Ռաֆայել Կոռեա
Ռաֆայել Կոռեա | |
Կուսակցություն՝ | PAIS Alliance? և RETO? |
---|---|
Կրթություն՝ | Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան (2001), Լուվենի կաթոլիկ համալսարան (1991)[1] և Գուայակիլի Սանտիագո կաթոլիկ համալսարան (1987)[1] |
Գիտական աստիճան՝ | փիլիսոփայության դոկտոր |
Մասնագիտություն՝ | տնտեսագետ և քաղաքական գործիչ |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | ապրիլի 6, 1963[2][3][4] (61 տարեկան) |
Ծննդավայր | Գուայակիլ, Գուայաս, Էկվադոր[5] |
Քաղաքացիություն | Էկվադոր |
Հայր | Rafael Correa Icaza? |
Մայր | Norma Delgado? |
Ամուսին | Աննե Մալերբե Գոսելեն |
Զավակներ | Anne-Dominique Correa? |
Կայք՝ | rafaelcorrea.net |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Ռաֆայել Վիսենտե Կոռեա Դելգադո (իսպ.՝ Rafael Vicente Correa Delgado, ապրիլի 6, 1963, Գուայակիլ, Էկվադոր), էկվադորցի պետական և քաղաքական գործիչ, 2006 թվականից Էկվադորի նախագահ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռաֆայել Կոռեան տնտեսագիտության դոկտոր է (2001), ավարտել է ԱՄՆ Իլինոյսի համալսարանը։ Տնտեսագիտություն է դասավանդել Սան Ֆրանցիսկո դե Կիտոյի համալսարանում։ 2005 թվականի ապրիլի 20-ից օգոստոսի 9-ը զբաղեցրել է էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի պաշտոնը։
Նախագահ է դարձել՝ հաղթելով 2006 թվականի նոյեմբերի 26-ի նախագահական ընտրություններում՝ «հասարակ ժողովրդին» սատարող իր սոցիալիստական տեսլականների և հակաամերիկյան հռետորության շնորհիվ։ Երդմնակալության արարողությունը տեղի ունեացավ 2007 թվականի հունվարի 15-ին։ Արարողությանը ներկա էին Բոլիվիայի (Էվո Մորալես), Վենեսուելայի (Ուգո Չավես), Բրազիլիայի, Չիլիի, Նիկարագուայի (Դանիել Օրտեգա), Պերուի, ինչպես նաև Իրանի (Մահմուդ Ահմադինեժադ) նախագահները։
Ըստ Ռաֆայել Կոռեայի հայտարարությունների՝ նրա արտաքին քաղաքականությունը պետք է միասնական լատինաամերիկյան բլոկի կազմավորման և ԱՄՆ-ի հեգեմոնիայի դեմ պայքարի նպատակ ունենա։ Իր նախընտրական ելույթներից մեկի ժամանակ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշին բնութագրեց որպես «անհավանական բութ» անձնաավորություն։ Կոռեան դեմ է հանդես գալիս ԱՄՆ-ի հետ միասնական առևտրի գոտի ստեղծելուն, դեմ է նաև Մանտա քաղաքի (Էկվադորի արևմուտք) մոտ գտնվող ռազմաօդային բազայի վարձակալման գործող պայմանագիրը ԱՄՆ-ի հետ երկարաձգելուն։
2009 թվականի ապրիլի 26-ին կայացած նախագահական ընտրություններում Կոռեան վերընտրվեց երկրորդ անգամ։ Նրա օգտին քվեարկեց բոլոր ընտրողների 54%-ը։ Երկրորդ տեղում էր նախկին նախագահ Լուսիո Գուտիեռեսը (31 %), երրորդ տեղում՝ Էկվադորի ամենահարուստ բնակիչը՝ բանանային մագնատ Ալվարո Նոբոան (8 %)։ Օտարերկրյա դիտորդների հաղորդմամբ՝ ընտրություններն ընդհանուր առմամբ ընթացան առանց կեղծիքների։ Այդուհանդերձ, որպես գործող նախագահ, Կոռեան նախընտրական քարոզարշավի ժամանակ շատ առավելություններ ուներ[13]։
2009 թվականի օգոստոսի 10-ին նա երկրորդ անգամ մասնակցեց երդմանակալության արարողությանը որպես Էկվադորի նախագահ և իշխանության գլուխ անցավ[14]։
2010 թվականի սեպտեմբերի 30-ին բողոքի զանգվածային ցույցերի ժամանակ վնասվածք ստացավ բողոքող ցուցարարների հետ հանդիպման ժամանակ։ Մի քանի ժամ գտնվում էր հոսպիտալում, որտեղ բժշկական օգնություն ստանալուց հետո կառավարական զորքը տարհանեց նրան։
2013 թվականի փետրվարի 17-ի նախագահական ընտրություններում հաղթանակ տարավ և երրորդ անգամ վերընտրվեց որպես Էկվադորի նախագահ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 http://www.bbc.co.uk/news/world-latin-america-11449110
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ Munzinger Personen (գերմ.)
- ↑ http://news.bbc.co.uk/2/hi/americas/6187364.stm
- ↑ https://www.pagina12.com.ar/diario/ultimas/20-102791-2008-04-20.html
- ↑ https://www.elnuevodiario.com.ni/politica/88036-orden-sandino-correa/
- ↑ https://www.telesurtv.net/news/Raul-Castro-recibe-oficialmente-a-Rafael-Correa-en-Cuba-20170505-0066.html
- ↑ Honorary Doctorates — Moscow State Institute of International Relations.
- ↑ https://web.archive.org/web/20130728225856/http://www.andina.com.pe/Espanol/Noticia.aspx?id=fGpewNQ5e2s=
- ↑ https://www.univ-lyon1.fr/actualites/doctorat-honoris-causa-2015-rafael-correa-president-de-la-republique-dequateur
- ↑ Lambert F. Les nouveaux Docteurs Honoris Causa de l’Université Grenoble Alpes (ֆր.)
- ↑ Ecuadors Präsident Correa feiert Wahlsieg(գերմ.)
- ↑ «Президент Эквадора снова вступил в должность главы государства». Радио Маяк. 2009 թ․ օգոստոսի 10.(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Видеовыступление президента Рафаэля Корреа
- Официальный Сайт Рафаэля Корреа Արխիվացված 2008-06-16 Wayback Machine
- Блог Президента Արխիվացված 2019-06-12 Wayback Machine
- Сайт президента Республики Արխիվացված 2008-05-06 Wayback Machine
- Биография CIDOB Фонд Արխիվացված 2014-12-03 Wayback Machine
- Сайт Информированные Гражданство
- Министерство экономики Արխիվացված 2012-05-21 Wayback Machine
- Как искоренить бедность? Эквадор под руководством президента Рафаэля Корреа за семь лет совершил левый поворот