Jump to content

Սահմանային համաձայնություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

}Սահմանային համաձայնություններ, միջազգային համաձայնություններ, որոնք կնքվում են սահմանակից պետությունների միջև՝ պետական սահմանների հարցով։

Սահմանային համաձայնություններին առաջին հերթին վերաբերում են սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին պայմանագրերն ու նրանց կից արձանագրությունները։ Հատուկ կատեգորիայի մեջ են մտնում սահմանային ռեժիմի, սահմանային վեճերի ու բախումների կարգավորման մասին պայմանագրերը։ Սահմանային ռեժիմի վերաբերյալ պայմանագրերը, պետական սահմանների պաշտպանության խնդիրներից բացի, նպատակ ունեն կարգավորել սահմանակից պետությունների հարաբերությունները տնտեսական գործունեության ոլորտում։

Սահմանային համաձայնություններ են կնքվում նաև տարբեր հիվանդությունների ու համաճարակների դեմ պայքարի, հրդեհների կանխման մասին և այլն։ Հաճախ տնտեսական հարցերով կնքվում են հատուկ համաձայնագրեր։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 145