Սասկաչևան, նահանգ Կանադայի կենտրոնական մասի հարավում։ Տարածքը՝ 651,9 հազար կմ քառակուսի։ Վարչական կենտրոնը՝ Ռիջայնա։ Հյուսիում Լավրենտյան բարձրության ճյուղավորումներն են, հարավում՝ Մեծ հարթավայրերը։ Տիրապետում են անտառային, տափաստանային ու անտառատափաստանային լանդշաֆտները։ Զբաղվում են հացահատիկի, վուշի գոնգեղի մշակությամբ, անասնապահությամբ և թռչնաբուծությամբ։ Կան կալիումական աղերի խոշոր հանքավայրեր, նավթի, հելիումի, պղնձի, ուրանային խտանյութերի արդյունահանում։ Զարգացած են սննդի, քիմ․ արդյունաբերությունը, սև մետալուրգիան, գյուղատնտ․ մեքենաշինությունը, նավթավերամշակումը Կա փայտամշակման, թաղանթանյութհթղթի արդյունաբերություն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 195)։