Jump to content

Սալիթաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Սալիթաղ/Սալթաղ
Saltaq
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ինքնավար ՀանրապետությունՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանՋուղայի շրջան
ՀամայնքՋուղայի շրջան
ԲԾՄ1143 մետր
Պաշտոնական լեզուԱդրբեջաներեն
Բնակչություն1․528 մարդ (2010)
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Սալիթաղ (Ադրբեջան)##
Սալիթաղ (Ադրբեջան)

Սալիթաղ[1] (այժմ կոչվում է՝ ադրբ.՝ Saltaq - Սալթաղ), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանում։ Տեղակայված է Օձասարի արևմտյան սալապատ փեշին, Տիգրանավան, կամ Ապարան (Ապարաններ) պատմական քաղաքի մոտ, Երնջակ գետի ձախ ափին[2]։

Աղբյուրներում Սալիթաղն առաջին անգամ հիշատակվում է 1383-1384 թվականներին Թ. Աքվինացու «Յաղաքս տնօրինութեանն Քրիստոսի» ձեռագրի էջերից մեկի գլխազարդի մեջ տեղադրված հիշատակագրի մեջ[2]։

Անվան ծագում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ավանդության՝ այս գյուղը Տիգրանավան քաղաքի թաղամասն է եղել և մեծատարած սալաքարերի վրա տեղակայված լինելու պատճառով անվանվել է Սալի-թաղ, որն էլ այժմյան շրջանի համանուն գյուղն է։ Իսկ Սալ անվանումը հայերենում շատ հին ծագում ունի[2]։

Ավանդության համաձայն՝ մեր հեռու-հեռավոր նախնիները իրենց քարե կամ երկաթե գործիքները պատրաստում, «դարբնում» էին քարե սալերի վրա։ Իսկ այս գյուղը հիմնվել է այդպիսի սալաքարերի վրա և այդտեղից էլ ստացել է իր անունը[2]։

Հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալիթաղի շրջակայքի ուսումնասիրությունը վկայում է, որ այն հիմնված է եղել վաղ շրջանում և ունեցել է եկեղեցի, խաչքարերով գերեզմանատուն, կամուրջ և այլ հուշարձաններ, որոնք ժամանակի ընթացքում ավերվել ու կործանվել են։

1860-ական թվականների Ա. Սեդրակյանի հաղորդած տեղեկություններով, ինչպես նաև 1873 թվականի տվյալներով, Սալիթաղի եկեղեցին արդեն ավերակ էր, որից միայն հիմնապատերի ու որմերի առանձին հետքերն էին տեսանելի։ Գյուղի հյուսիսային կողմում, մի բարձրադիր տեղում գտնվում է Սալիթաղի վաղեմի գերեզմանատունը, որից աննշան սատանաքարեր են մնում միայն[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 128-129 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։