Ռիդ Հոֆման
Ռիդ Հոֆման անգլ.՝ Reid Hoffman | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 5, 1967 (57 տարեկան) |
Ծննդավայր | Սթենֆորդ, Կալիֆորնիա, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Սթենֆորդի համալսարան, Wolfson College? և The Putney School? |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, ներդրող, գրող, գործարար և պոդքաստեր |
Աշխատավայր | ՓեյՓալ, Chaosium? և LinkedIn Corporation? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Կայք | reidhoffman.org |
Reid Hoffman Վիքիպահեստում |
Ռիդ Գարեթ Հոֆման (անգլ.՝ Reid Garrett Hoffman, օգոստոսի 5, 1967, Սթենֆորդ, Կալիֆորնիա, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ձեռնարկատեր, վենչուրային կապիտալիստ և գրող, LinkedIn սոցհարթակի համահիմնադիր, ներկայումս Greylock Partners վենչուրային ընկերության գործընկեր և inflection AI-ի համահիմնադիր[2]։
Միլիարդատեր, Forbes ամսագրի 2021 թվականի վարկանիշում կարողությունը գնահատվել է 2,3 միլիարդ դոլար[3]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոֆմանը սովորել է Վերմոնտի Փաթնի դպրոցում[4], որտեղ զբաղվել է գյուղատնտեսությամբ[5]։
Նա ավարտել է Սթենֆորդի համալսարանը 1990 թվականին՝ ֆորմալ լեզուների և կոգնիտիվ գիտությունների բակալավրի աստիճանով։ Արժանացել Է Մարշալի կրթաթոշակին՝ արտերկրում ասպիրանտուրա սովորելու համար[6], որով նա ստացել է փիլիսոփայության մագիստրոսի կոչում Օքսֆորդի Վոլֆսոն քոլեջում 1993 թվականին[7]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1994 թվականին Հոֆմանը միացել է Apple Computer-ին, որտեղ նա աշխատում էր eWorld-ի (առցանց ծառայություն ստեղծելու նախատիպ) վրա։ AOL-ը այն ձեռք է բերել 1996 թվականին[8]։ Ավելի ուշ նա աշխատել է Fujitsu-ում՝ նախքան իր առաջին ընկերության՝ SocialNet.com-ի համահիմնադիր դառնալը։ Այն կենտրոնացած էր «նմանատիպ հետաքրքրություններ ունեցող մարդկանց առցանց ժամադրության վրա, ինչպիսիք են գոլֆիստները, ովքեր փնտրում էին խաղընկերներ»[9]։
PayPal
[խմբագրել | խմբագրել կոդը]SocialNet-ում աշխատելիս՝ Հոֆմանը եղել է PayPal-ի տնօրենների խորհրդի անդամ[10]։ 2000 թվականի հունվարին նա հեռացել է SocialNet-ից և միացել PayPal-ին՝ որպես ընկերության գործադիր տնօրեն[3][9]։
2002 թվականի դեկտեմբերին Հոֆմանը երկու նախկին գործընկերների հետ հիմնադրել է LinkedIn սոցիալական ցանցը[5][11]։ LinkedIn-ը գործարկվել է 2003 թվականի մայիսի 5-ին որպես բիզնես-ուղղվածությամբ առաջին առցանց սոցիալական ցանցերից մեկը[12]։ 2011 թվականի մայիսի 19-ին Հոֆմանը տիրապետում էր մոտ 2,34 միլիարդ դոլար արժողությամբ բաժնետոմսերի փաթեթին[13]։
2016 թվականի հունիսի 13-ին Microsoft-ն առաջարկել է LinkedIn-ը ձեռք բերել 26,2 միլիարդ դոլար կանխիկ գումարով[14]։ 2017 թվականի մարտի 14-ին Հոֆմանը դարձել է Microsoft-ի խորհրդի անդամ[15]։
Արհեստական բանականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոֆմանը OpenAI արհեստական բանականության հետազոտությամբ զբաղվող ընկերության հիմնադիր-ներդրողն էր[16]։
2023 թվականի մայիսի դրությամբ նա և Greylock Partners-ը ներդրումներ են կատարել AI-ով աշխատող առնվազն 37 ընկերություններում[17]։
Ներդրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականին Հոֆմանը միացել է Greylock Partners վենչուրային ընկերությանը[18]։
Ըստ Դեյվիդ Քիրքպատրիկի «Ֆեյսբուքի Էֆեկտ» (անգլ.՝ The Facebook Effect) գրքի՝ Հոֆմանն է կազմակերպել Մարկ Ցուկերբերգի և Փիթեր Թիլի առաջին հանդիպումը, որը հանգեցրել է Թիլի նախնական 500,000 ԱՄՆ դոլարի ներդրմանը Ֆեյսբուքում։ Հոֆմանը Թիլի հետ միասին ներդրումներ է կատարել Ֆեյսբուքի ֆինանսավորման առաջին փուլում[19][20]։
2009 թվականից ի վեր Հոֆմանը վենչուրային կապիտալ է տրամադրել տասնյակ ձեռնարկություններին, ինչպիսիք են Airbnb-ն, Aurora Innovation-ը, Taptap Send-ը և Helion Energy-ն[21][22][23]։
Նա եղել է Zynga-ի տնօրենների խորհրդի անդամ 2008 թվականի մարտից մինչև 2014 թվականի հունիսը[24] և ներկայումս ընդգրկված է մի քանի տնօրենների խորհուրդում՝ ներառյալ Aurora-ն, Joby Aviation-ը և Microsoft-ը[25][26][27]։
Դասավանդում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոֆմանը դասավանդում է «Blitzscaling» անվճար դասընթացը Սթենֆորդի համալսարանում[28][29]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին Հոֆմանն ամուսնացել է Միշել Յիի հետ։ Զույգը բնակվում է Սիեթլում, Վաշինգտոն[30]։ Հոֆմանը սեղանի խաղերի մեծ երկրպագու է․ ըստ նրա՝ նման խաղերը լավ մարզանք են բիզնեսի համար[31]։
Հոֆմանը ֆինանսավորել է Ջին Քերոլի դատավարությունը ընդդեմ Դոնալդ Թրամփի՝ իրեն զրպարտելու և ծեծի ենթարկելու համար[32]։ 2023 թվականի մայիսի 9-ին երդվյալ ատենակալները Թրամփին մեղավոր են ճանաչել և Քերոլին 5 միլիոն դոլար փոխհատուցում տվել[33]։
2023 թվականի սեպտեմբերին The Wall Street Journal-ը հայտնել է, որ Հոֆմանը հաճախ այցելել է Ջեֆրի Էփշթեյնի մասնավոր կղզի 2014 թվականին։ Հոֆմանը պնդել է, որ հանդիպման նպատակը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի համար դրամահավաքն էր, և որ նա ափսոսում է Էփշթեյնի հետ փոխգործակցության համար[34]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://marshallscholars.org/profiles/reid-hoffman
- ↑ Shead, Sam (2022 թ․ մարտի 8). «Reid Hoffman has co-founded his first new company since LinkedIn sale». CNBC (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 15-ին.
- ↑ 3,0 3,1 «Reid Hoffman». Forbes (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 6-ին.
- ↑ Lacter, Mark (2009 թ․ մայիս). «Reid Hoffman LinkedIn». Inc. 31 (4): 83.
- ↑ 5,0 5,1 The Start-Up of You: Adapt to the Future, Invest in Yourself, and Transform your Career. New York: Crown Business. 2012. ISBN 978-0307888907.
- ↑ «Marshall Scholar, Class of 1990 (Oxford University)». Association of Marshall Scholars. Վերցված է 2023 թ․ մայիսի 3-ին.
- ↑ Feloni, Richard. «Billionaire LinkedIn founder Reid Hoffman says his masters in philosophy has helped him more than an MBA». businessinsider.com. Business Insider. Վերցված է 2023 թ․ մայիսի 3-ին.
- ↑ «Reid Hoffman Revealed: Bloomberg Gamechangers». Bloomberg Television. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ 9,0 9,1 Rusli, Evelyn (2011 թ․ նոյեմբերի 5). «A King of Connections Is Tech's Go–To Guy». The New York Times. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ Bigelow, Catherine (2012 թ․ ապրիլի 30). «Citizens United for Research in Epilepsy SF benefit». The San Francisco Chronicle.
- ↑ Radford-Wattley, Aaron (2020 թ․ հունիսի 16). «Who is the founder of LinkedIn?». foxbusiness.com. Fox Business. Վերցված է 2023 թ․ մայիսի 3-ին.
- ↑ «LinkedIn: About». LinkedIn. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ Levy, Ari (2011 թ․ մայիսի 19). «LinkedIn's Biggest Backers Will Own $2.5 Billion Stake After Initial Sale». Bloomberg.
- ↑ «Microsoft to buy LinkedIn for $26.2 billion; LNKD shares jump 47%». CNBC. 2016 թ․ հունիսի 13. Վերցված է 2016 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «LinkedIn Co-founder Reid Hoffman Just Joined Microsoft's Board». Fortune. 2017 թ․ մարտի 14. Վերցված է 2017 թ․ մարտի 14-ին.
- ↑ Markoff, John (2015 թ․ դեկտեմբերի 11). «Artificial-Intelligence Research Center Is Founded by Silicon Valley Investors». The New York Times.
- ↑ Griffith, Erin (2023 թ․ մայիսի 25). «Reid Hoffman Is on a Mission: To Show A.I. Can Improve Humanity». The New York Times. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ Greylock Gives Super Angel-Turned-VC Reid Hoffman A $20 Million Seed Fund. TechCrunch (September 27, 2010). Retrieved on 2013-10-23.
- ↑ The Facebook Effect: The Inside Story of the Company That Is Connecting the World: David Kirkpatrick: 9781439102114. Amazon.com. Retrieved on October 23, 2013.
- ↑ Meet Facebook's (Soon-To-Be) Billionaires. Business Insider (May 13, 2010). Retrieved on 2013-10-23.
- ↑ «Profile: Reid Hoffman». Forbes. Վերցված է 2023 թ․ մայիսի 3-ին.
- ↑ «Taptap Send raises $65M to build cross-border remittances focused on the most underserved markets». TechCrunch (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 20-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Who we are». Helion Energy. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ Hoge, Patrick. «Reid Hoffman and Jeffrey Katzenberg leave Zynga's board of directors». bizjournals.com. San Francisco Business Times. Վերցված է 2023 թ․ մայիսի 3-ին.
- ↑ «Board of Directors». aurora.tech. Aurora. Վերցված է 2023 թ․ մայիսի 3-ին.
- ↑ «Board of Directors». JobyAviation.com. Վերցված է 2023 թ․ մայիսի 3-ին.
- ↑ «Executive Officers». news.microsoft.com. Microsoft. Վերցված է 2023 թ․ մայիսի 3-ին.
- ↑ Lachance Shandrow, Kim (2015 թ․ սեպտեմբերի 14). «How to Apply For Reid Hoffman's Stanford Class on Successfully Scaling Your Startup». entrepreneur.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ Townsend, Tess (2021 թ․ հուլիսի 20). «Reid Hoffman: The First Three Stages of Blitzscaling». INC.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ Rowan, David. «For LinkedIn Founder Reid Hoffman, Relationships Rule the World». Wired. Վերցված է 2018 թ․ մայիսի 1-ին.
- ↑ Waters, Richard (2017 թ․ հոկտեմբերի 20). «LinkedIn founder Reid Hoffman: 'Board games inspired my business strategy'». Financial Times. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ Weiser & Savage, Benjamin & Charlie (2023 թ․ ապրիլի 13). «LinkedIn's Co-Founder Helped Fund the Suit Accusing Trump of Rape». The New York Times. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ Hymes, Clare; Kates, Graham; Stevens, Nia (2023 թ․ մայիսի 9). «Trump liable for sexual abuse, defamation; ordered to pay E. Jean Carroll $5 million». CBS News. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ Safdar, Khadeeja; Benoit, David (2023 թ․ սեպտեմբերի 2). «Who Are the Names in Jeffrey Epstein's Calendar?». The Wall Street Journal. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «About LinkedIn: Management». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2006 թ․ հունվարի 2-ին.
- «Hoffman's LinkedIn profile». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2006 թ․ հունիսի 23-ին.
- «Hoffman's LinkedIn Influencer posts». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 28-ին.
- «Stanford University eCorner: Reid Hoffman».
- The Start-Up of You Արխիվացված Դեկտեմբեր 21, 2014 Wayback Machine book website
- The Alliance book website
- Blitzscaling book website
- Hoffman's Personal Web Site
- Օգոստոսի 5 ծնունդներ
- 1967 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կալիֆոռնիայում ծնվածներ
- Սթենֆորդի համալսարանի շրջանավարտներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի գործարարներ
- Ամերիկացի գործարարներ
- Ամերիկացի միլիարդատերեր
- Ամերիկյան տեխնոլոգիական ընկերության հիմնադիրներ