Argo, 1960)

Ջին Ամոնսի հետ

  • Twisting the Jug (Prestige, 1961), Ջեք Մաքդաֆիի հետ

Քաունտ Բեյսիի նվագախմբի հետ

  • The Count! (Clef, 1952 [1955])
  • Basie Jazz (Clef, 1952 [1954])
  • The Swinging Count! (Clef, 1952 [1956])
  • Dance Session (Clef, 1953)
  • Dance Session Album#2 (Clef, 1954)
  • Basie (album)|Basie (Clef, 1954)
  • Count Basie Swings, Joe Williams Sings (Clef, 1955), Ջո Վիլյամսի հետ
  • April in Paris (Verve, 1956)
  • The Greatest!! Count Basie Plays, Joe Williams Sings Standards, Ջո Վիլյամսի հետ
  • Metronome All-Stars 1956 (Clef, 1956), Ջո Վիլյամսի և Էլլա Ֆիցջերալդի հետ
  • Hall of Fame (Verve, 1956 [1959])
  • Basie in London (Verve, 1956)
  • One O'Clock Jump (Verve, 1957), Ջո Վիլյամսի և Էլլա Ֆիցջերալդի հետ
  • Count Basie at Newport (Verve, 1957)
  • The Atomic Mr. Basie (Roulette, 1957), ինքը՝ Բեյսին և E=MC2
  • Basie Plays Hefti (Roulette, 1958)
  • Sing Along with Basie (Roulette, 1958), Ջո Վիլյամսի և Lambert-ի, Hendricks-ի & Ross-ի հետ
  • Basie One More Time (Roulette, 1959)
  • Breakfast Dance and Barbecue (Roulette, 1959)
  • Everyday I Have the Blues (Roulette, 1959), Ջո Վիլյամսի հետ
  • Dance Along with Basie (Roulette, 1959)
  • Not Now, I'll Tell You When (Roulette, 1960)
  • The Count Basie Story (Roulette, 1960)
  • Kansas City Suite (Roulette, 1960)
  • Back with Basie (Roulette, 1962)
  • High Voltage (MPS, 1970)

Լուի Բելլսոնի և Ջին Կռուպի հետ

  • The Mighty Two (Roulette, 1963)

Բոբ Բրուքմայերի հետ

  • Jazz Is a Kick (Mercury, 1960)
  • Gloomy Sunday and Other Bright Moments (Verve, 1961)

Ռեյ Բրայանտոնի հետ

  • Dancing the Big Twist (Columbia, 1961)
  • MCMLXX (Atlantic, 1970), առաջին երգի հյուր

Բեննի Քարթերի հետ

  • 'Live and Well in Japan! (Pablo Live, 1978)

Բակ Քլեյթոնի հետ

  • The Huckle-Buck and Robbins' Nest (Columbia, 1954)
  • How Hi the Fi (Columbia, 1954)
  • Jumpin' at the Woodside (Columbia, 1955)
  • All the Cats Join In (Columbia 1956)
  • Jam Session #1 (Chiaroscuro Records, 1974)
  • Jam Session #2 (Chiaroscuro Records, 1975)

Արնետ Կոբի հետ

  • Keep On Pushin' (Bee Hive, 1984)

Էլ Քոնի հետ

  • Mr. Music (RCA Victor, 1955)
  • The Natural Seven (RCA Victor, 1955)
  • That Old Feeling (RCA Victor, 1955)
  • Four Brass One Tenor (RCA Victor, 1955)

Հենք Կրոֆորդի հետ

  • Double Cross (Atlantic, 1968)
  • Mr. Blues Plays Lady Soul (Atlantic, 1969)

Էդի Դևիսի հետ

  • Count Basie Presents Eddie Davis Trio + Joe Newman (Roulette, 1958), Քաունտ Բեյսիի հետ

Բո Դիդլիի հետ

  • Big Bad Bo (Chess, 1974)

Դեքստեր Գորդոնի հետ

  • Swiss Nights Vol. 3 (SteepleChase, 1975 [1979]), առաջին երգի հյուր

Ֆրեդի Գրինի հետ

  • Mr. Rhythm (RCA Victor, 1955)

էլ Գրեյի հետ

  • The Last of the Big Plungers (Argo, 1959)
  • The Thinking Man’s Trombone (Argo, 1960)

Էդի Հարիսի հետ

  • The Electrifying Eddie Harris (Atlantic, 1967)
  • Plug Me In (Atlantic, 1968)
  • Silver Cycles (Atlantic, 1968)

Քոլմեն Հոքինսի հետ

  • Things Ain't What They Used to Be (Swingville, 1961), որպես Prestige Swing Festival-ի մաս

Ջոնի Հոջեսի հետ

  • Sandy's Gone (Verve, 1963)

Միլտ Ջեքսոնի հետ

  • Plenty, Plenty Soul (Atlantic, 1957)

Իլինոյ Ջեքետի հետ

  • The King! (Prestige, 1968)
  • The Soul Explosion (Prestige, 1969)

Էդի Ջեֆերսոնի հետ

  • Things Are Getting Better (Muse, 1974)

Բեդ Ջոնսոնի հետ

  • Off the Wall (Argo, 1964)

Ջեյ-Ջեյ Ջոնսի հետ

  • Broadway Express (RCA Victor, 1965)

Էտ Ջոնսի հետ

  • Etta Jones Sings (Roulette, 1965)

Քուինսի Ջոնսի հետ

  • The Birth of a Band! (Mercury, 1959)
  • Golden Boy (Mercury, 1964)
  • I/We Had a Ball (Limelight, 1965)
  • Quincy Plays for Pussycats (Mercury, 1959-65 [1965])

Իրեն Կրալի հետ

  • SteveIreneo! (United Artists, 1959)

Յուզեֆ Լատիֆի հետ

  • Part of the Search (Atlantic, 1973)

Մենդել Լոուի հետ

Ջունիոր Մենսոնի հետ

  • I Believe to My Soul (Atlantic, 1968)

Հերբի Մենի հետ

  • Latin Mann (Columbia, 1965)
  • Our Mann Flute (Atlantic, 1966)

Ջեք Մաքդաֆի հետ

  • The Fourth Dimension (Cadet, 1974)

Հարի Մաքֆարլանդի հետ

  • The Jazz Version of "How to Succeed in Business without Really Trying" (Verve, 1962)
  • Tijuana Jazz (Impulse!, 1965), Թերի Քլարքի հետ
  • Profiles (Impulse!, 1966)

Ջիմի Մաքգրիֆի հետ

  • The Big Band (Solid State, 1966)
  • A Bag Full of Blues (Solid State, 1967)

Ջեյ Մաքշենի հետ

  • The Last of the Blue Devils (Atlantic, 1978)

Modern Jazz կվարտետի հետ

  • Plastic Dreams (Atlantic, 1971)

Ջեյմս Մուդիի հետ

  • Moody and the Brass Figures (Milestone, 1966)

Օլիվեր Նելսոնի հետ

  • Main Stem (Prestige, 1962)
  • Oliver Nelson Plays Michelle (Impulse!, 1966)
  • Happenings (Impulse!, 1966), Հենք Ջոնսոնի հետ
  • Encyclopedia of Jazz (Verve, 1966)
  • The Sound of Feeling (Verve, 1966)

Դևիդ Նյումենի հետ

  • Bigger & Better (Atlantic, 1968)

Բադի Ռիչի հետ

  • The Wailing Buddy Rich (Norgran, 1955)

Ջերեմ Ռիչարդսոնի հետ

  • Groove Merchant (Verve, 1968)

Շիրլի Սքոթի հետ

  • Roll 'Em: Shirley Scott Plays the Big Bands (Impulse!, 1966)

Ջիմմի Սմիթի հետ

  • Hoochie Coochie Man (Verve, 1966)

Դակոտա Սթեյթոնի հետ

  • I Want a Country Man (Groove Merchant, 1973)

Սոնի Սթիտի հետ

  • Kaleidoscope (Prestige, 1952 [1957])
  • Sonny Stitt Plays Arrangements from the Pen of Quincy Jones (Roost, 1955)
  • The Matadors Meet the Bull (Roulette, 1965)
  • I Keep Comin' Back! (Roulette, 1966)
  • The Champ (Muse Records, 1973)

Քլարկ Թերիի և Չիկո Օ՚ֆերիլլի հետ

  • Spanish Rice (Impulse!, 1966)

Էդի Վինսոնի հետ

  • Clean Head's Back in Town (Bethlehem, 1957)

Ֆրենկ Ուեսսի հետ

  • Jazz for Playboys (Savoy, 1957)

Լարի Վիլիսի հետ

  • A New Kind of Soul (LLP, 1970)

Քեյ Ուինդինգի հետ

  • Kai Olé (Verve, 1961)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Southern E. Biographical Dictionary of Afro-American and African MusiciansGreenwood Publishing Group, 1982.
  4. Montreux Jazz Festival Database
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Joe Newman; Trumpeter With Count Basie Band Արխիվացված 2021-04-14 Wayback Machine. Los Angeles Times. — July 9, 1992.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Биография исполнителя: Joe Newman Արխիվացված 2022-03-06 Wayback Machine // Mymusicbase.ru.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Ньюмен Джо Արխիվացված 2021-04-14 Wayback Machine // Info-jazz.
  8. aus denen u.a. Billy Cobham und Dave Liebman hervorgingen
  9. und gastierte mehrmals im Wiener Jazzland, denn er bemühte sich jedes Jahr nach Europa zu kommen, da seine Frau Schwedin war

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]