Ռայանն ունի երեք քույր՝ Սաշան, Կայլան և Դեմին, և փոքր եղբայր՝ Շոնը, որը նույնպես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է։ Նրա ծնողները Հենրի և Լիզա Գարսիաներն են։ Նրա ծնողներն ակտիվորեն մասնակցում էին նրա գործունեությանը։ Նրանք շարունակում են օգնել Ռայանին պրոֆեսիոնալ գործունեությունն իրականացնելիս, քանի որ հայրը նրա մարզիչներից մեկն է, իսկ մայրն աշխատում է առևտրային նախագծերում որպես նրա անձնական վարչական օգնական։
Չնայած Գարսիան ծնունդով և քաղաքացիությամբ ամերիկացի է, պարբերաբար ընդգծում է իր մեքսիկական ծագումը։ Հաճախ նա ռինգ է մտնում ինչպես Ամերիկայի, այնպես էլ Մեքսիկայի դրոշներով և հանդես է գալիս կարմիր, սպիտակ և կապույտ գույների ներքո[3]։ Նրան աջակցում է «Golden Boy Boxing» ընկերությունը։ Քանի որ Ռայանն իսպաներեն չի խոսում, այժմ սովորում է Էդդի Ռեյնոսոյի մոտ, որը նաև ուսուցանում է մեքսիկացի բռնցքամարտիկ Սաուլ Ալվարեսին։ Ռայանի հայրը՝ Հենրի Գարսիան, զբաղվում է թարգմաչությամբ և համարվում է մարզիչների խմբի երկրորդ օգնականը[4]։