Սալիխիտդին Այտբաև
Սալիխիտդին Այտբաև ղազ.՝ Салихитдин Әбдісадықұлы Айтбаев | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 15, 1938 |
Ծննդավայր | Կզըլ-Օրդա, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | սեպտեմբերի 29, 1994 (56 տարեկան) |
Մահվան վայր | Ալմաթի, Ղազախստան |
Քաղաքացիություն | Ղազախստան |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | սոցիալիստական ռեալիզմ |
Մեկենասներ | Մոլդախմետ Կենբաև |
Պարգևներ |
Սալիխիտդին Աբդիսադիկովիչ[1] Այտբաև (ղազ.՝ Салихитдин Әбдісадықұлы Айтбаев, փետրվարի 15, 1938, Կզըլ-Օրդա, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 29, 1994, Ալմաթի, Ղազախստան), խորհրդային ղազախ գրաֆիկական նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սալիխիտդին Աբդիսադիկովիչ Այտբաևը ծնվել է 1938 թվականի փետրվարի 15֊ին, Ղազախական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Կզըլ-Օրդա քաղաքում։
1961 թվականին ավարտել է Ալմաթիի գեղարվեստի ուսումնարանը, աշակերտել է Մ․ Կենբաևին։
1969-1971 թվականներին դասավանդել է գեղարվեստական ուսումնարանում։ 1988 թվականին ստացել է Ղազախական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի կոչում։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Հովիվների հանգիստը» կտավ (ղազ.՝ «Шопандар демалысы», 1962), «Երջանկություն» (ղազ.՝ «Бақыт», 1966), «Երիտասարդ ղազախներ» (ղազ.՝ «Жас қазақтар», 1968), «Հյուրերն են եկել» (ղազ.՝ «Қонақ, қелді», 1969) ղազախական ազգային ավանդույթներով ներշնչված։ Այտաբաևի դիմանկարային ստեղծագործություններին պատկանում են «Ա. Ալիմժանովը» (1970), «Մայրը» (ղազ.՝ «Ана», 1973), «Հայրը» (ղազ.՝ «Әке»), «Հովիվը» (ղազ.՝ «Шопан», 1974), «Աբայը» (1994), որոնք աչքի ն ընկնում իրենց բարձր վարպետությամբ։
1966 թվականին «Իմ հայրենիքը» նկարի համար Այտաբաևը ստանում է Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակ։ Նրա նկարները պահպանվում են Կերպարվեստի պետական թանգարանում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գանկինա, 1977, էջ 175
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ганкина Э. Художник в современной детской книге: Очерки. — Сов. художник, 1977. — 215 с.
Ղազախերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Қазақ мәдениеті. Энциклопедиялық анықтамалық. — Алматы: «Аруна Ltd.» ЖШС, 2005. — ISBN 9965-26-095-8